Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Էրդողանը հայտնել Է Թուրքիայի, ՌԴ-ի եւ Իրանի գլխավոր շտաբների պետերի առաջիկա հանդիպման մասին

Էրդողանը հայտնել Է Թուրքիայի, ՌԴ-ի եւ Իրանի գլխավոր շտաբների պետերի առաջիկա հանդիպման մասին
ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել Է, որ Անկարան, Մոսկվան եւ Թեհրանը պլանավորում են զինված ուժերի գլխավոր շտաբների պետերի եռակողմ հանդիպում անցկացնել Սիրիայի իրադրության շուրջ: Թուրքիայի նախագահի խոսքը նոյեմբերի 17-ին մեջբերել Է Yeni Safak թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Նոյեմբերի 22-ին մենք Սոչիում կհանդիպենք ՌԴ-ի եւ Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Հասան Ռոուհանիի հետ: Մեր երկրները ցանկանում են շարունակել Աստանայի գործընթացը սիրիական կարգավորման շուրջ: Դրանից մեկ օր առաջ կհանդիպեն մեր արտաքին գործերի նախարարները՝ նախապատրաստելու ղեկավարների գագաթնաժողովը, նույն օրը նրանք կքննարկեն գլխավոր շտաբների պետերի հանդիպման հարցը»,-ասել Է Էրդողանը: Նա հավելել Է, որ Սոչիում «հնարավորություն կլինի քննարկել Սիրիայի վերջին իրադարձությունները, նախեւառաջ Իդլիբի եւ Աֆրինի իրադրությունը»:

Թուրքիայի ղեկավարը նշել Է, որ իր երկիրը «ճկունություն Է հանդես բերում Իդլիբում Ռուսաստանի եւ Իրանի կողմից դիտորդական կետերի ստեղծման հարցում», բայց «առանց պոզիտիվի Է նայում Աֆրինում նման կետեր ստեղծելու Իրանի հնարավոր ցանկությանը»:

Անդրադառնալով Աստանայի կամ Ժնեւի բանակցություններին «Դեմոկրատական միություն» կուսակցությունից սիրիացի քրդերի ներկայացուցիչների հնարավոր մասնակցությանը՝ Էրդողանը հայտարարել Է, որ «այդ դեպքում Թուրքիան բանակցությունների սեղանի շուրջ չի նստի»: «Մենք բոլորի համար հստակ պարզաբանել ենք մեր դիրքորոշումը «Դեմոկրատական միության» նկատմամբ: Նման ահաբեկչական կազմակերպություններն օրինականացնելը անթույլատրելի Է, եւ մենք նրանց հետ բանակցությունների սեղանի շուրջ չենք նստի: Դա վերաբերում Է ե՛ւ Աստանային, ե՛ւ Ժնեւին»,-ասել Է նա:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նոյեմբերի 16-ին լրագրողներին հայտնել Է, որ Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի նախագահները նոյեմբերի 22-ին կհանդիպեն Սոչիում՝ քննարկելու Սիրիայի իրադրության կարգավորման խնդիրները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]