211652_close_icon
views-count2245 դիտում article-date 21:28 31-07-2021

Շեկոյանը իմ տեսած մարդկանց մեջ ամենապարզ և ամենաբարդ մարդն է. Լևոն Ջավախյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ, News.am

Արմեն Շեկոյանը Երևան քաղաքն էր, Արմեն Շեկոյանը Հայկական ժամանակն էր, Արմեն Շեկոյանը այս պահին ընկած ժամանակն է: Այս մասին գրող Արմեն Շեկոյանի հոգեհանգստյան արարողության  ժամանակ ասաց արձակագիր Լեւոն Ջավախյանը, հայտնում է News.am-ը:

«Շատ ուրախ և նեղ օրեր ենք անցկացրել: Արմեն Շեկոյանը Երևան քաղաքն էր, Արմեն Շեկոյանը Հայկական ժամանակն էր, Արմեն Շեկոյանը այս պահին ընկած ժամանակն է: Սակայն ինձ թվում է, որ ժամանակը կանգ չի առել, նաև իր համար, դեռ կապրի Արմեն Շեկոյանը, դեռ կշարժվի նրա ժամանակացույցի սլաքը, որովհետև այն պոեզիան, նաև արձակը, որ նա է հեղինակել, դեռ շատ սերունդներ կկարդան ու կիմանան՝ ինչով է ապրել Հայաստանը:

Արմեն Շեկոյանը իմ տեսած մարդկանց մեջ ամենապարզ և ամենաբարդ մարդն է: Շատերը նրան գիտեն պարզության, բայց չգիտեն նրա բարդության տեղը, խորության տեղը: Ես, այդքան էլ մտերիմ լինելով, այդպես էլ հասու չեղա նրան»:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր