Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Փաշինյանն անում է առավելագույնը․ որքան հնարավոր է, արագ պետք է լյուստրացիա հայտարարել

«Առաջին լրատվական»– ի զրուցակիցն է մոսկվաբնակ սոցիոլոգ-հոգեբան Զառա Հարությունյանը:

– Տիկին Հարությունյան, ինչպե՞ս եք գնահատում կառավարության գործունեության 100 օրը, ի՞նչ ակնկալիքներ կան նոր կառավարությունից։

– Ես կարծում եմ՝ դրանք նշանակալի 100 օրեր էին, արվել են հսկայական թվով քայլեր, որ անգամ չէր կարելի պատկերացնել, որ հնարավոր է անել։ Առաջին հերթին դրանք հակակոռուպցիոն գործողություններն են, որոնք անհավատալի քաջություն են պահանջում, դա կառավարության բացությունն ու հասանելիությունն է, հանդիպումներն ու լայվերը։ Սա բոլորովին այլ հարթություն է, որը չի կարելի չգնահատել։ Ես կարծում եմ՝ հսկայական աշխատանք է արվել, և դժգոհությունները, որ չկա տնտեսական ծրագիր, չկան համակարգային փոփոխություններ, եթե անգամ որոշ առումներով համաձայն էլ լինեմ, ես շատ լավ հասկանում եմ, որ համակարգային փոփոխությունների համար պետք էր անել ավելի կտրուկ գործողություններ։ Այսինքն՝ պետք էր անել լյուստրացիա, ազատել պետական պաշտոններից բոլոր նրանց, որոնք սաբոտաժ են անում։ Ես չեմ հասկանում՝ ինչպես է հնարավոր համակարգային փոփոխություններ անել, եթե ԱԺ-ում ունենք այդ նույն մարդկանց։ Ինձ համար սրանք կտրուկ, համարձակ քայլեր են, բայց բավարար չեն, որովհետև եթե լիներ էլ ավելի մեծ համարձակություն և արվեր լյուստրացիա, անհրաժեշտ կլիեր փոխել ամբողջ դատական համակարգը, որ չունենայինք այն երևույթները, որոնք տեսնում ենք հիմա, մասնավորապես՝ նախկին նախագահի հետ կապված։ Այսինքն՝ շատ բան արվել է, բայց դեռ շատ բան կա անելու։ Օգոստոսի 17-ի հանրահավաքը ցույց տվեց, որ մարդկանց մեծամասնությունը պաշտպանում է կառավարման այն ոճը և այն, ինչ արվել է։ Դա շատ կարևոր էր, ցուցադրական էր, որովհետև լրատվամիջոցներում բավական շատ է նեգատիվը։ Ես կարծում եմ՝ ճիշտ էր մարդկանց հավաքել հրապարակում։

– Մենք տեսնում ենք, որ այդ օրվա ելույթից հետո Նիկոլ Փաշինյանը հայտնվել է նախկին իշխանության քննադատության տիրույթում։ Անգամ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը քննադատեց նրա ելույթը խոսքի ազատության սահմանափակման հետ կապված, նշվեց, որ այլախոհությունը Հայաստանում քննադատվում է։ Արդյոք Դուք ռեալ վտանգ տեսնո՞ւմ եք, որ նախկին իշխանությունները կարող են ռևանշի հասնել։

– Իհարկե, այո։ Եթե մենք ունենք տեսողություն, տեսնում ենք, որ նախկին իշխանությունները համաձայն չեն այն ամենի հետ, ինչ տեղի է ունենում։ Ինչ վերաբերում է խոսքի ազատության հետ կապված խնդիրներին, իրենք չէ, որ դրա մասին իրավունք ունեն խոսելու։ Եթե իրենք խիղճ ունենային, երբեք չէին ասի նման բաներ, բայց իրենք այնպիսին են, ինչպիսին կան, որովհետև խիղճ չունեն։ Իհարկե, առաջինը Ռոբերտ Քոչարյանն էր, որ իր առաջին հարցազրույցում բացեց բերանն ու արտասանեց 37 թիվ բառը։

Խոսել 37 թվից այն բանից հետո, երբ այդքան տարի դիկտատորական իշխանություն են բանեցրել, ես կարծում եմ՝ ավելի ճիշտ կլիներ ընտրել առավել հարմար նշաձողեր, որոնք ևս օգտագործվում են։ Խոսել 37 թվի մասին նշանակում է բարոյապես ոչնչացնել այն զոհերին, որոնք եղել են։ Մարդակերները մեղադրում են, թե ինչու դուք դանակ, պատառաքաղ չեք օգտագործում։ Դա հիմարություն է, որովհետև մարդիկ տեսել են այն, ինչ տեղի է ունեցել իրենց իշխանության ժամանակ։ Իշխանությունը, որն արել է այն, ինչ արել է, մարդկանց աչքերի մեջ նայելով՝ ասում է, որ խոսքի ազատությունը ճնշվում է։ Խոսքի ազատությունը ճնշված չէ, ես դա ասում եմ որպես մի մարդ, ով շատ բան է հասկանում իրավապաշտպանությունից։ Մարդկանց ոչ մի իրավունքներ չեն խախտվել։ Ռոբերտ Քոչարյանին ձերբակալելու երկրորդ օրը այնտեղ էր օմբուդսմենը, ով եկել էր տեսնելու, որ ամեն ինչ նորմալ է։ Այդ մարդիկ ընդհանրապես բարոյական իրավունք չունեն խոսելու մարդու իրավունքներից ու ազատություններից։ Բայց, չգիտես ինչու, նման դրոշ են վերցրել։ Նրանց երևի թվում է, թե ոչ ոք ոչինչ չի հիշում, ոչինչ չգիտի։ Ես հիշեցի Գեբելսի խոսքը, որ մեկ անգամ ասած սուտը սուտ է, իսկ եթե հազար անգամ ասես, այն ճշմարտություն կդառնա։ Ինձ թվում է, որ եթե իրենց ունեցած լրատվամիջոցներով հազար անգամ ասեն, որ Հայաստանում մարդու իրավունքները խախտվում են, շատերը կարող են դա կրկնել։ Բայց իրականում չկան մարդու իրավունքների խախտումներ։ Պարզապես անամոթություն է այդ գաղափարը տարածելը։ Մեզ մոտ կա խոսքի ազատություն, Ռոբերտ Քոչարյանը երկուժամանոց հարցազրույցներ է տալիս հեռուստատեսությամբ, ով ինչ ուզում՝ ասում է, ԱԺ պատգամավորներն են ստորագրություն հավաքում, որ Քոչարյանին ազատ արձակեն։

– Արդեն իսկ մի քանի ուժեր անուղղակի սատարում են Ռոբերտ Քոչարյանին, բացի այդ՝ նրան սատարողներ կան նաև Արցախում։ Այստեղ ռեալ վտանգներ կա՞ն, որ նա կարող է հաջողել։

– Ռեալ վտանգներ երևի թե կան, որովհետև գործող իշխանության անվանարկումը տեղի է ունենում բոլոր խավերի շրջանում։ Սոցիալական ցանցերում այնպիսի գործողություններ են ընթանում, որ անգամ վախենալու է տեսնելը։ Նրանք միջոցների մեջ խտրություն չեն դնում, դա գեբելսյան պրոպագանդա է, երբ ամեն գործիք օգտագործվում է ատելություն սերմանելու համար։ Շատ մեծ շեշտ է դրվում գեյերի հանդեպ ատելության վրա։ Սոցիալական ցանցերում փորձում են ներկայացնել, թե նոր իշխանությունը գեյերի իշխանություն է։ Ցուցադրվում է լուսանկար, որտեղ մարդը փոշեկուլով մաքրում է բնակարանը, և գրում են, որ սա գեյերի իշխանություն է, որ նրանք աղանդավոր են, որ պաշտպանում են այդ ամենը։ Սրանով շատ հեշտությամբ կարող է հայկական հասարակությունը պառակտվել։ Բոլոր հնարավոր ուղղություններով գրոհ է գնում։ Հայտարարում են, որ նրանք պրոֆեսիոնալ չեն, որ խախտվում է խոսքի ազատությունը։

– Ձեր կարծիքով՝ Ռուսաստանը որքանո՞վ կմիջամտի Հայաստանի ներքաղաքական հարցերին՝ հաշվի առնելով Լավրովի հայտարարությունները Քոչարյանի ու Խաչատուրովի հետ կապված։ Որքանո՞վ հնարավոր  կլինի զերծ մնալ Ռուսաստանի միջամտությունից։

– Ես շատ զարմացած եմ, որ Ռուսաստանն այսքան ժամանակ չի միջամտել, և ուրախ եմ դրա համար։ Նաև համարում եմ, որ Լավրովի մեկ հայտարարությունը դեռ ոչ մի բան չի նշանակում։ Ես ուզում եմ մտածել, որ եթե Ռուսաստանը խառնվող լիներ, կխառնվեր ապրիլի վերջին ու մայիսի սկզբին։ Ինձ թվում է, որ ինչ-ինչ պատճառներով որոշել է այս պատմության մեջ չեզոքություն պահպանել։ Օրինակ՝ Աբխազիայում բաժանվում էին ռուսական անձնագրեր, որին հաջորդեց պատերազմը։ Ու մենք տեսնում էինք, որ դա անում է Ռուսաստանը։ Սկսած ապրիլի վերջից՝ Ռուսաստանը ոչ մի քայլ չի արել, որը կհիշեցներ այն, ինչ տեղի է ունեցել Վրաստանում կամ Ուկրաինայում։ Ավելին՝ ՌԴ նախագահ Պուտինը մի քանի անգամ հանդիպել է Փաշինյանի հետ, և դա ավելի կարևոր է։ Բացի այն, որ որոշ ռուսական լրատվամիջոցներ ինչ-որ բաներ են գրում ՀՀ կառավարության հասցեին, Ռուսաստանը, ըստ էության,  որևէ այլ լուրջ քայլ չի արել ընդդեմ նոր իշխանության։ Դա չի նշանակում, որ հին սպառնալիքները չկան, բայց այսօր մենք դրանք չենք տեսնում։ Փաստացի այդ 100 օրում մենք տեսնում ենք Ռուսաստանի չեզոքությունը, Ռուսաստանը դեռ սպասում է, և դա շատ լավ է։ Ես չգիտեմ, թե արդյոք Ռուսաստանը կշարունակի՞ իրեն այդպես պահել, թե՞ ոչ։ Ոչ ոք դա չգիտի։

Տնտեսական ծրագրերի բացակայությունը և կադրերի խնդիրը նոր կառավարության համար լուրջ խնդի՞ր չեն։

Ամենամեծ ռեսուրսը, որ այսօր ունի Հայաստանը, Սփյուռքն է։ Բայց Հայաստանի օրենսդրությունը թույլ չի տալիս սփյուռքահայերին նշանակել պաշտոնների։ Եվ եթե այսպիսի օրենսդրություն չլիներ, կարծում եմ՝ թե՛ ռուսաստանաբնակ և թե՛ ամերիկաբնակ հայերը պատրաստ էին և հիմա էլ պատրաստ են գալ և լուրջ քայլեր անել։ Անձամբ ես հրաշալի տնտեսագետներ գիտեմ Մոսկվայում, ովքեր պատրաստ են, բայց, ցավոք, ՀՀ օրենսդրությունը այնպես է կառուցված, որ մարդը չպետք է ունենա երկրորդ քաղաքացիություն և վերջին հինգ տարիներին պետք է ապրի Հայաստանում։ Սա ևս լուրջ խնդիր է, որը պարալիզացնում է իշխանությունը։ Այս առումով Նիկոլ Փաշինյանի համար իրավիճակը շատ բարդ է։ Երկրում գտնել պրոֆեսիոնալներ, ովքեր հմուտ են և վարկաբեկված չեն, դա իսկապես անհնար է։ Եվ հիմա կառավարությունը կազմվել է պարզապես երիտասարդ կադրերով, ովքեր սովորել են դրսում, լավ համալսարաններում։ Այս իրավիճակում ազնիվ կադրեր ունենալը կարևոր է։ Նիկոլ Փաշինյանը անում է առավելագույնը, բայց ինչ-որ պահից պետք են լրջագույն փոփոխություններ, գուցե ինչ-որ պահի ԱԺ-ն պետք է լուծարվի, որ հնարավոր լինի իրականացնել լրջագույն համակարգային փոփոխություններ, որովհետև դու ոչինչ չես կարող անել, երբ բոլորը քեզ դեմ են քվեարկում։ Օգոստոսի 17-ի հանրահավաքը ցույց տվեց, որ հանրության ճնշող մեծամասնությունը հավատում և վստահում է Նիկոլ Փաշինյանին, բայց ռիսկերը և սպառնալիքները շատ են, քանի որ իշխանության չորս ճյուղերից երեքը հին են, միայն մեկն է նոր, և սա դժվարություն է առաջացնում։ Եվ կա հանրության վստահություն։ Իմ կարծիքով՝ որքան հնարավոր է, արագ պետք է լյուստրացիա հայտարարել։ Հեղափոխությունը թույլ է տալիս վերից վար փոփոխություններ անել, և պետք չէ Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինել, հեղափոխությունից հետո քո ամբողջ կյանքը պետք է փոխվի, քանի որ 20 տարի շարունակ ընդունել են օրենքներ բոլորովին այլ գաղափարախոսությամբ, և հիմա մենք «քաղում» ենք դրա պտուղները։

Հեղափոխությունը թույլ է տալիս շատ բան փոխել, թույլ է տալիս լյուստրացիա անել, թույլ է տալիս չհետևել օրենքի տառին, մինչդեռ կարևորը օրենքի տառը չէ, իմաստն է. իմաստն այն է, որ հանցագործները պետք է պատասխան տան, անգամ եթե նախագահ են։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում