211652_close_icon
views-count3304 դիտում article-date 23:32 03-08-2020

«Թուֆենկյան» հիմնադրամի միջոցներով Շուշիում վիրավոր ազատամարտիկի համար բնակարան է ձեռք բերվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Շուշիի Ազատամարտիկների 6/22 հասցեում գտնվող բնակարանի շահառուն վիրավոր ազատամարտիկ Ցոլակ Գաբրիելյանի ընտանիքն է: «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի արցախյան ծրագրերի ղեկավար Հուսիկ Սարգսյանը մեզ հետ զրույցում ասել է, որ «Վիրավոր զինվորների բնակարանային ապահովման» ծրագիրը մեկնարկել է 2016 թվականին:Նրա խոսքով՝ ծրագրի շրջանակներում հանրապետության տարբեր շրջաններում ապրող 16 ընտանիքներ արդեն իսկ ունեն վերանորոգված կամ վերակառուցված բնակարանային ապահով պայմաններ. ևս երկու բնակարան ընթացքի մեջ է: «Համագործակցելով պետական մարմինների հետ, հիմնադրամը փորձում է գտնել վիրավոր ազատամարտիկների ընտանիքներ, ովքեր խիստ օգնության կարիք ունեն: Այս տարի մեկ բնակարան ենք գնել Ստեփանակերտում ապրող վիրավոր ազատամարտիկի համար, որի երեխան լուրջ առողջական խնդիրներ ունի: Մեկ բնակարան էլ հիմքից կառուցում ենք Քաշաթաղի շրջանի Կովսական համայնքում: Համոզված ենք, որ այս ծրագրի իրականացման շնորհիվ գնահատում և վերարժևորում ենք ազատամարտիկների կատարած հայրենանվեր սխրանքները»,- նշել է Հ. Սարգսյանը: Ցոլակը վիրավորվել է երեք անգամ. վերջին անգամ 1992 թվականին Նարեշտարում՝ ստանալով բերկորային վնասված գլխի հատվածում: 2015 թվականին ուռուցք է հայտնաբերվել կոկորդում՝ ձայնալարերի մոտ. վիրահատությունից հետո առաջացել է խոսելու խնդիրը: Ռիմա և Ցոլակ Գաբրիելյաններն աշխատում են «Արցախգազ» ՓԲ ըն կերության Շուշիի մասնաճյուղում, իսկ երկու որդիները ծառայում են զինված ուժերում՝ որպես ժամկետային զինծառայողներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր