Նազարբաևի դուստրը չի առաջադրվի Ղազախստանի նախագահի պաշտոնում

Նազարբաևի դուստրը չի առաջադրվի Ղազախստանի նախագահի պաշտոնում

PanARMENIAN.Net - Ղազախստանի խորհրդարանի խոսնակ Դարիգա Նազարբաևան մտադիր չէ առաջադրվել Ղազախստանի նախագահի պաշտոնում: Այդ մասին հայտնել է նրա օգնական Սաուլե Մուստաֆաևան:

«Ոչ, Դարիգա Նուրսուլթանովնան մտադիր չէ առաջադրվել»,-ասել է նա լրագրողներին, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Դարիգան Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի ավագ դուստրն է: Սենատի պատգամավոր նա դարձել է 2016-ի սեպտեմբերին, իսկ խոսնակ է ընտրվել 2019-ի մարտի 20-ին:

Հունիսի 9-ին Ղազախստանում արտահերթ նախագահական ընտրություններ կանցկացվեն: Այդ մասին հայտարարել է հանրապետության նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը:

Մարտի 19-ին Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, որը ղեկավարում էր երկիրը 30 տարի, հրաժարական տվեց և նրա տեղը զբաղեցրեց Սենատի ղեկավար Կասիմ-Ժոմարտ Տոկաևը,Այդ մասին նա հայտարարել է ուղիղ եթերում՝ հատուկ ուղերձում: Նազարբաևը հայտարարել է նաև, որ կշարունակի կատարել Անվտանգության խորհրդի նախագահի լիազորությունները:Նազարբաևը գլխավորում էր Ղազախստանը 1990-ից, 2015-ից նա վերընտրվել է 5-րդ անգամ:

Նուրսուլթան Նազարբաևի հետնորդների թվում փորձագետներն առաջին հերթին նշում են նրա դստեր, փեսայի ու զարմիկի անունները, որոնք ամենահավանական թեկնածուներն են համարվում նախագահի պաշտոնի համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---