Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Հայաստանի համար անվտանգության ամրապնդումը թիվ մեկ խնդիրն է. Շարմազանովը՝ ՌԴ-ից արտոնյալ պայմաններով զենք ձեռք բերելու մասին

Հայաստանի համար անվտանգության ամրապնդումը թիվ մեկ խնդիրն է. Շարմազանովը՝ ՌԴ-ից արտոնյալ պայմաններով զենք ձեռք բերելու մասին

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտոնյալ վարկով Ռուսաստանից ներքին գներով զենքի նոր խմբաքանակ ձեռք բերելու քայլը խոսում է այն մասին, որ Հայաստանի համար անվտանգության և պաշտպանության ամրապնդումը թիվ մեկ խնդիրն է: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Հայաստանը պետք է քայլեր ձեռնարկի Ռուսաստանի հետ ռազմական և ռազմավարական հարաբերությունների զարգացման ուղղությամբ, որտեղ ռազմական համագործակցությունն առանցքային  է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Շարմազանովը:

Այս պահին այդ համագործակցությունը և դաշնակցային հարաբերությունները շահեկան են Հայաստանի համար և չկա մեկ այլ երկիր, ըստ Շարմազամովի, որը կարող է Հայաստանին տրամադրել ներքին գներով նման որակյալ զենք և ռազմական տեխնիկա:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]