700 հազար դոլարով չենք փոխելու 15 հազար մարդու առողջությունը. Արեն Մկրտչյան

Օրեր առաջ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով հայտնեց, որ ռուսաստանահայ գործարար Նորայր Պետրոսյանի հետ պայմանավորվել են՝ առաջին փուլով 50 աշխատակցի Թեղուտ ՓԲԸ-ում աշխատանքի անցնելու վերաբերյալ: Բացի այդ դեռեւս անորոշ է Ալավերդու պղնձաձուլարանի ճակատագիրը: Գործարանը 2018 թվականի հոկտեմբերից չի գործում, քանի որ ձեռնարկությունը խախտել է բնապահպանական օրենսդրության նորմերը, եւ բնապահպանական պետական տեսչությունը գործարանին տուգանել է 380 միլիոն դրամով։ 

«700 հազար դոլարով չենք փոխելու 15 հազար մարդու առողջությունը»,- այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության Լոռու մարզից ռեյտինգային ընտրակարգով ընտրված պատգամավոր Արեն Մկրտչյանը:

- Պարոն Մկրտչյան, նշել էիք, որ առաջին փուլով 50 աշխատակցի աշխատանքի անցնելու խնդիրն է լուծվելու, իսկ գործազուրկ մնացած մյուս աշխատակիցների հարցն ինչպե՞ս է կարգավորվելու: Հնարավո՞ր է նրանց էլ ինչ-որ կերպ աջակցեք՝ այլ գործարարների հետ քննարկելով:

- 2018 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներից սկսած՝ ես սկսեցի զբաղվել Թեղուտի հանքի վերագործարկման հարցով՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ: Մի փոքր հեռվից գամ. 2011 թվականին հանքի շահագործման լիցենզիա էր ստացել «Վալլեքս» ընկերությունը՝ Վալերի Մեջլումյանի գլխավորությամբ: 2013 թվականին «ՎՏԲ» բանկը 380 մլն դոլար վարկ էր տրամադրել «Վալլեքս»-ին հանքի շահագործման համար: 2015-ին հանքը պոչամբար լցվեց: 2017-ի դեկտեմբերին՝ ամանորյա միջոցառման ժամանակ՝ քաղաքացիների ամանորը «շնորհավորել» էին՝ ասելով, որ հանքն այլեւս փակվում է, քանի որ ընկերությունը սնանկ է հայտարարվում: Այսինքն, ստացվում է, որ «Վալլեքս»-ն այլեւս վարկային պարտավորությունները չէր կատարում այն դեպքում, երբ բանկը 2013-ին 380 մլն դոլար էր տալիս շահագործման լիցենզիան, որը որպես սեփականության վկայականին համարժեք թուղթ է գրավադրվել բանկում: Փաստորեն ստացվում է, որ եթե «Վալլեքս»-ը բանկին չի կարողանում գումարը վճարել, հանքն իր շահագործման լիցենզիայով մնում է բանկին: Սկսվել է դատական պրոցես «Վալլեքս»-ի եւ «ՎՏԲ»-ի մեջ: «Վալլեքս»-ը «ՎՏԲ»-ին դատի է տվել Լոնդոնի արբիտրաժում, Կիպրոսի դատարանում եւ Ալավերդու դատարանում: Ալավերդու դատարանն էլ կալանքի տակ էր դրել Թեղուտ ՓԲԸ-ի բոլոր հաշիվներն ու կադրային փոփոխություններ անելու հնարավորությունները: Այսինքն, եթե բանկը ցանկանար հանքը շահագործել, չէր կարող, որովհետեւ կադրային փոփոխություններ չէր կարող անել՝ անգամ տնօրեն չէր կարող նշանակել: Ալավերդու դատարանում եւ Կիպրոսի դատարանում «ՎՏԲ» բանկը հաղթեց, որից հետո սկսվեցին վերագործարկման աշխատանքները:

Շուրջ 2-3 ամիս աշխատանքային թիմն էր ձեւավորվում: Ընդհանուր առմամբ 1200 աշխատող պետք է Թեղուտում աշխատեն: Այս պահին փաստացի 800-ից 900 մարդ է աշխատում: Եւս 300-ից 400 մարդ դեռ կընդունվեն աշխատանքի, որից հետո կլինի բացման հանդիսավոր արարողությունը: Ասեմ, որ մեծ ներգաղթ կա, որովհետեւ բազմաթիվ աշխատակիցներ արտագնա աշխատանքի էին գնացել Ռուսաստանի Դաշնություն: Տնտեսական բավականին մեծ ակտիվություն է նկատվում: Թեղուտի հետ կապված իրավիճակը սա է. այս ամիսների ընթացքում բավականին շահարկումներ են եղել: Աշխատանքային պրոցեսը սկսվել էր, բայց որոշակի ուժեր թե՛ մամուլի միջոցով, թե՛ անձնական հայտարարությունների միջոցով կեղծ լուրեր էին տարածում, թե կառավարությունը ստել է, ոչ մի փոփոխություն չկա, Թեղուտը չի գործարկվելու: Բայց այսօր ժամանակը ցույց է տալիս, որ այն, ինչ ասել ենք, տառացիորեն գնացել է:

Բուլղարական խորհրդատվական ընկերություն է ներգրավվել՝ պոչամբարի հետ կապված խնդիրներն ուսումնասիրելու համար: Ինձ ասացին, որ պոչամբարի պատվարի պատռվածք չկա եւ չի եղել: Ինձ ասացին, որ խնդիրը եղել է հետեւյալում. թույլտվություն է եղել «Վալլեքս» ընկերությանը արդյունահանել 7 միլիոն տոննա հանքանյութ, բայց «Վալլեքս»-ը արդյունահանել է թույլատրելիից շատ, այսինքն կոպտորեն խախտել է օրենքը: «Վալլեքս»-ը արդյունահանել է 8 միլիոն տոննա եւ ավելի: Պոչամբարը, երբ որ նախագծվում է որոշակի հզորության համար, այդտեղ հաշվի է առնվում նաեւ սեյսմակայունությունը եւ մի շարք գործոններ: Երբ դու սկսում ես նախատեսվածից ավելի հանել, այն սկսում է նախատեսվածից ավելի արագ լցվել: Մասնագետներն ինձ բացատրեցին, որ պատռվել են պոչամբարը լցնող խողովակների եզրային հատվածները, քանի որ ճնշումը նախատեսվածից շատ ավելի մեծ է եղել: Խողովակները պատռվել են ու այդ վնասակար նյութերը, որ պետք է պոչամբարում հայտնվեին, պոչամբարի պատվարի արտաքին մասով հոսելով՝ լցվել են Շնող գետ: Այսինքն, ոչ թե պատվարն է պատռվել, այլ պատռվել են այն խողովակները, որոնք լցնում են պոչամբարը: Դրա արդյունքում խախտվել է նաեւ սեյսմակայունությունը, որովհետեւ հեղուկը չի հասցրել չորանալ: Դա նույնն է, որ որոշակի տարողությամբ բաժակի մեջ լցնես ավելի շատ ջուր, քան այն կարող է տեղավորել:

- Ալավերդու պղնձաձուլարանի հարցով նույնպես զբաղվում էիք: Ի՞նչ ճակատագիր է սպասվում դրան եւ այնտեղի աշխատակիցներին:

- Ալավերդու պղնձաձուլարանը նույնպես գրավադրված է «ՎՏԲ» բանկում՝ այդ 380 միլիոն դոլար վարկի դիմաց: Հանկարծ խնդիրներ սկսեցին այնտեղ, հանկարծ ձուլարանի աշխատանքը սկսեց դառնալ ոչ եկամտաբեր, այն դեպքում, որ մոտ 16-17 տարի եկամտաբեր էր: Հեղափոխությունից հետո ընդերքի տեսչական մարմինը ստուգումներ իրականացրեց Ալավերդի քաղաքում: Քանի որ նախկին կառավարությունները 5700 տոննա ծծմբային անհիդրիդի արտանետման թույլտվություն էին տվել օդային ճանապարհով, տեսչական մարմինը պարզեց, որ նրանք արտանետում են 38 հազար տոննա: Այսինքն, թույլատրելիից մոտ 700 տոկոսից ավելի: Դա հենց այն թունավոր միացումներն եւ գազերն են, որոնք ալավերդցիներին ուղղակի խեղդում էին: Ընկերությունը տուգանվեց 380 միլիոն դրամով, որից հետո սկսեցին թմբակահարել այդ մասին, թե իբր կառավարությունը չի թողնում աշխատել: Սկսեցին աշխատակիցներին տեղեկացնել, որ այ մենք կփակենք ձուլարանը, որովհետեւ կառավարությունն է մեզ տուգանել եւ մեզ համար եկամտաբեր չէ այլեւս: Սոցիալական ֆոնի վրա դժգոհության ալիք եղավ Ալավերդիում, բայց հիմա աշխատակիցները կարծես սկսել են այլ տրամադրվածությամբ իրենց բողոքներն արտահայտել: Որովհետեւ 2 ամիս առաջ հերթական անգամ աշխատակիցներին խոստումներ են տրվել, որոնք չեն պահվել: Ինձ հասած տեղեկություններով՝ խոստացել են նոր ներդրումներ կատարել, խոստացել են եվրոլուսամուտների արտադրություն դնել Ալավերդի քաղաքում, խոստացել են հյուրանոց բացել եւ աշխատողների մի ստվար զանգվածին տեղափոխել այդտեղ աշխատանքի: Այս պահին շուրջ 200-220 քաղաքացու ծանուցել են, որ չեն աշխատելու այլեւս: Օրերս քաղաքացիները ձուլարանի բոլոր 4 մուտքերը փակել էին մի քանի ժամով, հանդիպել են մարզպետի հետ, ես այդ ժամանակ գործուղման էի: Երեկ խոսել եմ ռուսաստանահայ գործարար Նորայր Պետրոսյանի հետ, ով ասաց, որ այս պահին 50 աշխատակից կկարողանա տեղափոխել Ալավերդուց՝ Թեղուտ:

- Իսկ աշխատավարձերը բա՞րձր են լինելու:

- Թեղուտում եւ ձուլարանում աշխատավարձերը տարբերվում են: Թեղուտում բարձր է՝ կախված հաստիքներից: Հիմա պիտի որոշեն, թե ինչ մասնագետներ են տեղափոխվելու: Կարող եմ ասել, որ տարբերությունը լինելու է ահռելի՝ անկախ նրանից, թե որ հաստիքի վրա կաշխատեն այդ 50 հոգին: Ու նաեւ այն 800-900 հոգին, որոնք վերադարձել են Թեղուտ աշխատանքի, նրանց աշխատավարձերը նույնպես չեն պակասել: Պայմանավորվածությունն այսպես է՝ 50 հոգին կտեղափոխվի առաջին փուլով, հետո բանակցությունների արդյունքում կփորձենք հասկանալ, թե էլ ինչ կարող ենք անել, ինչքան մարդ կարող ենք հավելյալ տեղափոխել: Հույս ունենք, որ հնարավորինս շատ մարդ կկարողանանք Ալավերդուց Թեղուտ տեղափոխել: Ալավերդու ձուլարանի աշխատակիցները վարկեր ունեն տարբեր բանկերում: Խոսքը 10 բանկի եւ վարկային կազմակերպության մասին է: Ես հունիսի 3-ին Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին ամբողջական ցանկ եմ փոխանցել Ալավերդու ձուլարանի աշխատակիցների՝ շուրջ 172 աշխատակցի 360 վարկերի մասին: Խնդրել էի, որպեսզի ԿԲ-ն հնարավորինս ամեն ինչ անի, որ այս վարկերը ռեստրուկտուրիզացվեն մինչեւ աշխատանքի հարցի հիմնահատակ լուծումը: Այսինքն՝ դա կլինի տոկոսների նվազեցում, դա կլինի սառեցում, ժամկետի լրացում կամ այլ բան, ինչ-որ փոփոխություն արվի, որպեսզի չլինի այնպես, որ մարդիկ մնան առանց աշխատանքի՝ այդ վարկերով հանդերձ:

Երեկ նույնպես խոսել եմ պարոն Ջավադյանի հետ: Նա տեղեկացրեց, որ ԿԲ-ն բոլոր բանկերի եւ վարկային կազմակերպությունների հետ կապ է հաստատել, դրական տեղաշարժ կա, նաեւ առաջնահերթություն կտանք այն աշխատակիցներին, որոնք այս 220-ի թվում են: Փոխվարչապետ Ավինյանի հետ պայմանավորվածություն ձեռք բերեցինք առաջիկայում հանդիպել եւ Ալավերդու ձուլարանի հարցը քննարկել՝ հասկանալու համար մեր ռազմավարությունն ու մարտավարությունը: Ձուլարանի հարցով Ավինյանն իր աշխատակազմով է զբաղվել, բայց բնականաբար քաղաքական թիմի գիծ է:

- Մոտ 220 աշխատողի աշխատանքի ընդունվելու հա՞րցն է մնում կարգավորել:

- Կոնկրետ վիճակագրություն այս պահին տալ չեմ կարող, բայց շուրջ 200 մարդու ծանուցագիր օրեր առաջ փոխանցել եմ Թեղուտ՝ նշելով, որ նրանք առանց աշխատանքի են: Հիմա այդ 200-ից 50-ի հարցը լուծվում է, սկսում ենք ելքեր փնտրել մնացածի համար:

- Ռուսաստանահայ գործարար Նորայր Պետրոսյա՞նն է ղեկավարելու Թեղուտը:

- Նորայր Պետրոսյանն ու «ՎՏԲ» բանկը համատեղ: Մենք պարոն Պետրոսյանի հետ մշտական կապի մեջ ենք:

- Այսինքն, այս պահին Ալավերդու պնղձաձուլարանի հարցը անորո՞շ է մնում:

- Ալավերդու հարցը բարդ է, որովհետեւ իրենք ուզում են շահագործել եւ արտանետել այնքան, ինչքան, որ արտանետում էին մինչեւ հեղափոխությունը: Երբ 19 տարում Ալավերդի քաղաքի վրա ոչ մի ստուգում չի եղել: Միգուցե դա պայմանավորված է եղել Վալերի Մեջլումյանի եւ Սերժ Սարգսյանի ընկերական հարաբերություններով, միգուցե այլ գործոններ են եղել, բայց հեղափոխությունից հետո այդ ստուգումը եկել է եւ պարզել է, որ թույլատրելիից 700 տոկոսից ավելի ծծմբային անհիդրիդ են արտանետում: Ու նրանք դրա համար պետությանը ամեն տարի վճարում էին մոտ 700 հազար դոլարին համարժեք դրամ: Այսինքն, կարելի է 700 հազար դոլար վճարել ու արտանետումները մոտ 720-750 տոկոսով գերազանցել, մարդկանց թունավորել, խեղդել ու ասել՝ դե գիտեք՝ 700 հազար դոլարը վճարում եմ: Կներեք, մենք մեր քաղաքացիների առողջությունը 700 հազար դոլարով չենք փոխի: Ալավերդի խոշորացված համայնքում 12-ից 15 հազար մարդ է բնակվում: Մենք ի սկզբանե համարել ենք, որ այս մոտեցումներն անթույլատրելի են: Կամ պետք է ներդրումներ անեն՝ արդիականացնեն, որովհետեւ միջնադարի տեխնոլոգիաներ են այնտեղ, բայց այս ամբողջ ընթացքում ոչինչ չի արվել, կամ պետք է նվազեցնեն արտանետումների ծավալը: Իրենք ասում են, որպեսզի արտանետումների ծավալը նվազեցնենք, պիտի ավելի քիչ ձուլենք, մենք չենք ուզում ավելի քիչ ձուլել: Ես տեսականորեն հնարավոր եմ համարում սա Թեղուտի հարցի հետ կապելը, որովհետեւ բնականաբար Թեղուտի հետ կապված հավակնություններ են եղել: Միգուցե սա կապված է նրա հետ, որ Թեղուտը սկսեց գործարկվել առանց «Վալլեքս»-ի: Քաղաքացիների հետ հանդիպումների ժամանակ անընդհատ շեշտում են՝ եթե կառավարությունը ուզի... այս ամբողջ ընթացքում 1 դրամ չեն ներդրել՝ արտանետումների ծավալը պակասեցնելու համար, հիմա հանկարծ կառավարությունը սկսել է չուզել: Բա իհարկե, 700 հազար դոլարով չենք փոխելու 15 հազար մարդու առողջությունը: Բարի լինեին փորձեին արդիականացում անել ու արտանետումների ծավալը նվազեցնել:

Տպել
4599 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում