Փաշինյան. Բոլոր հարցերը միանգամից լուծելու տրամաբանություն չի կարող գործել

Փաշինյան. Բոլոր հարցերը միանգամից լուծելու տրամաբանություն չի կարող գործել

PanARMENIAN.Net - Բոլոր հարցերը միանգամից լուծելու տրամաբանություն չի կարող գործել: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Երևանի տարբեր հատվածներում բողոքի ակցիաներին, ու կառավարության դիմաց հավաքված անձանց խնդիրներին:

Նա ասել է, որ բոլորըպաուզայի կարիք ունեն, որպեսզի հնարավոր լինի հանգիստ պայմաններում հարցերը դասավորել ու զբաղվել դրանց լուծմամբ, հայտնում է Aysor.am-ը:

«Իհարկե, այս տեսարանը միշտ եղել է բոլոր կառավարությունների ժամանակ: Մենք գիտենք, որ ճնշումների գործադրմամբ շատ տեղերում զսպվել են, փակվել են այդ ակցիաները, հիմա այդ ճնշումների մեխանիզմը չկա, մարդիկ ազատ արտահայտվելու իրենց իրավունքից օգտվում են, դա նորմալ է, բայց, մյուս կողմից, ես կարծում եմ, որ պետք է հասկանանք, որ բոլոր հարցերը միանգամից լուծելու տրամաբանություն չի կարող գործել: Եթե մենք բոլոր հարցերը փորձենք լուծել, մենք բոլոր հարցերի լուծումը կձախողենք»,-ասել է նա:

Խոսելով «Սասնա ծռեր» խմբի աջակիցների կողմից փողոցները փակելու ու նրանց՝ «Սասնա ծռեր» խմբի բոլոր անդամներին ազատ արձակելու կոչի մասին, Նիկոլ Փաշինյանն ասել է, թե ցանկացած ակցիայում, որ արվում է, ամենավատն այն է, որ ձևակերպված չէ, թե ում դեմ է այն արվում: «Եթե որևէ մեկն ակնկալում է, որ ես պետք է մտնեմ ու ՔԿՀ դռները բացեմ, դա ճիշտ մոտեցում չէ: Կան ընթացակարգեր, կամ մարմիններ ու բոլոր հարցերը կլուծվեն», - ասել է Փաշինյանը:

Անդրադառնալով Տարոն Մարգարյանի հրաժարականին՝ վարչապետն ասել է, թե ճիշտ մոտեցում չէ միանգամից սկսել բոլորի հրաժարականը պահանջել: «Հարցերին պետք է մոտենալ փուլ-փուլ՝ հասկանալով, թե ում հրաժարականն ինչու ենք պահանջում», - ասել է Նիկոլ Փաշինյանը:

Այս օրերին բողոքի ցույցեր են տեղի ունենում երկրի տարբեր մասերում և Երևանի տարբեր շրջաններում: Բողոքում են Արարատի ցեմենտի և «Նաիրիտի» աշխատակիցները, զինկոմիսարիատների աշխատակիցները, կաթի արտադրությամբ զբաղվողները, տաքսիստները, «Սասնա ծռերի» կողմնակիցները, Երևանի քաղաքապետարանի մոտ են հավաքվում Տարոն Մարգարյանի հրաժարականը պահանջողներն ու նրա կողմնակիցները, իսկ Սևանում գյուղացիները պահանջում են վերադարձնել ժամանակին եկեղեցուն փոխանցված հողերը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---