29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Պետք է ապահովել ավելի մեծ տնտեսական աճ, քան գնաճն է. Շարմազանով

eduardsharmazanov6.thumb_-1

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր խորհրդարանում «Ելքի» կողմից առաջարկվող Հարկային օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ հարցի մասին արտահերթ ելույթում նկատեց, որ բնակչության խնդիրն իսկապես մտահոգում է բոլորին: «Այս դահլիճում բոլորիս նպատակը մեկն է` քայլեր ձեռնարկել, որ գնաճն ունենա հնարավորինս քիչ բացասական ազդեցություն, քան կարող է ունենալ»:

Նա նշեց՝ բնական է, որ ընդդիմությունը քննադատում է, իսկ իշխանությունն էլ փորձում է ներկայացնել իր կարծիքների ճշմարտացիությունը: ՀՀԿ-ական պատգամավորը հիշեցրեց, որ այս հարցն ավելի վաղ քննարկվել է նաև լսումներին, հանձնաժողվների նիստերում: «Լսումների արդյունքում հանգեցինք երկու կարևոր քայլի` ՀՀ նախագահի առաջարկով Գյուղնախարարը հայտարարեց, որ պատրաստ են սուդսիավորել գյուղացիական տնտեսությունների դիզվառելիքի գումարը: Այստեղ մեկ խննդիր կա, որ այդ գումարը հասցեական լինի, ճանապարհին չփոշաինա»:

Այստեղ նա կարևորեց պառլամենտական վերահսկողությունը: Երկրորդը քայլն այն է, ինչպես ԱԺ փոխնախագահը ներկայացրեց, որ ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանի նախաձեռնությամբ ընդունվեց մի օրենք, որը պակասեցրեց տրասնպորտային դրույքաչափերը, որոնք դրական են ազդում այս ոլորտում աշխատողների վրա: «Այստեղ մի հարց կա՝ արհեստական գնանկում պե՞տք է անենք. ամեն գնով գնանկումը շատ վատ երևույթ է, պետք է ապահովել ավելի մեծ տնտեսական աճ, քան գնաճն է, ինչը հաջողվում է, սակայն բավարար չէ»,-նկատեց նա, ապա հիշեցրեց, որ Հայաստանն ԱՊՀ երկրների մեջ ամենաբարձր տնտեսական ակտիվությունն ու աճն ունի, ինչն էլի բավարար չէ, սակայն սա պետք է արձանագրել: «Տարածաշրջանում ամենաքիչ գնաճը մերն է: Մենք պիտի ամեն ինչ անենք, որ տնտեսական աճն ավելի բարձր լինի, քան գնաճը»,-եզրափակեց Շարմազանովը:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ