Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արցախը երբեք էլ դուրս չի մնացել բանակցություններից, այդ հարցը միշտ որոշել է ԵԱՀԿ Մինսկի խումբը» (տեսանյութ)

Քաղաքականություն
aleqsandr

Արցախում տեղի ունեցածը չի կարելի նույնացնել Հայաստանում տեղի ունեցածի հետ, ասում է քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը: «Արցախում կամ մի խավ, որը իրեն թույլ է տալիս ամբարտավան արարքներ, կան նաեւ սոցիալական խնդիրներ, դժգոհության ինչ որ շեմ, բայց մոտիվը դա չէր: Ի պատիվ իշխանությունների, նրանք կարողացան հարցը կտրուկ կարգավորել: Հուսով եմ այս իրադարձությունները կնպաստեն, որ սոցիալական խնդիրները լուծվեն»: Մանասերյանի կարծիքով, բանակցություններում Արցախի մասնակցության հարցը շատերը սխալ են հասկանում: «Արցախը երբեք էլ դուրս չի մնացել բանակցություններից, այդ հարցը միշտ որոշել է ԵԱՀԿ Մինսկի խումբը, ուղղակի ձեւաչափի հարց է: Եվ ասել, որ Արցախը դուրս է բանակցությունների դաշտից, դա մեր դիվանագիտության անգրագիտության արդյունքն է»: Լեզվաբան Նարինե Դիլբարյանի կարծիքով, Արցախի նախագահ Բակո Սահակյանի քայլերն արդարացված էին:  «Փոփոխությունների քամին եկավ Հայաստանից, Արցախում էլ կային դժգոհություններ, որոնք պարբերաբար գլուխ էին բարձրացնում: Ամբողջ խնդիրն այն է, որ Արցախում ուժային կառույցները զբաղեցնեն պրոֆեսիոնալ մարդիկ»: