Խաչանովն առաջին անգամ դուրս է եկել Australian Оpen-ի կիսաեզրափակիչ

Խաչանովն առաջին անգամ դուրս է եկել Australian Оpen-ի կիսաեզրափակիչ

PanARMENIAN.Net - Ռուսաստանաբնակ հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովն առաջին անգամ Ավստրալիայի բաց առաջնության` Australian Open-ի կիսաեզրափակիչ է դուրս եկել։

Թենիսի Մեծ Սաղավարտի շարքի քառորդ կիսաեզրափակչում Խաչանովը մրցել է ԱՄՆ-ն ներկայացնող Սեբաստյան Կորդայի հետ, որն աշխարհի 31-րդ թենիսիստն է։ Երկու սեթից հետո Կորդան վնասվածքի պատճառով հրաժարվել է շարունակել հանդիպումը։ Խաչանովը հաղթել է 7:6; 6:3 հաշվով։

Կիսաեզրափակչում Խաչանովը խաղալու է Ստեֆանոս Ցիցիպաս (Հունաստան)-Իրժի Լեխեչկա (Չեխիա) զույգի հաղթողի հետ։

Australian Оpen-2023-ը կավարտվի հունվարի 29-ին։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---