[InterPress] Հայաստանը ՌԴ դաշնակիցն է և ԵԱՏՄ անդամ. այս իրավիճակում ինչպե՞ս տեղի ունեցավ թավշյա հեղափոխությունը

April 8, 2019

Թեև բողոքի ակցիաները գլխավորած և հիմա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշում է, որ տեղի ունեցածը միայն ներքին զարգացում է, աշխարհաքաղաքական հարց չէ և հակառուսական քայլ չէ, շատերը վախենում էին, որ Ռուսաստանը Հայաստանում տեղի ունեցածը կդիտարկի որպես Արևմուտքի նախաձեռնությամբ տեղի ունեցած գունավոր հեղափոխություն, ինչն էլ կհանգեցնի ռուսական միջամտության: Սակայն այդպես չեղավ: Սա ցույց է տալիս, որ հակառակ տարածված կարծիքի, Ռուսաստանի արտաքին քաղաքականութունն ուղղված չէ ժողովրդավարության դեմ: Ավելի շուտ գործում է այլ տրամաբանությամբ՝ աջակցել Պուտինի ռեժիմին: Հնարավոր է նաև, որ նոր կառավարության հակառուսական լինելու թեմայով քննադատությունների ալիքը կանխվեց, քանի որ Հայաստանը  ԵԱՏՄ անդամ է:
ԵԱՏՄ-ին անդամակցելը նաև աշխարհաքաղաքական ընտրությունն է երկու տարբեր արժեհամակարգերի միջև: ԵՄ-ն  առաջարկում է լայն ժողովրդավարացման գործիքներ, մինչդեռ ԵԱՏՄ-ն նման պահանջներ չունի: Եվրասիական տնտեսական միությանը միանալ կարելի է շատ ավելի արագ և պարզ գործընթացով, քան ԵՄ-ին, որի համար երկարաժամկետ գործընթաց է պետք: Այսպիսով, ԵԱՏՄ-ն հարմար տարբերակ է տարածաշրջանի շատ ավտորիտար և կիսաավտորիտար էլիտայի համար, որը ձգտում է կարճաժամկետ ինտերգրացիոն հաջողությունը՝ առանց ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնելու:
Անշուշտ, ԵԱՏՄ-ն կարելի է բնութագրել որպես ավտոկրատների ցանց, որին անդամակցությունը հաճախ դիտվում է կոռումպացված քաղաքական միտումների ամրապնդում, երբ այդ երկրներում արդեն իսկ խնդրահարույց են իրավական դաշտը, ժողովրդավարության մակարդակը, մարդու իրավունքները և կառավարումը: Այս ամենը մեկուսացնում է  միությանն անդամ երկրներին աշխարհաքաղաքական գործընթացներից և ժողովրդավարացման հնարավորություններից:

Շարունակությունը՝  interpress.am–ում




Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում