ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները Մյունխենում չեն հանդիպել

ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները Մյունխենում չեն հանդիպել

PanARMENIAN.Net - Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները Մյունխենում չեն հանդիպել: ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը լրագրողներին ասել է, որ առանձին հանդիպում Մյունխենում ծրագրված չէր։

«Մենք չէինք ծրագրել առանձին հանդիպում։ Մենք կարող ենք հանդիպել, դեռևս առիթ չենք ունեցել, եթե միջանցքում հանիպենք, մենք խնդիր չունենք արտգործնախարար Մամեդյարովի հետ շատ հանգիստ միասին ոտքի վրա հանդիպելու, բարևելու և եթե ինչ-որ բան ունենք փոխանակելու... Բայց առանձնահատուկ չէինք ծրագրել։ Ծրագրված չի եղել, ինչը չի նշանակում, որ խոսելու բան չունենք, ուղղակի աշխատանքը շարունակվում է», - Մյունխենում լրագրողներին ասել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը, հայտնում է Aysor.am-ը։

Նրա խոսքով, շուտով ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կայցելեն տարածաշրջան։

«Հանդիպման նպատակներից մեկն է աշխատել այն ուղղությամբ, որ որքանով կկարողանանք պատրաստենք համապատասխան դաշտ մեր ղեկավարների հանդիպման համար։ Կշարունակենք աշխատել։ Չհանդիպելը չի նշանակում, որ ինչ-որ խնդիր կա, պատճառ չկա հանդիպելու», - նշել է Զ.Մնացականյանը։

Ավելի վաղ Զոհրաբ Մնացականյանը չէր բացառել, որ Մյունխենում՝ անվտանգության համաժողովին, կարող է հանդիպել ադրբեջանցի պաշտոնակից Էլմար Մամեդյարովի հետ:ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը փետրվարի 15-17-ը մասնակցել է Մյունխենի անվտանգության համաժողովին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---