Fasttoken-ը հունվարի 21-ից հասանելի կլինի Fastex Exchange հարթակում

Fasttoken-ը հունվարի 21-ից հասանելի կլինի Fastex Exchange հարթակում

PanARMENIAN.Net - Հունվարի 18-ին մեկնարկած հանրային վաճառքի փուլը Fasttoken-ի նոր ճանապարհի սկզբն է: Այս փուլի համար Fasttoken-ը հնարավոր է եղել ձեռք բերել ֆիքսված` 0․35 եվրո արժեքով: Fastex ընկերության թվային ակտիվը հանրային վաճառքի փուլից հետո մուտք կգործի շուկա: Այն հասանելի կլինի Fastex Exchange հարթակում՝ հունվարի 21-ին, տեղական ժամանակով առավոտյան 11:00-ին:

Fastex ընկերության գործադիր տնօրեն Վախթանգ Աբրահամյանն իր խոսքում նշել է. «Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր մասնակցել են Fasttoken-ի հանրային վաճառքին: Մենք շարունակելու ենք համագործակցությունը և միասին ստեղծելու ենք հարմարավետ միջավայր՝ զարգացնելով թվային ակտիվների աշխարհը:

Fastex էկոհամակարգը հիմնված է Web3-ի վրա: Այն հանդիսանում է Fasttoken կրիպտոարժույթի, Fastex Verse մետավերս տիրույթի , Fastex Exchange կրիպտոարժույթի փոխանակման հարթակի, Fastex Pay թվային ակտիվով Web3-ում վճարային համակարգի, ftNFT մարկետի, ինչպես նաև Fastex Chain բլոկչեյնի համար մեկ ընդհանուր հարթակ։ Բացի այդ, վերջերս Դուբայում գտնվող Emirates առևտրի կենտրոնում բացվել է Fastex-ի կողմից ստեղծված՝ աշխարհում առաջին NFT խանութը՝ ftNFT:

«Բացահայտենք թվային ակտիվների աշխարհը միասին: [CTA- իմացեք ավելին կայքում»,-ասվում է հաղորդագրության մեջ։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---