Քաղաքական 10:14 07/12/2022 Հայաստան

Սասունյան. Հայաստանը պետք է Ֆրանսիայի թանգարանից հետ բերի Ցեղասպանության հինգ զոհերի գանգերը

2022 թվականի նոյեմբերի 28-ին «Նյու Յորք թայմս» թերթը հրապարակել է լրագրող Կոնստանտ Մեհյոյի ցնցող հոդվածը՝ «Փարիզի թանգարանն ունի 18 հազար գանգ. դժվար է ասել, թե դրանք ումն են» վերնագրով։

Հոդվածը բացահայտում է, որ Փարիզի Մարդու թանգարանում պահվում է «մարդկային  աճյունների հսկայական հավաքածու»: Այս թանգարանի նկուղում գտնվում են «18 հազար գանգեր, որոնց թվում են աֆրիկյան ցեղերի առաջնորդների, կամբոջացի ապստամբների և Օվկիանիայի բնիկ մարդկանց աճյունները: Դրանցից շատերը հավաքվել են նախկին ֆրանսիական գաղութներում։ Հավաքածուն ներառում է նաև ավելի քան 200 բնիկ ամերիկացիների գանգեր, այդ թվում՝ Սիու և Նավահո ցեղերի գանգերը։ Մետաղական դարակների վրա ստվարաթղթե արկղերում պահվող աճյունները կազմում են մարդկային գանգերի ամենամեծ հավաքածուներից մեկն աշխարհում՝ ընդգրկելով դարեր և ներառելով աշխարհի բոլոր անկյունները»: Գանգերից հինգը պատկանում են Հայոց ցեղասպանության զոհերին։ Թանգարանը չի հրապարակել 18 հազար գանգերի ինքնությունը՝ վախենալով փոխհատուցման հայցերից:

Ես կարդացել եմ Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի 2021 թվականի դեկտեմբերի 15-ի զեկույցը թանգարանում աճյունների ճակատագրի վերաբերյալ առաջարկվող օրենքի քննարկման մասին: Այդ հանդիպման ժամանակ առաջարկվող օրենքի համահեղինակ սենատոր Քեթրին Մորին-Դեսային հայտարարեց՝ «զարմանալի է, որ մեր հավաքածուներում հայտնաբերում ենք գանգեր Հայոց ցեղասպանության ժամանակվանից»։ Առաջարկվող օրենքի մեկ այլ համահեղինակ, սենատոր Պիեռ Ուզուլիասը հավելեց. «Ես ընկճված էի իմանալով, որ Դեյր-էզ Զորում [Սիրիա] հայտնաբերված Հայոց ցեղասպանության զոհերի հինգ հայկական գանգեր դեռևս գտնվում են Մարդու թանգարանի հավաքածուներում»։

Քանի որ «Նյու Յորք թայմսի» թղթակից Մեհյոն իր հոդվածում նշել էր, որ ինքը գաղտնի փաստաթղթեր է ձեռք բերել թանգարանում գտնվող մարդկային աճյունների մասին, ես գրեցի նրան՝ հարցնելով, թե արդյոք այդ փաստաթղթերը պարունակո՞ւմ են մանրամասներ Հայոց ցեղասպանության հինգ զոհերի գանգերի վերաբերյալ: Նա ինձ տեղեկացրեց, որ դրանք կանանց գանգեր էին, որոնք ֆրանսիացի նախապատմության մասնագետ Էմանուել Պասեմարը հավաքել էր Սիրիայում իր հետազոտությունների ժամանակ 1925-1926 թվականներին: Ֆրանսիական նախապատմության ընկերության տեղեկագիրը հաղորդում է, որ Պասեմարը դասախոսություն է կարդացել Փարիզի Սորբոնի համալսարանում 1927 թվականի փետրվարի 16-ին, որի ընթացքում նա նկարագրել է իր ճանապարհորդությունը դեպի Եփրատ գետի ափերը Սիրիայում: 
Մեհյոն իր հոդվածում գրել է, որ «չնայած Ֆրանսիան առաջատար է Եվրոպայում գաղութատիրության ժամանակաշրջանի գտածոների՝ մարդու ձեռքով ստեղծված մշակութային առարկաների հավաքածուների հետաքննման և վերադարձի հարցում, սակայն  աճյունների հարցում նա հետ է մնում իր հարևաններից»: Աճյունների պահանջատերը պետք է ապացուցի ժառանգական կապը։ Այնուամենայնիվ, «ցանկացած վերադարձ ֆրանսիական օրենսդրությունը դարձրել է ծանր ու ժամանակատար գործընթաց»:

Մեհյոն հավելել է. «Ինչպես 19-րդ դարի մյուս թանգարանները, Մարդու թանգարանն ի սկզբանե եղել է ամբողջ աշխարհից հավաքված իրերի պահոց: Գանգերը հավաքվել են հնագիտական պեղումների և գաղութային արշավների ժամանակ, երբեմն զինվորների կողմից, որոնք գլխատել են դիմադրության մարտիկներին։ Աճյունները, որոնք գնահատվել են այժմ վարկաբեկված ռասայական գիտության բնագավառում աշխատող հետազոտողների կողմից, այնուհետև հարաբերական մոռացության են մատնվել: 1989 թվականին Ֆիլիպ Մենեսիեն՝ [թանգարանի] վարիչը, կազմել է հավաքածուի առաջին շտեմարանը: Դա նրան հնարավորություն է տվել բացահայտել հարյուրավոր, ինչպես նա է անվանել «հնարավոր վիճարկելի» գանգեր՝ հակագաղութային մարտիկների և բնիկ մարդկանց աճյունները, որոնք հավաքվել էին որպես պատերազմի ավար կամ թալանվել էին հետախույզների կողմից, որոնք կարող էին պահանջել այն մարդիկ, որոնք ցանկանում էին հարգել իրենց նախնիների հիշատակը»:

Բնագիտական պատմության թանգարանի բարձրաստիճան պաշտոնյա Քրիստին Լեֆևրը, որը վերահսկում է Մարդու թանգարանը և Մարտին Ֆրիսը, որը պատասխանատու է թանգարանի ժամանակակից մարդաբանության հավաքածուների համար, Մեհյոյին ասել են, որ տեղեկատվությունը չի հրապարակվել գաղտնիության, վախի, հակասությունների և որոշ  աճյունների ինքնության վերաբերյալ անորոշության պատճառով: «Բայց մի քանի ակադեմիկոսներ և օրենսդիրներ ասում են, որ թանգարանի դիրքորոշումը բխում է ավելի մեծ մտահոգությունից, որ թափանցիկությունը կարող է բացել փոխհատուցման պահանջները», գրել է Մեհյոն: «Վերջին երկու տասնամյակների ընթացքում Ֆրանսիան վերադարձրել է մոտ 50 աճյուններ, այդ թվում՝ Հարավային Աֆրիկային, Նոր Զելանդիային և Ալժիրին»։

Մեհյոն բացատրել է, որ «խնդիրներն ավելի են բարդանում, քանի որ պետական թանգարանների հավաքածուներում գտնվող իրերը պատկանում  են  ֆրանսիական պետությանը և չեն կարող փոխել իրենց սեփականությունը, քանի դեռ դրանց վերադարձի օրենքը չի քվեարկվել՝ մի ծանր գործընթաց, որը երբեմն ստիպել է Ֆրանսիային աճյունները փոխ տալ՝ սեփականությունը զիջելու փոխարեն:  Ֆրանսիայի մշակույթի նախարարության ներկայացուցիչն ասել է, որ պաշտոնյաներն աշխատում են մի համապարփակ օրենքի վրա՝ կարգավորելու մարդկային աճյունների ապագա վերադարձը»: Ֆրանսիայի կառավարությունը դեռ պետք է ընդունի «Սենատի կողմից հունվարին ընդունված օրինագիծը, որը կվերացնի խորհրդարանի կողմից յուրաքանչյուր փոխհատուցում հաստատելու անհրաժեշտությունը»:

Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի լսումների ժամանակ, անդրադառնալով Հայոց ցեղասպանության զոհերի գանգերին, սենատոր Ուզուլիասը իր գործընկերներին ասաց. «Սա անհանդուրժելի է: Մենք վտանգում ենք խոշոր դիվանագիտական հակամարտություն որոշ երկրների հետ, երբ նրանք իմանան մեր հավաքածուների բովանդակության մասին: Ժամանակն է դադարեցնել սա: Մենք այլևս չենք կարող ապրել դիակներով մեր պահարաններում»։

Այժմ, երբ հայերն իմացել են Ֆրանսիայի թանգարանում պահվող Հայոց ցեղասպանության հինգ զոհերի գանգերի մասին, առաջարկում եմ Հայաստանի կառավարությանը Փարիզում իր դեսպանատան միջոցով անհապաղ խնդրանքով դիմել այս գանգերը Հայաստան վերադարձնելու համար, որպեսզի դրանք իրենց հանգրվանը գտնեն Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիրի մերձակայքում։ Այս զոհերն արժանի են պատշաճ հուղարկավորության՝ մեկ դար ֆրանսիական թանգարանի նկուղում արկղերի մեջ պահվելուց հետո:

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ
www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:26
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը հայտնում է Մայիսի 9-ին Երևանում «Անմահ գնդի» երթի մասին
ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը Թելեգրամի ալիքում հայտնում է. 2024 թվականի մայիսի 9-ին Սուրբ Խաչ եկեղեցու (Արաբկիր) հարակից տարածքից «Անմահ...
Աղբյուր` Panorama.am
22:53
Պետդեպարտամենտը գտնում է, որ Ռուսաստանն է ոգեշնչում Վրաստանի իշխանություններին
«Մենք խորապես հիասթափված ենք Վրաստանի խորհրդարանի որոշումից՝ առաջ մղելու Կրեմլի կողմից ներշնչված «օտարերկրյա ազդեցության»...
Աղբյուր` Panorama.am
22:43
Արմեն Գրիգորյանը ՔՊ-ի նիստում ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման վերաբերյալ զեկույց
ՔՊ-ի գրասենյակից հայտնում են. «Ապրիլի 18-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ,...
Աղբյուր` Panorama.am
21:57
Գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցն ասում է, որ Արցախում Ռուսաստանն օգնել է Ադրբեջանին
«Հայ հասարակությունը դժգոհ է Ռուսաստանից, և ճիշտ է անում»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման միտք է հայտնել Հայաստանի ԶՈՒ ԳՇ...
Աղբյուր` Panorama.am
21:43
EFJ-ը և UJA-ն պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին
Լրագրողների Եվրոպական ֆեդերացիան (EFJ) X սոցիալական ցանցում գրառում է կատարել և միացել իր գործընկեր Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ)...
Աղբյուր` Panorama.am
21:26
Լեհաստանում ձերբակալվել է Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը
Լեհաստանում ուկրաինական հատուկ ծառայությունների օգնությամբ ձերբակալվել է Վլադիմիր Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը։ Այդ...
Աղբյուր` Panorama.am
20:39
Վրաստանի ընդդիմությունը մոբիլիզացման կոչ է անում
Վրաստանյան վեց ընդդիմադիր քաղաքական կուսակցություններ համատեղ հայտարարություն են տարածել «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի...
Աղբյուր` Panorama.am
20:19
Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան
Եսայի քահանա Արթենյանը գրում է․ «Ի գիտություն Պետրոս Ղազարյանին Պետրոս Ղազարյանի ֆեյսբուքյան էջից տեղեկացա, որ իմ պարզաբանմանն ի...
Աղբյուր` Panorama.am
20:09
Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ -ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆ Որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն...
Աղբյուր` Panorama.am
19:45
Թուրքիայի հյուսիսում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի հյուսիսում գտնվող Թոքաթ նահանգում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
19:29
Ի գիտություն նախորդ տարիների քոլեջների, և ուսումնարանների շրջանավարտների
ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը տեղեկացնում է․ «Նախորդ տարիների, նախնական ու միջին մասնագիտական ուսումնական...
Աղբյուր` Panorama.am
19:10
ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին ներկայացրել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները
Ապրիլի 18-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ...
Աղբյուր` Panorama.am
18:53
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամը հավաքվեց
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
18:38
Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել․ ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունն ի պատասխան լրատվամիջոցներից ստացված հարցումների․ Հարց. Լրատվամիջոցներում զանազան կոնսպիրատիվ լուրեր...
Աղբյուր` Panorama.am
18:24
Խորվաթիայում կ սպասվող Եվրոպայի ձյուդոյի առաջնությանը Հայաստանը կներակայացնի 3 մարզիկ
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ապրիլի 25-28-ը կանցկացվի Եվրոպայի ձյուդոյի առաջնությունը: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ մեր երկրից տատամի կելնեն Աշիկ...
Աղբյուր` Panorama.am
18:22
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը»
Աղբյուր` Panorama.am
18:10
Թուրքիան ամռանը կավարտի «Մագիլ-կողպեք» ռազմական օպերացիան Իրաքում
Անկարայի կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ Հյուսիսային Իրաքում իրականացվող ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին
Երևանում ապրիլի 18-ի ցերեկը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-22-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի...
Աղբյուր` Panorama.am
17:47
Որո՞նք են Երևանի ամենափոշոտ վարչական շրջանները
Երևանում մթնոլորտային օդի որակը
Աղբյուր` Panorama.am
17:35
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Սոցիալական ցանցերի օգտատերերը գրում են, որ դժվարացել է հիփոթեքային վարկերի ստանալու գործընթցեը, որոշներն էլ հայտնում են, որ վարկերի բարձրացած...
Աղբյուր` Panorama.am
17:18
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամից հավաքվեց 5 մլնը
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
16:46
Գործադիրը հաստատեց ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների լրավճարների հատկացումները
«Այս նախագծով մենք  բաշխում ենք Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների 2024 թ. հավելավճարներն ըստ մարզերի»,-կառավարության նիստում...
Աղբյուր` Panorama.am
16:28
Իրանը սպառնում է հարվածել Իսրայելի միջուկային օբյեկտներին, եթե վերջինս հարվածի իր համապատասխան օբյեկտներին
Իր միջուկային օբյեկտների վրա Իսրայելի հարձակման դեպքում Իրանը պատրաստ է հայելային պատասխան տալ։ Այդ մասին հայտարարել է Իրանի միջուկային...
Աղբյուր` Panorama.am
16:22
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Պուշկինի անվան փողոցում այսօր արտակարգ դեպք է գրանցվել։ Հսկա ծառն եկել է մայթին մոտ կայանած մեքենայի վրա։ Դեպքի վայրում ոստիկանության մեքենա կա։...
Աղբյուր` Panorama.am
16:13
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Ի պատասխան եպիսկոպոսաց հայտարարության առնչությամբ վերջին օրերին Մայր Աթոռին ուղղված հարցումների՝ ​Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի...
Աղբյուր` Panorama.am
16:08
Ակնայում տեղակայված ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը դադարեցնում է աշխատանքը
Լեռնային Ղարաբաղում գործող ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը, որ տեղակայված էր Ակնայում, դադարեցնում է իր գործունեությունը։ Ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
15:38
«Թաեքվոնդոյի» մարզիչը մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի նախագահին ծեծի է ենթարկել
Ապրիլի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական...
Աղբյուր` Panorama.am
15:29
Ամեն նորամուծություն փորձարկվում է մշակութային միջավայրի վրա. Հաղթանակ Շահումյան
«Եկել են ու Նկարիչների միության ձեռքից ուզում են իր ունեցվածքը վերցնեն։ Նկարիչներին էլ թող վերցնեն, աքսորեն Հայաստանից ու պրծնի, գնա»։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
18:23 18/04/2024

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}