211652_close_icon
views-count2133 դիտում article-date 14:20 03-09-2018

ՀՀ ՊՆ 5-րդ զորամիավորման զորամասերի զինծառայողները մասնակցել են դպրոցներում կազմակերպված հանդիսավոր միջոցառումներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Գիտելիքի օրվա կապակցությամբ ենթակա զորամասերին կցագրված դպրոցներում կազմակերպված հանդիսավոր միջոցառումներին իրենց մասնակցություն են ունեցել ՀՀ ՊՆ 5-րդ զորամիավորման զորամասերի զինծառայողները: Հանդիսություններին մասնակից սպաները ելույթ են ունեցել տարբեր թեմաներով, մասնավորապես՝ «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերի դրույթների պարզաբանումներով: Դպրոցների տնօրինությունը, մասնակից սպաներն ու հյուրերն իրենց ելույթներում կարևորել են բանակ-հասարակություն կապերի ամրապնդման և նոր մակարդակի բարձրացման անհրաժեշտությունը և նշել, որ բարձր արդյունքներ կարող է ապահովել մատաղ սերնդի հետ շարունակական և հետևողական աշխատանքը, որի կարևոր գործիքներից են հանրակրթական ուսումնական հաստատություններում իրականացվող տարաբնույթ համատեղ միջոցառումները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր