Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Նապոլի»-ն զիջեց «Վերոնա»-ին

«Նապոլի»-ն զիջեց «Վերոնա»-ին

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի ֆուտբոլի առաջնության 19-րդ տուրում «Նապոլի»-ն արտագնա խաղում ուժերը չափեց «Վերոնա»-ի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տան տերերը` «Վերոնա»-ի ֆուտբոլիստները երեք գնդակ ուղարկեցին «Նապոլի»-ի դարպասը, սեփականն ընդունելով միայն մեկը: «Նապոլի»-ի միակ գնդակը մեկնարկային րոպենրին խփեց Լոզանոն, իսկ «Վերոնա»-ից  աչքի  ընկան Դիմարկոն, Բարակը և Զաչագնին: «Վերնոա»- «Նապոլի»` 3:1:

Միաժամանակ ընթացող խաղում «Ջենովա»-ն նվազագույն հաշվով տանն առավելության հասավ «Կալյարի»-ի նկատմամբ: Դետրոյի գնդակը հաղթական էր իր թիմի համար:

Այս տուրից հետո «Նապոլի»-ն մրցաշարային աղյուսակում 6-րդն է, «Վերոնա»-ն` 9-րդը, «Ջենովա»-ն`16-րդը, իսկ «Կալյարի»-ն` 18-րդը: Մրցաշարային աղյուսակի առաջատարը «Միլան»-ն է:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]