Ուսանողների ստորագրահավաքին արդեն միացել է 800 մարդ
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները բացի դասադուլից, արդեն մի քանի օր է ստորագրահավաք են սկսել՝ պահանջելով կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը, նաև դեմ են ԿԳՄՍ նախարարության կողմից մշակված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր նախագծին, որի համաձայն, բուհերում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումը պարտադիր չի լինելու:
Ակցիայի մասնակից Սամվել Եղիազարյանն ասաց, որ ստորագրողների թիվը գնալով մեծանում է: Նրա խոսքով, ստորագրահավաքին ցանկանում են մասնակցել դասախոսներ, սովորական անցորդներ, սակայն քանի որ նախապես հայտարարել են ուսանողների շրջանում է, այդ իսկ պատճառով ստորագրում են միայն ուսանողներ: Ս. Եղիազարյանի հաղորդմամբ, արդեն 800 ստորագրություն ունեն: Ստորագրահավաքին միացել են նաև հայաստանյան այլ բուհերի ուսանողներ:
Նշենք, որ ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողներն այսօր վերսկսել են իրենց դասադուլը: Նրանք անցնում են տարբեր բուհերի մոտով ու կոչ անում ուսանողներին, դասախոսներին միանալ իրենց: Ուսանողները վերջում միանալու են ԿԳՄՍ նախարարության մոտ նստացույց անող ՀՅԴ երիտասարդական թևի անդամներին:
«Արայիկ Հարությունյանն իրեն սպառել է իր պաշտոնավորությունից մի քանի ամիս անց: Նա պետք է տուն գնա: Մամուլի ասուլիսներ տալ, լրագրողների տեսախցիկների հետևում թաքնվել, վարագույրների, թիկնապահների հետևում թաքնվել, երկխոսության չգալ ու մեզ անվանել անդաստիարակներ, սուտ պահանջներ ներկայացնողներ, տարբեր քաղաքական կուսակցություների կամակատարներ, անպատվաբեր է նախարարի համար: Խելքի եկեք և մի ստիպեք, որ ձեր ենթակայության տակ գտնվող ուսանողներն ավելի կոպիտ ձևակերպումներ հնչեցնեն ձեր մասին»,- հայտարարեց ակցիայի մասնակից Գևորգ Գյուլումյանը:
Դասադուլի մասնակիցները հայտարարում են, որ իրենց բողոքը շարունակվելու է այնքան ժամանակ, մինչև Ա. Հարությունյանը հրաժարական տա:
Հարակից հրապարակումներ`
- ԵՊՀ ուսանողները վերսկսել են դասադուլը
- ՀՅԴ 19 երիտասարդական և ուսանողական միություններ միանում են Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջին
- Մենք համակարգային փոփոխություն ենք ուզում. Նարինե Դիլբարյան
- «Հեռացրեք Արայիկին»՝ խոսում են «կովկասցիները»
- «Դա ի՞նչ է, սպառնո՞ւմ է Արայիկ Հարությունյանը»
- Նստացույց ԿԳՍՄ նախարարության առջև
- ԵՊՀ դոցենտ. Ստացվում է, որ մենք այլևս ոչ մեկի պետք չենք
- Արայիկ Հարությունյանը մինչև հինգշաբթի պետք է հրաժարական ներկայացնի. ՀՅԴ ՀԵՄ
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում