Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Մնա՞լ ՀԱՊԿ-ում, թե՞ դուրս գալ․ Սերժի ու Ռոբերտի տխուր ժառանգությունն ու Փաշինյանի մարտահրավերները

ՀԱՊԿ-ի (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության)՝ ըստ էության, արարողակարգային նշանակություն ունեցող գլխավոր քարտուղարի հարցը դժվար թե այդքան մեծ կարևորություն ստանար, եթե իր ներկայացուցչին այդ պաշտոնում նշանակել ձգտող Բելառուսի նախագահն ու իր մտերիմ բարեկամ Ալիևը այս հարցը չբերեին հրապարակային դաշտ։ Դրա հետևանքով, ռուս մեկնաբաններից մեկի խոսքերով ասած, անհետաքրքիր, ձանձրալի կադրային հարցը քաղաքական լուրջ երանգներ ստացավ, քանի որ Լուկաշենկոն և Ալիևը որոշեցին հարցը հրապարակայնորեն քննարկել Մինսկում և Բաքվում երկու երկրների դեսպանների հետ, որից հետո ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պարզաբանումներ է պահանջելու այդ կապակցությամբ Բելառուսի նախագահից, և այս հեռակա բանավեճը պաշտոնական Երևանի և Մինսկի միջև վերածվեց լուրջ առճակատման, որը մամուլում սկսեցին համեմատել բռնցքամարտի հետ։ Իսկ այս մենամարտում, ինչպես իր հոդվածում գրել է «Կոմերսանտի» թղթակիցը, հաղթանակն ավելի կարևոր է, քան բուն մրցանակը՝ գլխավոր քարտուղարի պաշտոնը։

Արժանապատվության խնդիր

Իսկապես, մի իրավիճակում, երբ ֆորմալ դաշնակից պետությունը ոչ միայն խորացնում է ռազմավարական հարաբերություններ Հայաստանի հետ փաստացի պատերազմի մեջ գտնվող և ՀԱՊԿ անդամ չհանդիսացող երկրի հետ, այլև վերջինիս հրահրմամբ ու խրախուսմամբ գործում է մեր պետության շահերի դեմ՝ ամեն կերպ խոչընդոտելով նշված պաշտոնում Հայաստանի ներկայացուցչի նշանակմանը, առավել ևս դիվանագիտությանը անհարիր տոնայնությամբ գնահատելով Հայաստանի ղեկավարի հայտարարությունները և մեր երկրում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները, Հայաստանին, կարծես, այլընտրանք չի մնում, և Ադրբեջանի մտերիմ բարեկամների հետ այս պայքարը վերածվում է Հայաստանի արժանապատվության խնդրի։

Պարտավորությունների ճշտում

Այդուհանդերձ, կան շատ ավելի խորքային հարցեր, որոնք այսօր շարունակում են օդում կախված մնալ։ Օրինակ՝ ինչպե՞ս վարվել Բելառուսի և Ղազախստանի հետ, որոնք Հայաստանի հետ դաշնակցում են ռազմաքաղաքական միևնույն կազմակերպությանը, սակայն ունեն Հայաստանի հետ տրամագծորեն հակադիր քաղաքական և այլ բնույթի շահեր։ Այս առումով որոշակի դժգոհություն եղել է ու կա նաև Ռուսաստանի, քանի որ վերջինս, լինելով ՀՀ-ի ռազմավարական դաշնակիցը և մեզ հետ անդամակցելով միևնույն ինտեգրացիոն կառույցներին, մյուս կողմից՝ ռազմաքաղաքական խոր համագործակցություն ունի Ադրբեջանի հետ։ Թեև Ռուսաստանն ինչ-որ իմաստով այլ պատմություն է, քանի որ, նախ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից է և լուրջ ազդեցություն ունի ղարաբաղյան կարգավորման հարցում, և բացի դրանից՝ Մոսկվան քիչ թե շատ փորձում է հավասարակշիռ քաղաքականություն վարել Հայաստանի և Ադրբեջանի հետ, ինչը դժվար է ասել Բելառուսի և Ղազախստանի մասին։

Այս հարցերը Հայաստանի վարչապետի պաշտոնը ստանձնած Նիկոլ Փաշինյանը բարձրացրել էր դեռ ամիսներ առաջ՝ հուլիսին տեղի ունեցած ասուլիսին հայտարարելով, որ պետք է պարտավորությունների ճշտում իրականացնել ՀԱՊԿ-ի շրջանակներում, և եթե Հայաստանը անդամակցում է այդ կառույցին, նշանակում է՝ մենք մյուս անդամ պետությունների առաջ ունենք պարտավորություն, այդ պետություններն էլ՝ մեր առաջ։

Երկրի ղեկավարն այս խնդրի մասին խոսել է նաև այս շաբաթ կայացած մամուլի ասուլիսում՝ դատապարտելով Ադրբեջանի հետ Բելառուսի ռազմական գործարքները և կրկին շեշտելով, որ ՀԱՊԿ անդամ պետությունները պետք է պարզաբանումներ տան երրորդ երկրների հետ այնպիսի համագործակցության վերաբերյալ, որը կարող է վնասել դաշնակիցներից մեկի անվտանգությանը, և յուրաքանչյուր անդամի համար պետք պարզ լինի, թե ինքն ինչ պարտավորություն ունի մյուս երկրի նկատմամբ։

Գլխավոր քարտուղարի հարցը ամենաէականը չէ

Վարչապետի պաշտոնակատարը նաև ընդգծել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցն իրականում ամենաէական հարցը չէ, քանի որ կան ավելի կարևոր ու ընդգրկուն հարցեր, որովհետև խոսքը անվտանգության համակարգի և Հայաստանի ու Արցախի անվտանգության մասին։

«Պետք է հստակեցնել՝ այն, ինչ մենք անվանում ենք անվտանգության համակարգ, ի՞նչ ենք նկատի ունենում, ի՞նչ ակնկալիքներ ունենք մենք այդ համակարգից, և ինչի՞ է պատրաստ այդ համակարգը»,- շեշտել է Փաշինյանը։

Իսկապես, ՀԱՊԿ-ում ստեղծված ճգնաժամը ստիպեց ևս մեկ անգամ մտածել ու քննարկել, թե ի՞նչ է ընդհանրապես տալիս այդ համակարգը Հայաստանին և ո՞րն է այնտեղ մեր անելիքը, որովհետև այն հայաստանցիները, որոնք, մեղմ ասած, հիացած չեն Ռուսաստանի հետ չափից ավելի սերտ հարաբերություններից, այսօր ասում են, որ «Հայաստանը մնում է սեփական շահերին հակասող քաղաքական դաշտի պատանդը»։ Իսկ ուկրաինացի վերլուծաբան Վ․ Պորտնիկովը, որը պուտինյան Ռուսաստանի քաղաքականության հայտնի քննադատներից է, «Առաջին լրատվական»-ին տված հարցազրույցում հակընդդեմ հարց հնչեցրեց, թե «եթե Հայաստանը թշնամական հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ՝ ի՞նչ գործ ունի այնպիսի ռազմական կազմակերպությունում, որի անդամներին նա համարում է Ադրբեջանի բարեկամը»։

ՀԱՊԿ-ի նշանակության վերաարժևորում և վերաիմաստավորում

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր նախագահ, քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը ևս կարծում է, որ գլխավոր քարտուղարի հարցը ոչ թե երկրորդական, այլ նույնիսկ չորրորդական հարց է, իսկ ՀԱՊԿ-ի հետ կապված առաջնային խնդիրն այս կառույցի նշանակության ու դերի վերաարժևորումն ու վերաիմաստավորումն է Հայաստանի անվտանգության համակարգում և կոնկրետ դրա տարածաշրջանային մակարդակում՝ որպես պատերազմի ռիսկը կանխող ռեգիոնալ ձևաչափ։

Այս համատեքստում, ինչպես քաղաքագետն է գրել իր ֆեյսբուքյան էջում, առաջնահերթ խնդիրներ են նաև ՀԱՊԿ-ի 4-րդ հոդվածի կիրառելիության հստակեցումը, ռազմաքաղաքական դաշինքի անդամ պետությունների հարաբերությունների որակի բարձրացումը, կառույցի ներսում երկկողմ՝ Ռուսաստան-Կովկաս, Ռուսաստան-Արևելյան Եվրոպա, Ռուսաստան-Կենտրոնական Ասիա առանցքների ու բազմակողմ՝ մուլտիլատերալ հարաբերությունների կոմբինացիոն անորոշությունները, ՀԱՊԿ-ի անդամների՝ միմյանց հանդեպ կենսական նշանակության հարցերով զգայունությունը և ՀԱՊԿ-ի նորմատիվ բազայի անհստակությունները թեկուզ հենց երկրների իրավունքների ու քայլերի վերաբերյալ:

Ոչ թե Հայաստանի շահերով, այլ Ռուսաստանի թելադրանքով

Իր վերջին ասուլիսում Փաշինյանը նաև ասել է, որ նախկին իշխանական կոալիցիային մաս կազմած և այսօր «մեծ-մեծ բրդող» քաղաքական ուժերը նման իրավիճակներում «ոչինչ չեն արել, բերանները ջուր առած՝ նստել են», որովհետև ոչ թե առաջնորդվել են ՀՀ-ի շահերով, այլ մտածել են իրենց բիզնեսների մասին։ Փաշինյանը, իհարկե, դիվանագիտական նկատառումներով չի ավելացրել այս խոսքերին, որ նախկին իշխանությունները առաջնորդվել են ոչ թե Հայաստանի, այլ գլխավորապես Ռուսաստանի շահերով, ինչն էլ բացասական վերաբերմունք է առաջացրել նույն Բելառուսի, Ղազախստանի ու մյուս հետխորհրդային երկրների մոտ Հայաստանի նկատմամբ։ Դա անուղղակիորեն հաստատում է Գավառում Փաշինյանի կողմից մի քանի օր առաջ արված այն հայտարարությունը, թե «մեր բոլոր միջազգային գործընկերները պետք է արձանագրեն, որ Հայաստանի հետ այլևս չեն լինելու այնպիսի հարաբերություններ, ինչպիսին իրենք սովոր են տեսնել»։

Քոչարյանի ու Սարգսյանի տխուր ժառանգությունը

Ներկայիս բարդ վիճակը, որում Հայաստանը հայտնվել է, ըստ էության, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի վարչակարգերի վարած միակողմանի, չհավասարակշռված արտաքին ու անվտանգային քաղաքականության հետևանքն է, երբ բոլոր հավկիթները դրվեցին մեկ զամբյուղի մեջ, և Հայաստանը չափից ավելի մեծ կախվածություն ձեռք բերեց Ռուսաստանից՝ քաղաքական, տնտեսական և ռազմական ոլորտներում իր հիմնական դաշնակցից։ Այս կախվածությունը վերաբերում է թե՛ քաղաքականությանն ու միջազգային հարաբերություններին, թե՛ տնտեսությանը և թե՛ հատկապես ռազմական և անվտանգության ոլորտներին։ Ու որքան էլ, օրինակ, Սերժ Սարգսյանը արտաքնապես փորձում էր գործընկերային հարաբերություններ զարգացնել նաև այլ ազդեցիկ երկրների, այսպես ասած՝ աշխարհաքաղաքական կենտրոնների, օրինակ՝ Եվրամիության, ԱՄՆ-ի և Չինաստանի հետ, այնուամենայնիվ, այդ հարաբերությունները համարժեք չէին ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերություններին և չէին կարող հավասարակշռել նշված կախվածությունը։ Եվ բացի դրանից՝ ինչպես տեսանք վերևում, անվտանգության «ռուսական» համակարգը, որին ՀՀ-ն անդամակցում է և որն արտահայտվում է հայ-ռուսական ռազմավարական դաշինքով և ՀԱՊԿ-ի անդամակցությամբ, լուրջ խնդիրներ ունի արդյունավետության հետ։ Այլ խոսքերով՝ այն չի տալիս բոլոր հարցերի պատասխանը, լիարժեքորեն չի ապահովում Հայաստանի պաշտպանությունն ու անվտանգությունը։

Սա հանգեցրեց այն վիճակին, որ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի դեմ համաժողովրդական ընդվզում կազմակերպած Փաշինյանը ո՛չ Սարգսյանի հրաժարականին հանգեցրած բազմահազարանոց ցույցերի, քայլարշավների ու հանրահավաքների ընթացքում, ո՛չ էլ նույնիսկ իշխանության գալուց հետո չփորձեց «թավշյա հեղափոխությունը» արտաքին քաղաքականության դաշտ տեղափոխել և մասնավորապես վերանայման ենթարկել ՀՀ արտաքին քաղաքականության հյուսիսային կամ ռուսական ուղղությունը։ Ապրիլյան ցույցերի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անգամ բառ չասաց ՀՀ միջազգային հարաբերությունների, արտաքին քաղաքական հարցերի, առավել ևս արտաքին քաղաքական կողմնորոշումների հնարավոր փոփոխության մասին՝ որպես փորձառու ընդդիմադիր շատ լավ հասկանալով, որ եթե հակակառավարական շարժման առաջնորդը խոսեր հայ-ռուսական հարաբերությունները վերանայելու, Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) ու ՀԱՊԿ-ին ՀՀ անդամակցման նպատակահարմարությունը վերանայելու կամ Եվրամիության, ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները խորացնելու մասին՝ դա հրաշալի առիթ կընձեռեր հետխորհրդային տարածաշրջանում ժողովրդավարական փոփոխություններ չխրախուսող Մոսկվային միջամտելու և խոչընդոտելու Հայաստանում ավտորիտար վարչակարգի ապամոնտաժմանը։ Ռուսական «կացնային» պրոպագանդան կրկին հիստերիա կբարձրացներ՝ հայաստանցիների քաղաքացիական խաղաղ անհնազանդությունը որակելով որպես Արևմուտքի կազմակերպած հերթական «գունավոր հեղափոխություն», իսկ դա լուրջ հարված կլիներ շարժմանը՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։ Իսկ ՌԴ-ի ազդեցության գործիքները, ի միջի այլոց, շատ են՝ սկսած գեբելսյան ոճի քարոզչամեքենայից ու Հայաստանում բավական ամուր դիրքեր ունեցող ռուսամետ «5-րդ շարասյունից»՝ մինչև էներգետիկա, զենք և անվտանգություն։

ՀՀ արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման հրամայականը

Այսօր ՀՀ-ի նոր ղեկավարությունը նախկինների անհավասարակշիռ արտաքին քաղաքականության հետևանքով առերեսվել է չափազանց բարդ մարտահրավերների։ Ժողովրդավարական զարգացման ուղին բռնած Հայաստանը հայտնվել է հետադիմական արժեհամակարգ դավանող, կառավարման այլ համակարգ, պետության զարգացման այլ տեսլական, այլ աշխարհայացք ու շատ դեպքերում հայկական շահերին ուղղակիորեն հակասող ռազմավարական շահեր ունեցող միություններում։ Ավելի պարզ ասած՝ Հայաստանը շարունակում է մնալ ավտորիտար երկրների ակումբներում՝ ԵԱՏՄ-ում ու ՀԱՊԿ-ում, որոնք ո՛չ տնտեսական զարգացման լուրջ հեռանկարներ են խոստանում, ո՛չ էլ երաշխավորում են Հայաստանի անվտանգությունը։ Իսկ այս կառույցներից դուրս գալը նույնիսկ ավելի մեծ ռիսկեր է պարունակում ու ավելի մեծ խնդիրներ կարող է առաջացնել Հայաստանի համար, քան մնալը։ Հետևաբար, Հայաստանի նոր կառավարությունը ոչ միայն պետք է բարձրացնի ՀԱՊԿ անդամների՝ միմյանց հանդեպ ստանձնած պարտավորությունների, Բելառուսի ու Ղազախստանի պառակտիչ գործողությունների ու կազմակերպության ներքին գործերին անթաքույց միջամտող Ադրբեջանի հարցերը, այլև վերջապես սկսի լրջորեն մտածել Հայաստանի արտաքին ու անվտանգային քաղաքականության հավասարակշռման ու դիվերսիֆիկացման, ռազմաքաղաքական դիվանագիտության զարգացման մասին։ Հարցը միայն այն է, թե ինչպե՞ս կարելի է դա անել՝ առանց Ռուսաստանի բացասական արձագանքն ու «խանդը» առաջացնելու։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում