Tuesday, 23 04 2024
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին
Ադրբեջանի արձագանքը ո՞րը կլինի, եթե Ձեր դիրքորոշումը ասենք․ ՔՊ պատգամավոր
Սահմանազատում պետք է լինի, բայց 93 թվականի փաստացի սահմաններով․ Արթուր Խաչատրյան
12 դատական հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի տեղեկատվության ազատությունը՝ որպես իրավունք, պաշտպանված մնա․ Մելիքյան
Լրագրողների նկատմամբ ճնշումներ եղել են, ֆիզիկական բռնություններ չեն եղել՝ 2024թ. 1-ին եռամսյակում
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Էրդողանի «Բաղդադի երկաթուղին»
Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը
«Փրկիչի» խայտառակ սցենարն է. խաղաղապահի բրենդի ներքո օկուպացվելու է Հայաստանը
ՀԱՄԱՍ-ը զգալի ուժ է պահպանում Գազայի հատվածում
Եթե միայն դրոշն ենք այրում, նշանակում է՝ շատ տկար ենք

Հայաստանի նախագահը ոտքի է հանել ԱՄՆ մամուլը

Ամերիկյան մամուլում բավականին մեծ արձագանք է գտել Մյունխենի անվտանգության համաժողովի միջանցքներում Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի և ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի կարճատև զրույցը, որի ընթացքում տեսախցիկները ֆիքսել են Արմեն Սարգսյանի հարցը՝ Ջո Բայդենի նախագահի թեկնածու առաջադրվելու մասին, ինչին Բայդենի պատասխանը, սակայն, եղել է շատ ավելի կամաց, լսելու համար անմատչելի: Եվ հիմա ամերիկյան մամուլը քննարկում է, թե ինչ է պատասխանել Բայդենը: Սակայն նա, իհարկե, արդեն ամիսներ շարունակ դիտարկվում է դեմոկրատների ամենահավանական և կարևորը՝ հաղթողի գլխավոր հավակնորդ դիտվող թեկնածուն: Համենայնդեպս, առայժմ հենց Բարաք Օբամայի վարչակազմում փոխնախագահ Ջո Բայդենն է դիտվում ամենամրցունակ թեկնածուն առաջիկա ընտրությանը: Դեմոկրատներին կհաջողվի՞ վերադարձնել Սպիտակ տունը Բայդենի միջոցով, Բարաք Օբամայի փոխնախագահը ավելի մրցունակ կգտնվի՞ նրա պետքարտուղար Հիլարի Քլինթոնից:

Իհարկե, առաջիկա նախագահական արշավը, որի մեկնարկին մնում է քիչ ժամանակ, դեմոկրատների համար ունի մի առավելություն: Դա ամենևին նախագահ Թրամփի վարկանիշի անկումը չէ, այլ այն տեխնոլոգիաները, որոնք բերել էին նրա անսպասելի հաղթանակին: Քլինթոնի հետ նրա պայքարում գրեթե ոչ ոք չէր կասկածում դեմոկրատ տիկնոջ հաղթանակին, սակայն տեղի ունեցավ մեծամասնության համար անսպասելին: Հետո իհարկե եղան մեղադրանքներ ռուսական ներգործության առումով, որոնց շուրջ քննության փուլերը շարունակվում են առ այսօր, սակայն գործնականում ակնհայտ է, որ չափից դուրս ինքնավստահությունն էր պարտության բուն պատճառը դեմոկրատների համար: Եվ այս իմաստով նրանք արդեն ունեն 2016-ի դասը, ըստ այդմ՝ ունեն այդ համեմատական առավելությունն իրենց իսկ նկատմամբ:

Այս ամենն անշուշտ ներամերիկյան հարցեր են, սակայն խոսքը աշխարհի թիվ մեկ գերտերության մասին է, ըստ այդմ՝ նաև ամբողջ աշխարհի մասին: Այդ իմաստով կարող ենք ասել, որ չկա ամերիկյան ներքին քաղաքականություն: Եվ այս իմաստով էլ հայաստանյան տեսակետից պակաս հետաքրքրական չպետք է լինի նախագահ Սարգսյանի և նախկին փոխնախագահ, նախագահի հավանական թեկնածու Ջո Բայդենի ճեպազրույցը՝ հատկապես այն օրակարգային հրամայականների ֆոնին, որ թավշյա հեղափոխությունից հետո առկա են հայ-ամերիկյան հարաբերության համատեքստում: Իսկ սա, իհարկե, միայն երկկողմ նշանակության հարց չէ, այլ ռեգիոնալ լայն շրջանակի, ընդհուպ մերձավորարևելյան ռեգիոն, որտեղ Հայաստանը ձեռք է բերել նոր կարգավիճակ՝ մարդասիրական խաղացողի, ինչը ոչ միարժեք է ընկալվել ԱՄՆ ներկայիս վարչակազմում, որը հայտարարեց Հայաստանի քայլին չաջակցելու մասին:

Միաժամանակ հատկանշական է, որ այդ վարչակազմը հայտարարել է Սիրիայից ամերիկյան զորախումբը դուրս բերելու մասին, և հաշվի առնելով այն, որ դա նոր իրավիճակ է ստեղծում ռեգիոնում, անկասկած է, որ Հայաստանն այստեղ պետք է առաջնորդվի ոչ այն տրամաբանությամբ, թե ով ինչ կասի, այլ նրանով, թե ինչ մարտահրավերներ կան, և ինչ են թելադրում մեր շահերը: Իսկ ուժային կենտրոնների հետ պետք է աշխատել և համակողմանիորեն, ու թերևս դրանցից մեկի դրվագ է նաև Մյունխենում Արմեն Սարգսյանի զրույցը Ջո Բայդենի հետ: Հատկապես հաշվի առնելով թերևս մի նուրբ պահ, որ առաջիկա 1-2 տարվա ընթացքում մերձավորարևելյան գոտում ԱՄՆ մարտավարությունը և ռազմավարությունը իրենց վրա անշուշտ կկրեն ներքին նախագահական արշավի կնիքը, քանի որ այդ հարցը մեծ հավանականությամբ կլինի գործընթացի օրակարգային գերակայություններից մեկը:

Ըստ այդմ՝ շատ կարևոր է այստեղ պահել ձեռքը զարկերակի վրա երկու կողմից էլ՝ թե՛ պաշտոնական Վաշինգտոնի, թե՛ նաև դեմոկրատական թևի, հատկապես չմոռանալով, որ դեմոկրատները գործնականում արդեն իսկ իշխանություն են առնվազն Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի մասով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում