Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում հանդիպել է միջազգային հարաբերությունների մի խումբ փորձագետների

Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում հանդիպել է միջազգային հարաբերությունների մի խումբ 
փորձագետների

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շարունակվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցն Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Նիկոլ Փաշինյանը գտնվում է Նյու Յորքում, որտեղ մասնակցում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի աշխատանքներին, ինչպես նաև երկկողմ հանդիպումներ է ունենում տարբեր երկրների իր գործընկերների հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետի՝ Նյու Յորք այցի երկրորդ օրը մեկնարկել է Կարնեգիի հիմնադրամի միջազգային հարաբերությունների մի խումբ փորձագետների հետ հանդիպումով. Նիկոլ Փաշինյանն աշխատանքային նախաճաշ է ունեցել միջազգային առաջատար փորձագետների հետ, քննարկել քաղաքական գործընթացներին վերաբերող հարցեր։

Հայաստանի վարչապետը և փորձագետները մտքեր են փոխանակել աշխարհում ժողովրդավարության հետ կապված իրավիճակի, միջազգային և տարածաշրջանային զարգացումների, աշխարհաքաղաքական հարցերի շուրջ։ Փորձագետները ՀՀ կառավարության ղեկավարին են ներկայացրել տարբեր ուղղություններով իրենց ուսումնասիրությունների և վերլուծությունների արդյունքները:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am