1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Արամի 23 հասցեում կարելի էր պատը հանգիստ ամրացնել և խուսափել փլուզումից. Արթուր Մեսչյան

Արամի 23 հասցեում կարելի էր պատը հանգիստ ամրացնել և խուսափել փլուզումից. 
Արթուր Մեսչյան

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը մեկնաբանել է քաղաքի Արամի 23 հասցեում տեղի ունեցած փլուզման փաստը՝ նշելով, որ կատարվածը անկազմակերպ եւ անտրամաբանական քաշքշուկների հետեւանք էր:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ըստ մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետի, շուրջ երեք ամիս քննարկվել է Արամի 23-ի՝ հարակից շինհրապարակին հպվող պատը ամրացնելու հարցը, ներկայացվել են նախագծեր, որոնք մշակույթի նախարարության կողմից չեն հաստատվել: 

«Փառք աստծո, մարդկային զոհեր չկան, պատը հնարավոր է վերականգնել եւ վերադարձնել շենքի մշակութային արժեքը: Սա պետք է դաս լինի, որ մյուս կառույցների շրջակայքում կատարվող աշխատանքները կառուցվեն էնպես, որ չլինի նույն պատմությունը: Կարծում եմ, որ Արամի 23-ի պատի փլուզումը խորհրդանշական էր, որովհետեւ բավական անկազմակերպ եւ անտրամաբանական քաշքշուկների հետեւանք էր: Կարելի էր պատը հանգիստ ամրացնել, խուսափել փլուզումից եւ հանգիստ շարունակել աշխատանքները», - ասում է գլխավոր ճարտարապետը՝ հույս հայտնելով, որ մշակույթի նախարարությունը, որի իրավասության տակ են հուշարձանները, «Հին Երեւանի» ճարտարապետի հետ միասին կմշակի մի նախագիծ, որով կապահովվեն գոյություն ունեցող հուշարձանների պահպանությունը, եւ հուշարձանների շուրջ տեղի ունեցող որեւէ շինարարություն չի վնասի գոյություն ունեցող կառույցները:

ԱԻՆ «911» ծառայությանը հունվարի 11-ին, ժամը 21:48-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արամի 23 հասցեում՝ «Հայաստանի Փոքրիկ երգիչներ» մանկական ֆիլհարմոնիայի շենքում, տեղի է ունեցել փլուզում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: պարզվել է, որ վերոնշյալ հասցեում փլուզվել են երգչախմբի փորձասենյակի արտաքին պատը (մոտ 35 քմ) և առաստաղը՝ մասնակի (մոտ 20 քմ), ինչպես նաև վնասվել է ընդունարանի առաստաղը (առաստաղին և պատին առաջացել են ճաքեր՝ մոտ 1.5 քմ): Փլուզվել են նաև ֆիլհարմոնիայի շենքին կից թիվ 23/3 տան հյուրասենյակի արտաքին պատը (մոտ 18 քմ) և առաստաղը (մոտ 20 քմ), ննջասենյակի արտաքին պատին և առաստաղին առաջացել են ճաքեր: Առկա է մնացած հատվածի փլուզման վտանգ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]