Thursday, 28 03 2024
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան

Քոչարյանի ծանր ժառանգությունը Սարգսյանին

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու նրա կողմնակիցները անընդհատ փորձում են շեշտադրել այն փաստը, թե «քոչարյանական» կառավարման ժամանակաշրջանում Հայաստանը ծաղկուն պետություն է եղել, և միայն Սերժ Սարգսյանի օրոք է ամեն ինչ գնացել դեպի վատը:

Միանգամից պետք է արձանագրենք, որ սա քարոզչական միֆ է և ընդհանրապես չի համապատասխանում իրականությանը: Ես իհարկե չեմ փորձում որևէ կերպ արդարացնել Սարգսյանին, բայց արդարության դեմ չմեղանչելու համար չեմ էլ կարող չարձանագրել, որ «սարգսյանական» Հայաստանը գրեթե բոլոր արատավոր երևույթները ժառանգել է «քոչարյանական» ժամանակաշրջանից:

Պետությունը շարունակական մեխանիզմներով զինված համակարգ է, և այս տրամաբանությունից ելնելով՝ առնվազն տարօրինակ է դառնում այն պնդումը, թե մի նախագահի օրոք անկասելի զարգացում է արձանագրվել, իսկ մյուսի ժամանակաշրջանում՝ տոտալ անկում: Այդպես հնարավոր չէ, տրամաբանության համաձայն՝ քոչարյանական ժամանակաշրջանի թվացյալ զարգացման միտումները ինչ-որ կերպ կարտացոլվեին նաև Սարգսյանի ժամանակաշրջանում:

Ինչպես տեսնում ենք՝ Սարգսյանը Քոչարյանից չափազանց ծանր ժառանգություն է ստացել: Այլ է խնդիր է, որ նա որևէ կերպ չի փորձել քանդել Քոչարյանի կառուցած քրեաօլիգարխիկ բուրգը, ընդհակառակը՝ մաշված կլանային համակարգը արդիականացրել է ու ադապտացրել նոր պայմաններին:

Այսինքն՝ երրորդ նախագահը ոչինչ չի արել երկրորդից ժառանգություն մնացած մարտահրավերներին պատշաճ լուծումներ տալու համար, ինչի հետևանքով էլ երևացող ու կանխատեսելի ցնցումները փոխակերպվել են չերևացող ու անկանխատեսելի ճահճացման գործընթացի:

Ավելին՝ պետության մարտահրավերներին դիմակայելու փոխարեն Սարգսյանը ինքն իր համար արհեստական մարտահրավեր է ստեղծել, որն է՝ իշխանության ամեն գնով պահպանումը, և, փաստորեն, առաջինն իր տեղը զիջել է երկրորդին: Թքած պետության առջև ծառացած խնդիրների վրա, կարևորը իշխանության հարատևությունն է: Արդյունքում պետությունն ու մեկ անձը աստիճանաբար նույնականացվել են, քանի որ նրանց միավորում է մեկ մարտահրավեր: Ահա սա էր Սերժ Սարգսյանի անփոխարինելիության միֆի աղբյուրը: Այլ խոսքով ասած՝ անհատն իր խնդիրը դարձրել է պետության խնդիրը՝ վտանգելով վերջինիս շարունակական կայունությունն ու անվտանգությունը:

Նշենք նաև, որ Սերժ Սարգսյանը իշխանության է եկել բավականին ծանր պայմաններում: 1999 թ. հոկտեմբերի 27-ից հետո ձևավորված կառավարման համակարգը 2008 թ. առաջին անգամ լուրջ ճաքեր տվեց, և ռեժիմի շարունակականությունը կասկածի տակ հայտնվեց: Դա չափազանց լուրջ հարված էր իշխանությունների համար, և իր առաջին պաշտոնավարման կեսից ավելին Սարգսյանը զբաղված է եղել Մարտի 1-ի ծանրագույն հետևանքները հաղթահարելով և ընդդիմության աստիճանական կազմաքանդման գործընթացը կազմակերպելով: Սա չափազանց լուրջ ռեսուրսներ պահանջող աշխատանք էր, քանի որ ռեժիմին արդեն մեկ անգամ չափազանց ծանր հարված հասցրած ընդդիմության երկրորդ հարվածը կարող էր կործանարար լինել:

Ասվածի համատեքստում Սարգսյանի համար առաջնային պլան մղվեց համակարգի արդիականացման և տրանսֆորմացիայի հիմնախնդիրը, քանի որ քոչարյանական մոդելն արդեն իսկ մաշվել էր՝ կորցնելով կենսունակությունը: Բայց այս գործում նույնպես լուրջ դժվարություններ էին սպասվում:

Մինչ Սարգսյանը փորձում էր մոդեռնիզացնել հին համակարգը, չգիտես որտեղից վրա հասավ տնտեսական ճգնաժամը, և պարզապես փշրեց Քոչարյանի թողած ողջ ժառանգությունը: Շինարարական բումի հաշվին արձանագրված երկնիշ տնտեսական աճի միֆը հօդս ցնդեց:

Եվ այս բարդագույն շրջափուլում երրորդ նախագահը աստիճանաբար ձեռնարկեց և սաղմնավորեց միահեծան համակարգի ստեղծման հիմքերը: Վերոհիշյալ խնդրի լուծման համար առաջին հերթին անհրաժեշտ էր հանրապետության ամբողջ կապիտալը կենտրոնացնել մեկ տիրույթում, այսինքն՝ փողային բոլոր հոսքերը կապակցել ու միահյուսել իշխանական բուրգի հետ, որպեսզի ոչ մի գրոշ վերահսկողությունից դուրս չհայտնվի: Պետական ամբողջ ապարատը լծվեց այդ գործին, և Հայաստանը բաժանվեց տնտեսական ազդեցության ոլորտների՝ վերահսկվելով մեկ կենտրոնից: Հենց սա էր ընդդիմության կազմաքանդման առաջնային պատճառը. վերջինս մնաց առանց կապիտալի, իսկ առանց փողի քաղաքականություն լինել չի կարող: Արդյունքում ձևավորվեց ժամացույցի ճշգրտությամբ գործող բրգաձև մի կառույց, որը կուլ էր տալիս ճանապարհին հանդիպող ամեն ինչ:

Այս ոլորտում կարելի է ասել, որ Սարգսյանը կարողացավ էական հաջողություններ արձանագրել իշխանության ամրապնդման և շարունակականության ապահովման գործում: Բայց նրա հաղթանակը պարտությունն էր պետության, քանի որ արտաքին աշխարհից լեգիտիմություն փնտրող ղեկավարն ինչ-որ մի օր խճճվելու էր աշխարհի վտանգավոր ու անկանխատեսելի հորձանուտներում՝ պետությունը տանելով դեպի արկածախնդրության: Միջազգային ավանտյուրաների մեջ խճճված նախագահը ի վերջո հայտնվեց ռուսական սմբակների հուժկու հարվածների տակ՝ պետությունը գլորելով դեպի փտած ԵԱՏՄ:

Այսինքն՝ Քոչարյանից ժառանգություն ստացած ու մաշված տնտեսությունը, որը չէր դիմացել ճգնաժամի հարվածներին, հիմա էլ պետք է ադապտացվեր ԵԱՏՄ-ի կողմից թելադրվող խաղի կանոններին:

Այսպիսով «քոչարյանական» ժամանակաշրջանը խավարի ու հետադիմության տասնամյակ էր, որի հիմքի վրա սաղմնավորվեց «սարգսյանական» ճահիճը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում