Բլինքեն․ Փաշինյանի հետ քննարկել ենք ՀՀ անվտանգությունը

Բլինքեն․ Փաշինյանի հետ քննարկել ենք ՀՀ անվտանգությունը

PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, անդրադառնալով ՄԱԿ ԳՎ շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը, նշել է, որ քննարկել են ՀՀ անվտանգությունը։ Այդ մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։

«Լավ հանդիպում ունեցա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ երեկ Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում, որտեղ քննարկեցինք Հայաստանի անվտանգությունը։ Մենք շարունակում ենք կողմերին խաղաղ գործընթացի կոչ անել, քանի որ հակամարտության ռազմական լուծում լինել չի կարող»,-ասվում է գրառման մեջ։

Բլինքենը Նյու Յորքում Փաշինյանի հետ հանդիպմանն ընդգծել է ԱՄՆ պատրաստակամությունը` շարունակելու ջանքերը բանակցային ու խաղաղ գործընթացին՝ կարևորելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և երկարատև կարգավորման անհրաժեշտությունը, այդ թվում` ԼՂ ժողովրդի համար:

Վարչապետն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկված լայնածավալ ագրեսիային` կարևորելով տեղի ունեցածի վերաբերյալ ԱՄՆ-ի կողմից հնչեցվող հստակ դիրքորոշումներն ու գնահատականները: ՀՀ կառավարության ղեկավարը բարձր է գնահատել անձամբ պարոն Բլինքենի ջանքերը` բանակցային գործընթացին ու երկխոսությանն աջակցելու ուղղությամբ:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---