▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես էլ հակված եմ ձեզ օգնելու...Արամ Սարգսյանը՝ կառավարությանը

ԱԺ-ում քննարկվում էր 2017թ. ՀՀ բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը:

 

 

 

 

 

 

 

«Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը իր ելույթում հայտարարեց, որ անհարմար իրավիճակ է ստեղծվել՝ 2017թ. բյուջեի կատարողականը ներկայացնում է նոր կառավարությունը, որը  որևէ կապ չունի այդ բյուջեի կատարման հետ: «Ուզում եմ, որ հաջորդ բյուջեի կատարողականը իր բովանդակությամբ ու տեսքով միանշանակ տարբերվի էսօրվանից»,- ասաց Արամ Սարգսյանը՝ մեծ ցանկություն և հույս հայտնելով, որ հաջորդ տարվա բյուջեի կատարողականը նորից այս կառավարությունն է ներկայացնելու:

Արամ Սարգսյանի խոսքով՝ ինքը շատ է ուզում, որ այս կառավարությունը հաջողի. «Ես էլ հակված եմ ձեզ օգնելու»:

«Ես շատ-շատ ուզում եմ, որ հաջորդ տարի թեկուզ 3 տոկոս աճը հիմնվի ոչ թե պղնձի գների՝ միջազգային շուկայում աճի վրա, այլ մաքուր պղնձի գործարան ունենալու ու դրա շահույթից եկած աճի: Ես ուզում եմ, որ ձեր թիվ մեկ ցուցանիշը լինի այն, որ դուք ասեք՝ այս տնտեսական աճը եղել է, որովհետև ներդրումների համար հրաշալի միջավայր ենք ստեղծել»,- հայտարարեց Արամ Սարգսյանը:

Դիմելով նոր կառավարությանը՝ Արամ Սարգսյանը շարունակեց. «Շատ-շատ եմ ուզում, որ ձեր բյուջեի կատարողականը ունենա կոնկրետ ծրագրային նորարարական ուղղություններ»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին