«Ազատություն»-ը հայտնում է բողոքի ակցիայի ժամանակ իր նկարահանող խմբի վրա հարձակման մասին
21:50, 23 Փետրվար 2021
ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիայի ժամանակ խոչընդոտվել է «Ազատության» աշխատանքը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանի կայքը։
«Ակցիային մասնակից մի խումբ քաղաքացիներ հարձակվեցին «Ազատության» լրագրողի և օպերատոր վրա՝ ոտքերով հարվածներ հասցնելով և հնչեցնելով վիրավորական արտահայտություններ, հայհոյանքներ՝ այդ թվում կանայք: Վնասվել է նաև տեսախցիկը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում