211652_close_icon
views-count1862 դիտում article-date 11:52 27-11-2018

Անշարժ գույքի գրանցման գործարքները հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ ավելացել են 27,1 տոկոսով

2018 թվականի հոկտեմբերին հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է իրավունքի պետական գրանցման 15 հազար 773 գործարք, որը 2018 թվականի սեպտեմբերի համեմատ աճել է 27.1 տոկոսով, իսկ 2017 թվականի հոկտեմբեր ամսվա համեմատ` 2.9 տոկոսով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեն: Երևանում 2018 թվականի հոկտեմբերին բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քառ. մ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2018 թվականի սեպտեմբերի համեմատ աճել են 0.9 տոկոսով, իսկ 2017 թվականի հոկտեմբերի համեմատ՝ 10.9 տոկոսով: Մարզերի քաղաքներում 2018 թվականի հոկտեմբերին բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քառ. մ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2018 թվականի սեպտեմբերի համեմատ աճել են 0.1 տոկոսով:

Նմանատիպ նյութեր