211652_close_icon
views-count3927 դիտում article-date 21:16 02-12-2018

Նիկոլ Փաշինյան. Արենիում կառուցվում է «Թուֆենկյան» ամենամեծ հյուրանոցը Հայաստանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արենի համայնքը տնտեսական հեղափոխության ամենակարևոր կենտրոններից մեկն է լինելու: Այստեղ շատ կարևոր ներդրումային ծրագիր է իրականացվում, որի արդյունքում կառուցվելու է «Թուֆենկյան» հյուրանոցային համալիրը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Արենի համայնքում նախընտրական քարոզարշավի ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլ»-ը դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը: «Շատ են խոսում՝ ներդրումներ կան Հայաստանում կամ չկան, բայց Արենի համայնքում հիմա շատ կարևոր ներդրումային ծրագիր է իրականացվում՝ «Թուֆենկյան» հյուրանոցային համալիր է կառուցվում: Դա տասնյակ միլիոն դոլարի ներդրում է Արենիում, և դա լինելու է«Թուֆենկյան» ամենամեծ հյուրանոցը Հայաստանում: Արենիում այս հյուրանոցի բացումն անելու է տնտեսական հեղափոխություն»,- ասաց Փաշինյանը: Վարչապետի պաշտոնակատարի կարծիքով՝ այն, որ այդ հյուրանոցը կառուցվում է հենց Արենիում, դա Արենիի և շրջակա համայնքների բնակիչների աշխատանքի արդյունքն է: «Դուք վերջին 20 տարիներին ձեր աշխատանքի արդյունքում Արենին դարձրել եք Հայաստանի ամենահայտնի բրենդերից մեկը, գինեգործության ամենահայտնի կենտրոններից մեկը: Այլ մանրամասները՝ տեսանյութում.
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր