Tuesday, 16 04 2024
01:00
«Բոլոր կենդանիներն անկել են». հրդեհի հետևանքները Եվպատորիայի կենդանաբանական այգում
Տուժող է ճանաչվել ՔՊ 5 անդամ
Իսրայելին հարվածելուց հետո Իրանն ավելի բաց է խոսում արտաքին դերակատարների դեմ
00:45
Փարիզը խորհրդակցությունների համար հետ է կանչում Ադրբեջանում իր դեսպանին
Կեղծված փողով գնել է երկու բանկա մուրաբա և մեկ լիտր գինի
Ադրբեջանը վերադառնո՞ւմ է ԵԽԽՎ
Երեխան անզգուշաբար վայր է ընկել 2-րդ հարկի հարևանի տան «կազիրյոկի» վրա, ապա գետնին
Մոսկվայից Վրաստանին «ստալինիզմ» են մաղթում. «ռուսական օրենքի» շահառումները
Մեր քայլերը պետք է պարզ լինեն Իրանին. անորոշությունը նվեր է «զախարովաներին»
Խուզարկություն՝ Առողջապահության նախարարությունում և Ուիգմոր կլինիկայում․ տնօրենը բերման է ենթարկվել
Մեկնարկել է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դուրսբերման գործընթացը
00:15
«Իսրայելի և Իրանի հակամարտությունը Մերձավոր Արևելքը հասցրել է «անդունդի եզրին»». Բորել
00:00
Սերբիայի նախագահն Ալիևից օգնություն է խնդրել
Բագրատունյաց փողոցում 22 ավտոտնակ կքանդվի, տարածքը կբարեկարգվի
Սևանա լիճ թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի որոշակի ավելացում
Նման քաղաքական որոշում չկա, դա իմ անձնական կարծիքն է. Անդրանիկ Քոչարյանը` Ցեղասպանության զոհերի ցուցակներ կազմելու մասին
Էրդողանը նշել է Իսրայելի և Իրանի միջև լարվածության պատասխանատուի անունը
Վարդան Այվազյանը անցնում է ապօրինի գույքի բռնագանձման գործով
Ռուսաստանի «ուղղահայացը» եւ Արեւմուտքի «զուգահեռականը». ռուսական զորախումբը հեռանու՞մ է ԼՂ-ից
Սահմանազատումը, 4 գյուղերը ռուս-ադրբեջանական հիբրիդային կոնցեպտներ են, Բաքվին խաղաղություն պետք չէ
Վրաստանը փորձում է բարձրացնել իր գինը. ի՞նչ ռիսկեր կան Հայաստանի համար «թանկացումների» այս փուլում
21:50
Ամստերդամի քաղաքապետը կոչ է արել կարգավորել կոկաինի և էքստազիի վաճառքը
21:40
Լուկաշենկոն երեք շրջանների նահանգապետերին սպառնացել է հաշվեհարդարով
21:30
Ղազախստանում հեղեղումների պատճառով պետական միջոցների խնայողության խիստ ռեժիմ է մտցվել
21:20
Պուտինը Ռայիսիի հետ զրույցում Իրանի և Իսրայելի խելամիտ զսպվածության հույս է հայտնել
Բաքվի հանցանքները՝ ՄԱԿ-ի դատարանում. ինչ արդյունքներ ակնկալել
21:10
Իրանն իր հարևանների անվտանգությունը համարում է իր անվտանգությունը․ դեսպան Սոբհանի
Երեւան-Էր Ռիյադ. կլինի՞ բարձր մակարդակի պայմանավորվածություն
21:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
20:50
Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ

Ընտրություն՝ համաճարակի ֆոնին . երեք ճանապարհ , որ պետք է հաշվի առնեն արցախցիները քվեարկությունից առաջ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը։

-Պարոն Ղուկասյան, չնայած թեկնածուների մեծամասնության հորդորին Արցախում ընտրությունները չեն հետաձգվելու և արցախցիները վաղը նախագահ կընտրեն։ Դուք հետևել եք նախընտրական ողջ պրոցեսին, ինչպե՞ս կբնութագրեք ներքաղաքական իրավիճակն Արցախում։

-Իմ կարծիքով դասավորությունը հետևյալն է. եթե արցախցիներն ուզում են պատերազմ, ապա պետք է քվեարկեն հօգուտ Վիտալի Բալասանյանի՝ որպես Ռուսաստանի թեկնածուի և որպես ուժային մեթոդների կոնֆլիկտի կարգավորման տրամաբանության մեջ գործող թիմի  ներկայացուցիչ։ Եթե արցախցիներն ուզում են խաղաղություն, ինչպես դա Սերժ Սարգսյանն է պատկերացնում՝ այսինքն մադրիդյան սկզբունքների հիման վրա, ապա պետք է քվեարկեն Արայիկ Հարությունյանի  օգտին։ Իսկ եթե արցախցիներն ուզում են, որ Արցախը միջազգային հանրության կողմից ճանաչվի որպես անկախ հանրապետություն, ապա պետք է քվեարկեն Մասիս Մայիլյանի օգտին։Իմ կարծիքով այս դասավորությունն արդեն պարզ է  և իրենց ընտրությամբ քաղաքացիները պետք է հաշվի առնեն այս կարևոր հանգամանքը և ոչ թե առաջնորդվեն ընթացիկ խոստումներով։ Արցախն իսկապես գտնվում է այնպիսի կետում, որից հետո կարող են լինել տարբեր զարգացումներ։ Իմ թվարկած թեկնածուներից  ամեն մեկն ինչ-որ մի ուղղության քաղաքականության ներկայացուցիչն են։

-Բանավեճն ի՞նչ տպավորություն թողեց, ի՞նչ նոր բան իմացանք, բացի անձնական վիրավորանքներից ու իրար վրա ցեխ շպրտելուց։

Այն որ քաղաքական կոնտենտը շատ ցածր է  այս ընտրություններում՝ տեսանելի է։ Լրջագույն քաղաքական մտքեր չեն քննարկում ընտրողների հետ։ Բայց այն ինչ հայտնի է  է թեկնածուների մասին, թույլ է տալիս անել այն եզրակացությունը, որ ես արեցի։ Վիտալի Բալասանյանը ապրիլյան պատերազմի կրկնության ճանապարհն է, ռուսական զորքերի՝ բաժանարար գծում խաղաղապահ ուժի տեղադրման կողմնակից է։Ապրիլյան պատերազմի ժամանակ Ռուսաստանին չհաջողվեց մինչև վերջ գնալ՝ դա կասեցվեց Հայաստանում տեղի ուենցած իրադարձություններով՝ մասնավորապես ՊՊԾ գնդի գրավմամբ։ Բայց Վիտալի Բալասանայնի ընտրությունը կնշանակի այդ ուղղությամբ հետագա զարգացումը։ Արայիկ Հարությունյանը մադրիդյան սկզբունքների կողմնակից  է, Ադրբեջանը ճանաչելու է Արցախի ժամանակավոր կարգավիճակը, որից հետո վերջնական կարգավիճակը կորոշվի հանրաքվեյով։ Ակնհայտ է, որ դրանով կորոշվի Հայաստանին միավորվելու որոշումը։ Իսկ միակ ճանապարհը, որը տանում է դեպի անկախության ճանաչում՝ Մասիս Մայիլյանի ընտրությունն է, որը բարդ ու մշուշոտ ճանապարհ է, բայց Արցախի համար կարող է դառնալ պատերազմի արդյունքները պահելու, ամրագրելու ճանապարհ։ Արցախի ընտրողները պետք է որոշեն, թե այս երեք ճանապարհներից որով են շարժվելու։ Իհարկե այս ընտրություններն անցնում են բավականին ծանր ֆոնի վրա, ամբողջ աշխարհում պանդեմիա է և այդ վարակի ռիսկը շատ բարձր է։Ե՛վ Հայաստանի և՛ Արցախի իշխանություններն իրենց վրա վերցրեցին շատ մեծ պատասխանատվություն, որ չհետաձգեցին այս ընտրությունները։ Բոլոր առումներով օրհասական պահ է, ես արցախցիներին մաղթում եմ և՛ ճիշտ ընտրություն և՛ առողջություն։Մարդիկ պետք է զգույշ լինեն, որ այս քվեարկությունը չդառնա վարակի տարածման բարենպաստ առիթ։

-Նախկին նախագահներ Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի ուղերձներն արցախցիներին ինչի՞ մասին էին ըստ Ձեզ։

-Իմ կարծիքով Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը իրենց ակտուալությունը քաղաքական հարցերում պահպանելու համար որոնում են իրենց համար դիրքորոշումներ։ Ռոբերտ Քոչարյանը խիստ հակառակորդ է այսօրվա իշխանություններին և սատարում է նրան, ով ավելի կոպիտ դիքերից է հանդես գալիս այսօրվա երևանյան իշխանությունների դեմ։ Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին, նա ավելի միջանկյալ դիրքորշում է պահում ու այդ ամենն Արցախում զգացվում է։

-Ձեր կարծիքով նրանք ունե՞ն միասնական թեկնածու, կա՞ խաղադրույք ինչ-որ մեկի վրա։

-Իմ տպավորությունն այն է , որ միասնական խաղադրույք չունեն, բայց տարբեր թեկնածուների տարբեր աստիճանի աջակցություն են ցուցաբերում։ Խոսքը Վիտալի Բալասանյանի և Արայիկ Հարությունյանի մասին է։ Իմ տպավորությունն այն է, որ Ռոբերտ Քոչարյանն ավելի Վ. Բալասանյանի աջակիցն է, իսկ Սերժ Սարգսյանի՝ Արայիկ Հարությունյանին աջակցելու դիրքերից։ Դրանով է պայմանավորված այն գլոբալ ընտրությունը՝ ով ինչպես է տեսնում Արցախի ապագան։ Իմ կարծիքով Քոչարյանի թիմը Արցախի ապագան տեսնում է նոր պատերազմի մեջ ու ռուսական զորքերի ներխուժմամբ։ Իսկ Սերժ Սարգսյանը փորձում է իր ընտրած կուրսը պահել՝ տարածքների վերադարձմամբ միացնել Արցախը Հայաստանին՝ ընդհանուր ԵԱՏՄ տարածք դառնա, Արցախն էլ ՀԱՊԿ-ի պաշտպանության տակ լինի։Նա այդ քաղաքական գծի իրականացնողն է, դա այդ երկու  հանցավոր գործիչների մեջ ֆունդամենտալ տարբերություն է։

Ինչ վերաբերում է Մասիս Մայիլյանին, ապա ակնհայտ է , որ ո՛չ Սերժ Սարգսյանը, ոչ էլ Ռոբերտ Քոչարյանը նրան չեն պաշպանում։ Նա հանդես է գալիս հանրային շահերի պաշտպանությունից և ոչ թե նախկին օլիգարխիայի այս կամ այն թևի պաշտպանության դիրքերից։ Ըստ իս՝ ինքն է նախընտրելի թեկնածուն, անձամբ իմ համակրանքը բազմիցս հայտնել եմ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում