Friday, 29 03 2024
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է

Հեղափոխության արդյունքում ժողովրդի իշխանությունն ամբողջությամբ չի իրացվել

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։

-Պարոն Սաքունց, կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում մարդիկ խոշոր դեմքեր և անուններ են ազատազրկված ուզում տեսնել։ Տեսակետ կա, որ դատախազությունն ու ՔԿն պարապ են, և այս առումով աշխատում են ԱԱԾն ու ոստիկանությունը։ Եվ եթե չկա այդ միասնականությունը կոռուպցիայի դեմ պայքարում, ի՞նչ կարելի է ակնկալել։

 -Այն, որ կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման, կոռուպցիոն տարբեր գործողությունների կամ, ինչպես ԱԱԾ պետն է որակում, շղթաների բացահայտման ուղղությամբ ակտիվ գործողություններ տեսնում ենք ոստիկանության և ԱԱԾ-ի կողմից, հատկապես խոշոր շնաձկների և նախորդ իշխանության հիմնասյուների ուղղությամբ, վկայում է այն մասին, որ թավշյա հեղափոխության իրականացումը դեռևս անդրադարձել է միայն այդ երկու իրավապահ մարմինների վրա։ Այն, որ Գլխավոր դատախազությունը և ՀՔԾ-ն ավելի  շատ շարունակելով իրենց նախորդ գործելակերպը, անդրադառնում են կոռուպցիոն բուրգի ստորին օղակներին, դա վկայում է այն մասին, որ նրանք գտնվում են նախկին իշխանության տրամաբանության շրջանակներում և  չեն համարձակվում անդրադառնալ կոռուպցիոն բուրգի վերին հատվածում գտնվողներին։ Այսինքն՝ հեղափոխության արդյունքում ժողովրդի իշխանությունն ամբողջությամբ չի իրացվել։ Այսինքն՝ թավշյա հեղափոխությունը, բացի գործադիր իշխանությունից և իր ենթակա կառույցներից, իշխանության մյուս ճյուղերի՝ օրենսդիր մարմին, դատական իշխանություն և մյուս մարմինները, որոնցում դեռևս փոփոխություններ չեն կատարվել, դեռևս ամբողջացված չէ և իրականացման ընթացքում է։ Եվ սա օբյեկտիվ վիճակ է։ Բայց արդյո՞ք հնարավոր է առանց այդ մարմինների փոփոխության՝ արդյունավետ պայքար կոռուպցիայի դեմ, իհարկե ոչ։ Բազմիցս տարբեր ՀԿ-ների կողմից  նշվել է, որ պետք է ստեղծվի կոռուպցիայի դեմ պայքարի ունիվերսալ մարմին, որ պետք է զբաղվի կոռուպցիոն հանցագործությունների բացահայտմամբ։ Այլ երկրների փորձը՝ Ուկրաինա, Ռումինիա, ցույց է տալիս, որ առանց դրա կոռուպցիայի դեմ պայքարը չի կարող լինել ամբողջական և արդյունավետ։ Եվ քանի դեռ թավշյա հեղափոխությունը փոփոխություններ չի հանգեցրել կառավարման բոլոր ինստիտուտներում, բնականաբար, մենք չենք կարող բավարարված լինել։ Բավարարված չլինելը պայմանավորված չէ գործադիր իշխանության ոչ հետևողականությամբ, այլ օբյեկտիվ սահմանափակվածությամբ, քանի որ գլխավոր դատախազն ընտրվում է ԱԺ-ի կողմից, և հիմա երևի թե պետք է նշանակվի նոր ՀՔԾ պետ։ Իմ կարծիքով՝ ՀՔԾ  նոր պետի նշանակումից հետո վստահաբար կունենանք առավել մեծ թափով արդյունավետ գործողություններ համակարգային կոռուպցիայի ինստիտուտների բացահայտման և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։ Եվ այստեղ խնդիրը չի վերաբերում միայն ազատազրկմանը, և այստեղ խնդիրն ավելի շատ վերաբերում է ըստ արարքի գնահատական տալուն։ Իսկ հաջորդ քայլը պետք է լինի այն, որ գործողությանը պետք է տրվի իրավական գնահատական դատարանի որոշմամբ։ Եվ չպետք է ինդուլգենցիայով բավարարվել, քանի որ այստեղ շատ կարևոր է նաև այն միտումը, որ  մարդը նաև իրավական պատասխանատվություն պետք է կրի։ Եվ կարծում եմ՝ մարդիկ սպասում են Սերժ Սարգսյան, Սաշիկ Սարգսյան, ՍԱՍ-ի Արտակ, Ռոբերտ Քոչարյան, Սամվել Ալեքսանյան, Նեմեց Ռուբո, Գագիկ Ծառուկյան պատասխանատվությանը, այստեղ պետք է օրենքի առջև հավասար պատասխանատվության սկզբունքը գործի։ Առայժմ ինստիտուցիոնալ հնարավորությունները սահմանափակ են, բայց կարծում եմ, որ առաջիկայում ՀԾ-ի պետն էլ կնշանակվի, իրավիճակն արմատապես կփոխվի։

-Կարծիքներ են հնչում, թե ինչու կոռուպցիայի դեմ պայքարը չսկսել Մոնումենտի դղյակների սեփականատերերից, որ դա թալանած փողերով է կառուցվել։ Ապացուցվեց, թե Մաքսայինը կոնկրետ ի՞նչ թալանով է զբաղված եղել, ինչո՞ւ մինչև հիմա Վարդան Հարությունյանը չի հարցաքննվել, նաև Կարեն Կարապետյանը և ուրիշներ։

-Քիչ թե շատ առնչություն ունեցած լինելով քրեական գործերին, դրանց հարուցման, նախաքննությունների իրականացման, ապացույցների ձեռքբերման և այլնին՝ կարող եմ ասել, որ այն, ինչ լրատվական դաշտի, ՀԿ-ների, միջազգային կազմակերպությունների կողմից տարիներ շարունակ ներկայացվել է ակնհայտ կոռուպցիոն հանցագործությունների մասին, այդ թվում՝ օֆշորային սկանդալները, 30 տարվա ընթացքում կոռուպցիոն ամբողջ շարունակական համակարգային առերևույթ և հիմնավոր հանցագործությունների ուղղությամբ մեկ ամսվա ընթացքում ՀՔԾ-ն առնվազն տասը քննչական կազմ է պետք, տասը ոստիկանության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի վարչություն է պետք, պետք է մոտավորապես յոթ ԱԱԾ անձնակազմ։ Այդ ամենի համար ռեսուրս է պետք, որովհետև ծավալները սարսափելի մեծ են, և այս պահին կոռուպցիոն գործող մեխանիզմները պետք է կանխվեն և հետո ժամանակի հետադարձ ընթացքում գնալ ավելի մեծ կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման ուղղությամբ։ Իրականում բոլորը մեկ զամբյուղի մեջ  միաժամանակ դնելու հնարավորություն և ռեսուրսներ թե՛ ժամանակային, թե՛ մարդկային չկան։ Եվ այստեղ շատ կարևոր հանգամանք է, որ տեսնում ենք այս պահին կոռուպցիոն մեխանիզմների բացահայտմանն ուղղված գործողություններ։

Տեսեք՝ դղյակները երևում են, բայց այդ դղյակների գույքահարկի, հողահարկի մասով բերել հարկային դաշտ, հարկային օրենսդրության մեջ պետք է լուրջ փոփոխություն անել։ Այս պահին պետք է սկսել կոռուպցիոն մեխանիզմների կասեցման ուղղությամբ հրատապ և անհրաժեշտ գործողություններ։

-Այսինքն՝ կոռուպցիայի դեմ իրական պայքարը հնարավոր է միայն ՀՔԾ-ի, ՔԿ-ի և դատախազության, ոստիկանության միասնականությա՞ն դեպքում, ինչը այս պահին անհնար է։

-Այո՛, որովհետև չի կարող կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքար լինի, եթե չկան ներդաշնակ և համաձայնեցված գործողություններ բոլոր մարմինների միջև, որոնք ունեն  այդ ուղղությամբ պարտավորություններ և լիազորություններ։ Եվ չի կարող կոռուպցիայի դեմ պայքարի ողջ ծանրությունը դրվի երկու իրավապահ մարմնի վրա։

-Պարոն Սաքունց, ինչպե՞ս եք գնահատում կառավարության անդամների՝ վերջին շրջանի նշանակումները, որ համացանցում բավականին բուռն քննարկվեց և քննադատվեց։

-Մենք պետք է հասկանանք, որ առնվազն 28 տարի Մելիք-Ադամյանով անցնելու մեխանիզմը, ցավոք սրտի, անկախ և ազատ չարատավորված մարդկային շատ քիչ ռեսուրսներ է թողել, արդար մտածելակերպով կրողների թիվը բավականին քիչ է, և շատերը անարդարությունից դրդված հեռացել են երկրից։ Նոր իշխանությունը թեև ունի  ժողովրդի անվերապահ աջակցությունը, բայց մասնագիտական կարողություններ ունեցողների, մենեջմենթի, կառավարման հմտություններ ունեցողների խնդիր կա։

Ելքը, կարծում եմ, որ պետք է լինի հրապարակային մրցույթի տարբերակը, որովհետև միայն մրցութային եղանակն է, որ մարդիկ կներգրավվեն կառավարման մեջ։ Եվ մասնակցային գործընթացը պետք է լինի ոչ միայն կարծիքները հաշվի առնելու, այլ նաև մարդկանց կառավարման ապարատի և կամ իշխանության ձևավորման կադրային պոտենցյալը լրացնելու ճանապարհը բացելու միջոցով։ Շատերին մենք չենք էլ ճանաչում, իսկ այդ բաց հրապարակային մրցույթները շատ կարևոր են, թե ինչ ճանապարհով ես դու համալրում։ Շատ ավելի կարևոր է մեթոդը, մեխանիզմը, այլ ինչ ճանապարհով հեռացնել։ Մեթոդներն ավելի կարևոր են, քան սպասվելիք արդյունքը, որը ուզում եք։ Եվ կարևոր է այստեղ մասնակցային գործընթացն ապահովել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում