Thursday, 18 04 2024
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն
125 հազար դոլարով 5 զորակոչիկի զինծառայությունից ազատելու համար
Վրաստանի «խորհրդայնացումը» իրականանում է
ԵՄ-ն սկսում է զինել Հայաստանին ոչ մահաբեր զենքով
Ամբաստանյալը հայհոյել, սպառնացել է դատավորին և նրա ընտանիքին
Ռուս խաղաղապահները լքում են իրենց «անպատասխանատվության գոտին»
23:00
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանն իրենց գերազանցում է միջուկային մարտագլխիկների քանակով
22:45
Շուրջ 20 երկիր կես միլիոն միավոր զինամթերք կգնի Ուկրաինայի համար
Ներքին դիսկուրսի սպառնալիքը. պարտությունը ճակատագիր չէ
Բաքուն փորձում է բովանդակազրկել իր պատերազմական հանցագործությունները. փաստեր չունեն
Մահակով բռնաբարելու ակնարկ, ծեծ․ՆԳՆ-ում բելառուսացման պրոցես է՝ Փաշինյանի գիտությամբ
21:50
Սահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք
Podcast կարևորի մասին
21:20
Գերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և Իսրայելին
ՀՀ և Ֆրանսիայի ԱԳՆ-ները քաղաքական խորհրդակցություններում անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի
Ռուսաստանը խոստովանեց պարտությունը
Լիտվան պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղության գործընթացին. Լիտվայի ԱԳ նախարարը՝ Ալեն Սիմոնյանին
ՌԴ Տյումենի մարզի ութ բնակավայրերում տարհանում է հայտարարվել
ՀՀ և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները հայտնել են երկկողմ օրակարգն ակտիվորեն հարստացնելու պատրաստակամություն

Բռնությունը դատապարտելի է, բայց պետք է հասկանանք՝ ինչը բերեց «սամասուդի»

Բազմաթիվ ՀՅԴ-ականներ երեկ այցելել են ոստիկանության Կենտրոնի բաժին և հայտնել. «Ես եմ ծեծի ենթարկել ՀԱԿ ակտիվիստ Վարդան Հարությունյանին իր գրառումների ու ձևակերպումների համար»:

ՀՅԴ հայտնի գործիչ, «Երկիր մեդիա» հեռուստաընկերության փաստացի ղեկավար Գեղամ Մանուկյանը, ըստ էության, ձևակերպել է իրենց ակցիայի նպատակը․«Սա վկայեց մեկ բանի մասին, նաև հանրությունն է հասկանում, որ նման վուլգար ձևակերպումներով, անբարոյական ձևակերպումներով խոսքը տեղ չունի, մեր ազգային արժեքների, ավանդույթների վերաբերյալ նման ձևակերպումները, Արցախի նկատմամբ նման ձևակերպումները տեղ չունեն, թոռնիկի ներկայությամբ պապիկի վրա հարձակումը տեղ չունի, այն ինչին ականատես եղանք մի քանի օր առաջ»:

Դաշնակցության այսօրինակ գործելաոճը հանրությանը համար նորություն չէ, պարզապես Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից հետո թվում էր, թե բոլորն են հասկացել, որ բռնությունը, ծեծը, ջարդը քաղաքական հարցերը կարգավորելու տարբերակ լինել չեն կարող։

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի կարծիքով՝ ընդհանուր առմամբ բռնությունը պետք է տեղ չունենա ոչ միայն քաղաքականության մեջ, այլև կենցաղում՝ հատկապես երբ սիրո և հանդուրժողականության մթնոլորտ է երկրում։ «Բայց նաև աքսիոմա է, որ երբ բռնությունը չի պատժվում, համապատասխան իրավական գնահատական չի ստանում, ուշ թե շուտ դա բերելու է «սամասուդերի»։ Մենք հիմա տեսնում ենք, որ սրա ակունքները դրվեցին, երբ հանրահավաքներից մեկի ժամանակ Բակո Սահակյանի գլուխը «ցխելու» կոչեր եղան, Հրանտ Մարգարյանի նկատմամբ էլ բռնություն։ Դրանց իրավական գնահատական չի տրվել, ինչն էլ հանգեցրեց այս իրավիճակին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա՝ շեշտելով, որ կարող էր նաև սիմվոլիկ 100 դրամ տուգանք լինել, բայց մարդիկ իմանային, որ պատժվել են։

Հակոբյանն ընդգծեց. «Եղել է գործողություն, որ արժանացել է միայն «բռնությունը դատապարտելի է» քաղաքական գնահատականին։ Դաշնակցությունն էլ իր բնույթով քաղաքական ակցիա է արել, կրեատիվ մոտեցում ցույց տվել հարցին՝ ասելով․ «Մենք բոլորս մեղավոր ենք», «Մենք բոլորս Դինք ենք» տրամաբանության մեջ։ Եթե անպատժելիություն է լինում, դա ուշ թե շուտ բերում է սամասուդի, վենդետաների, բայց ձևի մեջ սա քաղաքական ակցիա էր, որն ուզում էր աղմուկ բարձրացնել, որպեսզի այդ ամենը աննկատ չլիներ։ Մենք տեսանք, որ սա աննկատ չանցավ, մնացածն էլ ճաշակի հարց է՝ ոչ ոք չի կարող ասել, որ բռնությունը լավ բան է։ Բայց նստվածքը մնացել է, կարելի էր գոնե սիմվոլիկ պատիժ սահմանել։ Մենք ապրում ենք Կովկասում, որտեղ կա պատերազմական վիճակ, բոլորը տաքարյուն են»։

Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանի կարծիքով՝ հեղափոխությունից հետո ոչ բոլոր հարցերն են առանց բռնության լուծվում։ «Չմոռանանք, որ Ազատության հրապարակում իրենց իշխանության աջակիցը համարող հանրահավաքի մասնակիցները բռնության կոչեր էին հնչեցնում Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ կապված, նաև ՀՅԴ անդամ Հրանտ Մարգարյանի վրայի հարձակումը։ Երբ հասարակությունը տեսնում է բռնություններ, որոնք մնում են անպատժելի՝ լինում են պատասխան բռնությունները, ինչը ես բնավ չեմ արդարացնում»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Բադալյանն ընդգծեց. «Տվյալ դեպքում՝ ինչպես իրազեկ անձինք նշում են, բռնության ենթարկված անձը այնպիսի կոչեր է արել, որոնք պետք է համապատասխան մարմինների ուշադրությունը գրավեին, բայց դա չի արվել։ Ստացվում է արդարադատության երկակի ստանդարտ, ծնվում է մի խումբ, որը փորձում է լրացնել այդ բացը։ Պետությունը միակ մարմինն է, որ լեգալ իրավունք ունի արդարադատություն տեսնել, բայց երբ իր գործառույթները չի իրականացնում, բնականաբար, հասարակության մի մասի մոտ ծնվում է ինքնադատաստան իրականացնելու երևույթ։ Այնպես չէ, որ սա ողջունելի արարք է՝ դատապարտելի է ցանկացած բռնություն, ում կողմից էլ որ իրականացվի»։

Նկատեցինք, որ մեր զրուցակիցը խոսում է առանձին ակտիվիստների մասին, մինչդեռ ՀՅԴ-ն տարիների ավանդ ունեցող լուրջ քաղաքական ուժ է. «Դեռևս հստակեցված չէ՝ սա ՀՅԴ մարմնի որոշումն է, թե մի խումբ ՀՅԴ-ականներ ինքնաբուխ ակցիա են իրականացրել։ Վարչապետի կոչով դատարանների դռները փակվեցին, որը ոստիկանապետը համարեց ինքնաբուխ հավաք, հիմա էլ ՀՅԴ-ն կարող է ասել, որ սա ինքնաբուխ հավաք է եղել։ Եթե կա անպատժելիություն, դա ծնում է վենդետայի սկզբունքը՝ անկախ նրանից, թե ով է դա իրականացնում՝ կուսակցությո՞ւն է, թե՞ անհատ»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում