Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է Ասիական զարգացման բանկի Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր տնօրենին

ՀՀ ֆինանսների նախարարն  ընդունել է Ասիական զարգացման բանկի Կենտրոնական և 
Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր տնօրենին

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը նոյեմբերի 21-ին աշխատանքային հանդիպում է ունեցել Ասիական զարգացման բանկի Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր տնօրեն Եվգենի Ժուկովի գլխավորած պատվիրակության հետ: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Ֆինանսների նախարարությունից, հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարության ներկայացուցիչներ, ինչպես նաև ԱԶԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատին և գրասենյակի այլ պաշտոնյաներ:

Տիգրան Խաչատրյանը, ողջունելով հյուրերին, բարձր է գնահատել ԱԶԲ հետ համագործակցությունը Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման և ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացման գործում: Նախարարը կարևորել է ենթակառուցվածքների զարգացման՝ տրանսպորտային հանգույցների, ճանապարհների կառուցման ու վերանորոգման, ջրամատակարարման ու ջրահեռացման համակարգերի արդիականացման ուղղությամբ ԱԶԲ-ի հետ ակտիվ փոխգործակցության ապահովումը: Տիգրան Խաչատրյանն ընդգծել է, որ ինչպես տարածաշրջանային համագործակցության և ինտեգրման, այնպես էլ մասնավոր հատվածում գիտելիքի և փորձի փոխանակման ընդլայնումը հնարավորություն կտան բացահայտելու այն ուղղությունները, որոնց շրջանակներում կարող է դիտարկվել ԱԶԲ նոր պրոդուկտների և ֆինանսավորման գործիքների կիրառումը:

Եվգենի Ժուկովը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ներկայացրել է այն հիմնական ուղղությունները, որտեղ հնարավոր է զարգացնել համագործակցությունը Հայաստանի հետ՝ նշելով, որ Ասիական զարգացման բանկը մշտապես ձգտում է դառնալ գիտելիքի բանկ և փորձագիտական աջակցություն ցուցաբերել գործընկեր երկրներին:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև 2024-2028 թթ. Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի ծրագրային առաջնահերթություններին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]