Ֆիլհարմոնիկ նվագախումբը կձայնագրի և կտեսագրի Բեթհովենի բոլոր սիմֆոնիաները 5 օգոստոսի 2020 - 18:02 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը «Ուխտագնացություն դեպի Բեթհովեն» փառատոնի շրջանակում կձայնագրի և կտեսագրի կոմպոզիտոր Լյուդվիգ վան Բեթհովենի բոլոր 9 սիմֆոնիան՝ Եվրոպայից հրավիրված հնչյունային և ձայնային ռեժիսոր Էվերետ Պորտերի ղեկավարությամբ։ Ռեժիսորը նվագախմբի ձայնագրություններից մեկը լսելուց հետո ցանկությունն է հայտնել իրականացնել Բեթհովենի բոլոր սիմֆոնիաների ձայնագրություններն ու տեսագրությունները հայկական նվագախմբի հետ։ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի խոսքով՝ սա Հայաստանի երաժշտական պատմության մեջ աննախադեպ ձեռնարկ է։ «Սեպտեմբերից նվագախմբի հետ կսկսենք Բեթհովենի սիմֆոնիաների ձայնագրման աշխատանքները: Նախապատրաստական աշխատանքներն այժմ ընթացքի մեջ են. պարետի թույլտվությամբ սկսվել են նվագախմբի 58-հոգանոց խմբով փորձերը, Էվերետ Պորտերի և այլ մասնագետների հետ իրականացնում ենք ամենօրյա քննարկումներ։ Առավել քան վստահ եմ, որ բարձր մակարդակով ձայնագրություն և տեսագրություն կատարելու դեպքում կարող ենք ամբողջ աշխարհի ուշադրությունը հրավիրել մեր նվագախմբի վրա», - նշել է Թոփչյանը։ Փառատոնի նախապատրաստական աշխատանքները սկսվել էին դեռևս մեկուկես տարի առաջ: Դրան պետք է մասնակցեին և Հայաստան ժամանեին բազում ճանաչված մենակատարներ ու դիրիժորներ։ Սակայն այս պահին ամենաիրատեսական տարբերակը սիմֆոնիաների ձայնագրությունն է։ Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Տավուշում բերման ենթարկված 13 անձից 8-ին ազատ են արձակվել․ Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը ձերբակալվել է Սուրեն Պետրոսյանին տեսակցել է Մարդու իրավունքների պաշտպանը Մատվիենկոն՝ Սիմոնյանի ելույթի մասին․ Չենք կարող անուշադրության մատնել նման հակառուսական հայտարարությունները Կարասինն ասել է, որ սխալ կլիներ անտեսել ելույթը, որը «համերշախություն է հայտնում Կիևի նացիստական ռեժիմի հետ» Բայդեն․ Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը «Մինչ մենք սգում ենք այս ողբերգությունը, մենք նաև պատվում ենք հայ ժողովրդի տոկունությունը»,–ասել է նա Լաքոտ. Եկեք լինենք ճշմարտության և արդարության կողմից Նա նշել է, որ Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օրն է |