1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Մարիա Գևորգյանը երկրորդ անընդմեջ հաղթանակն է տոնում շախմատի առաջնությունում

Մարիա Գևորգյանը երկրորդ անընդմեջ հաղթանակն է տոնում շախմատի առաջնությունում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի կանանց 74-րդ առաջնությունում կայացան երկրորդ տուրի խաղերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի նախկին չեմպիոն Մարիա Գևորգյանը նորից հաղթեց այս տուրում ևս, ինչպես նախորդում: Նրա մրցակիցը Սուսաննա Գաբոյանն էր: Անսպասելի արդյունք գրանցվեց Կուրսովա-Գրիգորյան պարտիայում, որտեղ Հայաստանի գործող չեմպիոն Մարիա Կուրսովան պարտվեց: Հաղթանակ տոնեց նաև Մարիամ Ավետիսյանը: Միավորը կիսեցին Մկրտչյան-Հակոբյան, Խաչատրյան-Ղուկասյան զույգերը:

Այժմ մրցաշարային աղյուսակը 2 միավորով գլխավորում է Մարիա Գևորգյանը: 1,5-ական միավոր ունեն Սիրանուշ Ղուկասյանը, Աննա Խաչատրյանը և Անահիտ Մկրտչյանը:

3-րդ տուրը կկայանա հունվարի 14-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]