Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

ԿԳՄՍ նախարարը այցելել և շնորհավորել է օլիմպիական չեմպիոն Ալբերտ Ազարյանին  

ԿԳՄՍ նախարարը այցելել և շնորհավորել է օլիմպիական չեմպիոն Ալբերտ Ազարյանին

 

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի քառակի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Ալբերտ Ազարյանը փետրվարի 11-ին նշում է ծննդյան 91-ամյակը։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը լեգենդար մարզիկին շնորհավորել է նրա անունը կրող Մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի խոսքով՝ անվերջ կարելի է թվարկել կոչումներն ու մեդալները, որոնք Ալբերտ Ազարյանի տասնամյակների բեղուն գործունեության արդյունքն են. «Անգնահատելի է Ձեր անմնացորդ նվիրումը, ներդրումն ու վաստակը հայկական սպորտի զարգացման և հայ մարմնամարզիկների վարպետության բարձր մակարդակն աշխարհին ներկայացնելու կարևորագույն գործում: Մաղթում եմ Ձեզ առողջություն և ամենայն բարիք»,- ասել է Արայիկ Հարությունյանը՝ ընդգծելով, որ Ազարյանն իր օրինակով շարունակում է սերունդներ կրթել: Ալբերտ Ազարյանը նշել է, որ իրեն 19 տարեկան է զգում, շարունակում է մարզվել և ոգեշնչել երիտասարդ մարզիկներին: «Օղակների արքան» և ԿԳՄՍ նախարարը շրջել են մարզադպրոցում, հայկական սպորտի լեգենդը վարակիչ կենսուրախությամբ ներկայացրել է մարզադպրոցի գործունեությունը: Արայիկ Հարությունյանը հույս է հայտնել, որ 92-ամյակին Ալբերտ Ազարյանին նույն ոգևորությամբ կտեսնի, իսկ շնորհավորելու առիթներն ավելացած կլինեն՝ ակնարկելով, որ Ազարյանի մարզադպրոցի սան Արթուր Դավթյանը Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերում գուցե մեդալակիր դառնա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]