Կարևոր չէ, թե մեզանից ով և ինչ դիրքորոշում է ունեցել Նիկոլ Փաշինյանի շարժման տարբեր էտապների վերաբերյալ: Գոյություն ունի կուռ քաղաքական տրամաբանություն` հիմնված ռեալ պոլիտիկի, փաստերի վրա: Իսկ իրականությունն այն է, որ թավշյա հեղափոխությունը պետք է ռեալիզացնի իր բովանդակ օրակարգը` վարչապետի պաշտոնը, երկրի կառավարման ղեկը հանձնելով Նիկոլ Փաշինյանին: Երևանի վերջին օրերի դրամատիկ զարգացումներն այլընտրանք չեն թողնում: ՀՀԿ-ն և Կարեն Կարապետյանը պետք է արժանապատվորեն ընդունեն իրենց պարտությունը ու, հետևելով Սերժ Սարգսյանի օրինակին, հեռանան` իշխանությունը հանձնելով Նիկոլ Փաշինյանին: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի տաղավարում ծավալվել է քննարկում:
Մանրամասները՝ տեսանյութում