Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«ՀՀ». Թումո-տուփ՝ նոր նախագիծ մարզերի երեխաների ստեղծարար ունակությունները զարգացնելու համար

«ՀՀ». Թումո-տուփ՝ նոր նախագիծ մարզերի երեխաների ստեղծարար ունակությունները 
զարգացնելու համար

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը նոր մարզային նախագիծ ունի` Թումո-տուփ:  Թումո-տուփը հեշտ տեղաշարժվող, սակայն տեխնիկապես հագեցած մինի-Թումո է: Այն կարող է տեղադրվել ցանկացած քաղաքում կամ գյուղում եւ տեղի պատանիների համար ծառայել որպես Թումոյի ինքնուսուցողական տարածք։ 

«Թումո-տուփերը լինելու են Թումոյի արբանյակային մինի-կենտրոններ, որոնք տրանսպորտի միջոցով կապվելու են Թումո մեծ կենտրոնների հետ»,-ասել է Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանը` ավելացնելով, որ այդպիսով Թումոյի կրթությունը բոլոր մարզերում հասանելի դարձնելու իրենց առաքելությանն ուղղված եւս մեկ` հնարավորինս հաջողակ քայլ է արվում:  Իսկ հաջողության գրավականը նա համարում է մասնավոր ընկերությունների, պետական մարմինների եւ անհատ բարերաների միավորումը կրթության զարգացման գաղափարի շուրջ: 

Մարի Լու Փափազյանի խոսքերով, նման ձեւաչափով նախատեսում են ծրագիրը ընդլայնել Արցախում եւ Շիրակում նոր տուփերի, եւ Ստեփանակերտի ու Գյումրիի կենտրոնների համագործակցությամբ: Իսկ մոտ ապագայում` Մասիսում եւ Կողբում բացվող Թումո կենտրոնները նույնպես կվերածվեն կրթական հանգույցների:  

Առաջին Թումո-տուփը մեկնարկում է Բերդ քաղաքում: Բերդի եւ մոտակա բնակավայրերի ուսանողները գործնական դասընթացները կանցնեն Թումո Դիլիջանում, որը կվերածվի կրթական հանգույցի: Թումո-տուփը հնարավորություն կտա տեխնոլոգիաների եւ դիզայնի ոլորտներում կրթությամբ ապահովելու տարեկան շուրջ 250 պատանիների: Տավուշի մարզպետարանը պատրաստակամություն է հայտնել տրանսպորտով ապահովել առաջին Թումո-տուփի ուսանողներին` գործնական դասընթացների շրջանում Բերդից Դիլիջան եւ Դիլիջանից Բերդ տեղափոխման համար»: 

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am