20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Իմ հարևան Պողոսը ջերմորեն բարևում է իրեն նամակ գրած մարդկանց. Բաբկեն Թունյան

Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Խնդրում եմ սա էլ մինչև վերջ կարդաք. Էլի մաքսիմալ անկեղծ եմ գրում ?

«Անգրագետ Պողոս» ձևակերպումը, կարծում եմ, լավագույնը չէր։ Պետք էր հաշվի առնել, Հայաստանի իրականությունը, քաղաքականության նկատմամբ մարդկանց պատկերացումներն ու առհասարակ այն իրավիճակը, որում մենք այսօր գտնվում ենք։

Աժիոտաժը նաև խորթ էր ինձ համար, որովհետև սովորաբար նախընտրում եմ քննարկումները, վիճելի հարցերը, կոնֆլիկտները կարգավորել դիալոգի, կումունիկացիայի միջոցով։ Սա նշանակում է, որ այն մտքերը, գաղափարները, որոնք փորձել եմ տեղ հասցնել հանրությանը, անհրաժեշտ ըմբռնում չի ունեցել, հետևաբար մեղավորության ստվար բաժինը իմն է։ Էմոցիան քաղաքականության անբաժանելի մասն է, ուզենք թե չուզենք, աշխարհաքաղականության, այսօրվա իրականության շարժիչ ուժը։

Մենք դրա հետ պարտավոր ենք հաշվի նստել, հատկապես երբ կրում ենք բարձրագույն իշխանություն։

Քաղաքական ասելիքի փաթեթավորումը պիտի լինի հնարավորինս ընկալելի, սա միանշանակ է։ Սա անձնական համոզմունքի հետ որևէ կապ չունի, ու չի նշանակում համոզմունքի բեկանում, կամ դրանից հրաժարում։ Սա նշանակում է, որ երբեմն կան ճշմարտություններ, որոնք բարձրաձայնելուց առաջ իսկապես երկար պետք է ծանր ու թեթև անել նաև ձևակերպման առումով։

Հիմա բնականաբար քչերը կհիշեն չարագուշակ գրառման բովանդակային մասը, քանի որ Թունյանը արտաբերել է «անգրագետ Պողոս» բառակապակցությունը։ Սրանից հետո կփորձեմ մտքերս ավելի մատչելի ու հասանելի ձևակերպել հանրությանը, այն հանրության, որի մասնիկն էլ ես եմ։

Եթե այդ հանրությունը իմ արտաբերած մտքերը հասկանալու խնդիր ունի, ուրմեն դա ի՛մ, և ոչ թե իրենց խնդիրն է։ Ես ձևը կգտնեմ, միջոց կգտնեմ այն ավելի մատչելի դարձնելու համար։

Բայց այս ամենը մի լավ կողմ, այնումամենայնիվ, ունի։

Որոշ քաղաքական շրջանակներ առիթը բաց չթողեցին ինքնահաստատվելու և ինձ մեղադրելու «Տիտանիկի» խորտակման, Լեոի և Ռոուզի անավարտ սիրո, ինչպես նաև Քենեդու սպանության մեջ։

Սուր, ծակող հումորների պակաս նույնպես չեղավ։

Կարող է հարց առաջանալ, ինչո՞ւ։ Պատասխանը միանշանակ է` բա ուրիշ ի՞նչ անեին, բա հո ասենք թե համապատասխան ինքնստինքյան իրենք իրենց չէին մեղադրելու։

Մեկ էլ ասեմ, որ իմ հարևան Պողոսը ջերմորեն բարևում է իրեն նամակ գրած մարդկանց։

Ինքը ֆեյսբուքում չկա, որովհետև իր գործով է զբաղված՝ շինարարություն է անում։ Բայց խնդրեց փոխանցել, որ ամեն ինչ լավ է, մենակ թե իր, Պետրոսի ու Մարտիրոսի ծախսը մի քիչ շատացավ՝ պարսկական ցեմենտի պատճառով, բայց չեն բողոքում։

Ճիշտ է՝ պլանավորել էին հետ գցած փողով գնային հանգստանալու Արարատ մարզի Սիսավան գյուղում հանգստանալու (ասում են՝ օդը մաքո՜ւր մաքուր է), բայց դե ոչինչ, տանը կմնան»։

 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ