211652_close_icon
views-count3625 դիտում article-date 21:15 26-10-2018

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանն հանդիպել է չինացի ներդրողների հետ

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Չինաստանի առևտրաարդյունաբերական բանկի Ծիանգսու նահանգի մասնաճյուղի նախագահ Յան Ջիհանի գլխավորած գործարարների պատվիրակությանը։ Չինացի գործարարները հայտնել են, որ ցանկանում են ներդրումներ անել Հայաստանում և մասնավորապես հետաքրքրված են տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, մշակող արդյունաբերության, ինչպես նաև հանքարդյունաբերության ոլորտներով։ Հանդիպման ընթացքում ներդրողների հետ քննարկվել են նաև դեպի Չինաստան հայկական ոգելից և հանքային խմիչքների արտահանման հնարավորությունները։ Տիգրան Խաչատրյանը ողջունել է գործարարների այցը Հայաստան՝ հույս հայտնելով, որ հետագա հանդիպումներին և քննարկումներին կհետևեն շոշափելի արդյունքներ: Նա վստահեցրել է, որ Հայաստանի կառավարությունը կաջակցի ներդրումային նախաձեռնություններին անհրաժեշտ բոլոր փուլերում։ Չինացի գործարարների առաջարկով Տիգրան Խաչատրյանը հյուրերին ներկայացրել է Հայաստանում հանքարդյունաբերության ներուժը և հնարավորությունները։ Նախարարի տեղակալի պաշտոնակատար Մանե Ադամյանն անդրադարձել է զբոսաշրջության ոլորտին՝ ներկայացնելով գործարարներին հետաքրքրող ներդրումային ծրագրեր։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր