Fastex-ն ամփոփել է Harmony Meetup 3.0 միջոցառումը․ Նոր հարթակ, հնարավորություններ և իրականություն 3 դեկտեմբերի 2022 - 11:21 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 29-30-ը Երևանում կայացել է Harmony Meetup 3.0 միջոցառումը, որի շրջանակում Fastex ընկերությունը Հայաստանում հյուրընկալել էր ավելի քան 300 գործարարի աշխարհի բոլոր անկյուններից: Երկու օրվա ընթացքում Fastex թիմը ներկայացրել է ամբողջ էկոհամակարգը, որի բոլոր լուծումներն արդեն իսկ իրական են, շուտով նաև՝ կիրառելի բիզնեսում: Այսօր տեխնոլոգիական ոլորտում նոր գաղափարներով հանդես գալն ու դրանք իրագործելը դարձել է բավականին բարդ, և անհրաժեշտ է զարգացման նոր տարբերակներով հանդես գալ: Այսպիսով, Fastex էկոհամակարգը հնարավորություն է տալիս կառուցել ու զարգացնել բիզնեսն իր Fastex Chain բլոկչեյն հարթակում, աշխատել Fasttoken կրիպտոարժույթով, կատարել կրիպտո փոխանցումներ Fastex Exchange-ում, իրականացնել էլեկտրոնային դրամապանակներից վճարումներ Fastex Pay ծրագրային լուծման միջոցով, մուտք գործել վիրտուալ իրականություն Fastex Verse-ի հետ, և ստեղծել կամ ձեռք բերել NFT-ներ նոր սերնդի էլէկտրոնային առևտրի հարթակում՝ ftNFT marketplace-ում: Էկոհամակարգի ցուցադրությունն ուղեկցվել է բլոկչեյնին նվիրված պանելային քննարկումներով ոլորտի առաջատար մասնագետների մասնակցությամբ: Նրանք խոսել են այն մասին, թե ուր են շարժվում բլոկչեյնն ու Web 3-ը, և ինչու պետք է միանալ դրանց: Նշվում է, որ Fastex-ում և Fastex-ի հետ ոչինչ բարդ չէ, այստեղ բոլորը կարող են միանալ և սովորել. ի վերջո էկոհամակարգի գերնպատակն է ուղորդել հասարակությանը դեպի նոր իրականություն: Harmony Meetup 3.0-ն սկիզբ է դրել Web 3 ոլորտում հայկական ներկայացուցչության զարգացմանը։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Հայաստանում «Ֆասթ Բանկ» ՓԲԸ վարկային պորտֆելն ավելացել է60 տոկոսով Վարչապետը գերմանական Fichtner–ի պատվիրակության հետ քննարկել է վերականգնվող էներգետիկայի զարգացումը ՀՀ–ում Այցը Երևան տեղի է ունենում Մյունխենում կայացած հանդիպման արդյունքներով Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին՝ ճաքել է պատուհաններից մեկը Օդանավում խուճապ է սկսվել, սակայն օդաչուների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հաջողվել է անվնաս վայրէջք կատարել GRECO-ն ՀՀ-ին կոչ է արել ավելի ուժեղ վերահսկողություն սահմանել բարձրագույն գործադիր գործառույթների նկատմամբ Իշխանությունները GRECO-ին պետք է ներկայացնեն զեկույցում առկա 22 առաջարկությունների վերաբերյալ իրենց կատարողականը |