211652_close_icon
views-count73023 դիտում article-date 11:53 04-05-2021

Արարատի մարզի Հայանիստ գյուղի դպրոցի 300-ից ավելի աշակերտներ դասապրոցեսն անցկացնում են դրսում. եթե կառավարությունը միջոցներ չձեռնարկի, ամիսներ անց դպրոցը վերածվելու է ավերակների. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն 20 օրից ավելի է, արարատի մարզի Հայանիստ գյուղի միջնակարգ դպրոցում աշակերտները դասապրոցեսն անցկացնում են բացօթյա տարածքում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ապրիլի 10-ին ուժեղ քամու հետևանքով դպրոցի տանիքն ամբողջությամբ պոկվել է։

Այսօր՝ մայիսի 4-ին, ֆոտոլրագրողի հետ զրույցում դպրոցի տնօրեն Արմինե Ավետիսյանն ասում էր. «Ապրիլի 10-ին ուժեղ քամու հետևանքով տանիքը պոկվեց ու թափվեց։ Միակ սփոփանքը նա էր, որ տուժածներ չեղան, բայց դպրոցը միլիոնների վնաս է կրել։ Հաջորդ օրն անձրևն իր սև գործն արեց. 3-րդ հարկից ստիպված իջել ենք մյուս հարկեր և դասապրոցեսները չխաթարելու նպատակով նույնիսկ դրսում ենք դասերն անցկացնում։ Մինչ այդ, սակայն, 3 օր հեռավար անցկացրեցինք, սակայն նպատակահարմար գտանք՝ ավելի լավ է դրսում, քան հեռավար։ 

Դիմել ենք մարզպետարան, որտեղից էլ դիմել ենք կառավարություն։ Վստահ ենք, որ կառավարությունը կարճ ժամանակում կֆինանսավորի  դպրոցի ոչ միայն տանիքի, այլև ողջ շենքի կապիտալ վերանորոգման աշխատանքները։

Դպրոցն ունի 300-ից ավելի աշակերտ, անգամ հարակից գյուղերից ու Երևանից են այստեղ աշակերտներ ընդունվել»։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում էլ ծնողներն իրենց երախտիքի խոսքն էին ուղղում դպրոցի ողջ ուսուցչական կոլեկտիվին, որ անգամ այդ պայմաններում չեն դադարեցրել դասապրոցեսը, ու իրենք հույսով-հավատով երեխաներին բերում են դպրոց՝ վստահ լինելով, որ կարճ ժամանակում դպրոցում կսկսվի շինարարական եռուզեռ։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 209+
209+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր