211652_close_icon
views-count25101 դիտում article-date 12:27 09-09-2018

Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում 57-ամյա վարորդը ասֆալտով բարձված բեռնատարով կողաշրջվել է. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ սեպտեմբերի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում Կարբի գյուղի բնակիչ, 57-ամյա Գագիկ Բալագյոզյանը իր վարած Howo մակնիշի 002 PP 18 բեռնատար ավտոմեքենայով Մարգար-Վանաձոր-Տաշիր վատոճանապարհի 87-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուղց և կողաշրջվել: Ինչեպս հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գ. Բալագյոզյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասկաի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արագածի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտակն հաշվարկով: Փաստի առթիվ նույն վաշտի ավագ հետաքննիչ Էդգար Ավդալյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված բեռնատարը, որը բարձված է եղել ասֆալտով, պատկանում է «Կապավոր» ՍՊԸ-ին: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+

Նմանատիպ նյութեր