Thursday, 25 04 2024
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով

ՀԱՊԿ-ի ներուժի ամրապնդումը պիտի հիմնված լինի անդամների փոխգործակցության և աշխարհագրական ընդլայնման վրա․ Իվան Կոնովալով

ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն առաջարկում է ուժեղացնել ՀԱՊԿ-ը։ «Առաջին լրատվական»-ը փորձել է պարզել, թե ընդհանրապես ի՞նչ ապագա ունի այս կառույցը։

Ռուսաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սերգեյ Շոյգուն, որը, ի դեպ, արդեն վերանշանակվել է ՌԴ պաշտպանության նախարարի պաշտոնում, ս․թ․ հունվարի 20-ին հանդիպում է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նորանշանակ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ՝ հանդես գալով բավական ուշագրավ հայտարարությամբ։ Շոյգուն ասել է, թե հարկավոր է ամրապնդել ու կատարելագործել ՀԱՊԿ-ի ռազմական ներուժը։ ՌԴ ՊՆ ղեկավարի կարծիքով՝ դա է թելադրում ներկայիս «բարդ ռազմաքաղաքական իրադրությունը աշխարհում»։

ՀԱՊԿ-ը, ՆԱՏՕ-ն և այլընտրանքների հարցը

Թե կոնկրետ ի՞նչ նկատի ունի ՀԱՊԿ-ի ամենախոշոր պետության պաշտպանական գերատեսչության ղեկավարը, ինչպե՞ս պիտի կատարելագործվի ռազմաքաղաքական այս կազմակերպության ռազմական ներուժը և որքանո՞վ է դա պայմանավորված աշխարհի այս կամ այն տարածաշրջանում տիրող իրավիճակով՝ քննարկման լուրջ թեմա է։ Բայց առայժմ պարզ է մի բան, որ շատ քիչ մասնագետներ են հավատում ՀԱՊԿ-ի ապագային։ Ռուսաստանցի փորձագետներից ոմանք հակված են այն համոզմանը, որ դժվար թե ՀԱՊԿ-ը լուրջ մրցակից դառնա ՆԱՏՕ-ին։ Ոմանք էլ կարծում են, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը ընդլայնման մեծ հեռանկարներ ունի։

Հայաստանում իրատես գործիչները շատ լավ են հասկանում, որ ինչքան էլ ՀԱՊԿ-ը կամ Եվրասիական տնտեսական միությունը, մեղմ ասած, չեն փայլում իրենց արդյունավետությամբ և շատ հեռու են ՆԱՏՕ-ի ու Եվրամիության հետ համեմատվելու հեռանկարից, այնուամենայնիվ, իրական այլընտրանք անվտանգության ներկայիս համակարգին գոնե այս պահի դրությամբ չկա։ Այլ խոսքերով՝ եթե նույնիսկ Հյուսիսատլանտյան դաշինքն ավելի նախընտրելի լինի մեզ համար, քան ՀԱՊԿ-ը, այնուամենայնիվ, չկան երաշխիքներ, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու հաջորդ օրը Հայաստանը կանդամակցի ՆԱՏՕ-ին։ Եվ բացի դրանից՝ հայ-ռուսական հարաբերությունների տիրույթում որևէ կտրուկ քայլ անելը հղի է անվտանգության շատ լուրջ ռիսկերով։ Հետևաբար, եղած պայմաններում ամեն ինչ պետք է անել նույն ՀԱՊԿ-ի արդյունավետությունը բարձրացնելու համար, որպեսզի այս կազմակերպությունը ոչ թե շարունակի մնալ իբրև գլխավորապես ձևական կառույց, այլ ինչ-որ գործնական օգուտ տա մեր երկրի անվտանգության ամրապնդմանը։ Մեծ հաշվով՝ սա նաև Հայաստանի ներկա կառավարության դիրքորոշումն է։

Հայաստանի հակառակորդը՝ ՀԱՊԿ որոշ երկրների դաշնակից

Ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյաները նախկինում էլ են հայտարարել, թե Ռուսաստանը կուզենար, որ ՀԱՊԿ-ը վերածվի միջազգային դերակատարում ունեցող «ունիվերսալ կազմակերպության»։ Բայց դրանից հետո ռուսաստանցի ռազմական փորձագետներն ասել են, թե չեն հավատում, որ ՀԱՊԿ-ը կարող է դառնալ կամ վերածվել կենսունակ ռազմաքաղաքական դաշինքի։ Եվ պետք է ասել, որ հակառակն ապացուցող կամ ավելի լավատեսական կանխատեսումների տրամադրող փաստերն էլ առայժմ շատ չեն։ Հիմնական խնդիրն այն է, ՀԱՊԿ-ի անդամ պետություններից (Ռուսաստան, Բելառուս, Հայաստան, Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան) շատերն իրար հետ շատ լուրջ հակասություններ ունեն ոչ միայն քաղաքական, այլև անվտանգության ոլորտում։ Վերցնենք թեկուզ Հայաստանի օրինակը։ ՀՀ ղեկավարությունը, հայկական մամուլը տարիներ շարունակ խոսում և գրում են այն մասին, որ ՀԱՊԿ գործընկերներից մի քանիսը, մասնավորապես՝ Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը, շատ լուրջ ռազմատեխնիկական համագործակցություն են ձևավորել Ադրբեջանի հետ և զենք են մատակարարում մի պետության, որն ուղղակիորեն սպառնալիք է Հայաստանի ազգային անվտանգությանը։ Այս երկրներից հատկապես Բելառուսն ու Ղազախստանը ավելի սերտ հարաբերություններ ունեն ՀԱՊԿ և ԵԱՏՄ-ի (Եվրասիական տնտեսական միության) անդամ չհանդիսացող Ադրբեջանի հետ, քան թե Հայաստանի։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկրի ղեկավարի պաշտոնը ստանձնելուց հետո բազմիցս բարձրաձայնել է այս խնդրի մասին՝ ասելով, որ որոշ գործընկերների քաղաքականությունը մեր տարածաշրջանում հակասում է դաշնակցային հարաբերությունների ոգուն, և ընդգծել է, որ կազմակերպության ներսում պիտի հստակեցվեն անդամ պետությունների փոխադարձ պարտավորվածությունները։ Ամիսներ առաջ նա նաև կոչ էր արել ՀԱՊԿ գործընկերներին զենք չվաճառել Ադրբեջանին, բայց, կարծես թե, այդ կոչն առայժմ լուրջ ազդեցություն չի ունենում։

Գլխավոր քարտուղարի հարցը՝ լավագույն ցուցիչ

Իսկ ՀԱՊԿ-ում գործընկեր պետությունների միջև գոյություն ունեցող հակասությունների լավագույն ցուցիչը թերևս ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի նշանակման չարչրկված հարցն էր, որն ամիսներ շարունակ մնում էր չլուծված և ոչ թե պարզապես տարաձայնության առիթ դարձավ, այլ լուրջ ճգնաժամ առաջացրեց կազմակերպության ներսում։ Կրքերը հանդարտեցնելուց հետո միայն հաջողվեց հարթել Նիկոլ Փաշինյանի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի վեճն այս հարցի շուրջ և հասնել ընդհանուր փոխզիջման։ Այս փոխզիջման արդյունքում Հայաստանի ղեկավարությունը համաձայնություն տվեց Բելառուսի ներկայացուցչի նշանակմանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում։ Ի դեպ, գլխավոր քարտուղարի նշանակման հարցը, կարծես թե, այդպես էլ չստացավ, այսպես ասած, ինստիտուցիոնալ լուծում՝ ինչպես որ առաջարկում էր հայկական կողմը՝ ասելով, որ պիտի հստակեցվի «խաղի կանոնը», այլ խոսքերով՝ ՀԱՊԿ-ի կանոնադրության մեջ պիտի լինեն այնպիսի ուղղումներ, որոնք թույլ կտան հետագայում՝ գլխավոր քարտուղարի լիազորությունների վաղաժամ դադարեցման դեպքում, հարցը լուծել կանոնադրությամբ, ու չլինեն այն վեճերը, որ եղան 2018 թ․ վերջին ամիսներին։ Բայց ՀԱՊԿ երկրների առաջնորդները նախընտրեցին հարցը լուծել ոչ թե կոնկրետ իրավական կարգավորումներով, այլ «տնավարի»՝ քաղաքական որոշման միջոցով։ Բելառուսցի քաղաքական մեկնաբան, վերլուծաբան Յուրի Դրակոխրուստն այս հարցի կապակցությամբ ասում է․ «ՀԱՊԿ-ի առաջնորդների մեծ մասը ավտորիտար առաջնորդներ են, որոնք չեն սիրում ենթարկվել կանոններին, նույնիսկ այն կանոններին, որոնք հենց իրենք են մշակել։ Նրանք նախընտրում են հարցերը, այսպես ասած, իրար մեջ լուծել, որպեսզի վերջին խոսքն իրենց վերապահված լինի, ոչ թե ինչ-որ մեկը նրանց հիշեցնի, որ, ի վերջո, կան կանոններ»։

Ընդլայնման հեռանկարներ կան պետք չէ «հակասությունները թաքցնել գորգի տակ»

Մեկնաբանելով ՌԴ պաշտպանության նախարարի խոսքերը՝ ռուսաստանցի ռազմական փորձագետ, Ռազմավարական կոնյուկտուրայի կենտրոնի տնօրեն Իվան Կոնովալովն ասում է, որ ՀԱՊԿ-ի ընդլայնումն անհրաժեշտություն է, և այս ուղղությամբ գործադրվող ջանքերը միանշանակ ողջունելի են։ Ռուսաստանցի փորձագետը չի կասկածում, որ նախկին Խորհրդային միության մի քանի երկրների կողմից ԽՍՀՄ փլուզումից հետո հիմնադրված ռազմաքաղաքական այս կազմակերպությունը ընդլայնման հեռանկարներ ունի։ Այդ ընդլայնման հնարավորություններն Իվան Կոնովալովը տեսնում է, օրինակ, Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) հետ փոխգործակցության դաշտում։ Ռուսաստանյան վերլուծական կենտրոնի ղեկավարը չի ժխտում, որ ՀԱՊԿ-ի ներսում իսկապես լուրջ հակասություններ կան։ Ավելին, մեր զրուցակիցը կարծում է, որ դրանց մասին պետք է բաց խոսել, քննարկել և ոչ թե «թաքցնել գորգի տակ»։ Բայց, այդուհանդերձ, Կոնովալովն ավելի լավատես է ՀԱՊԿ-ի ապագայի հարցում։

«ՇՀԿ-ն ավելի լայն կազմակերպություն է, որը ենթադրում է թե՛ քաղաքական և թե՛ ռազմաքաղաքական համագործակցություն։ Այնպես որ՝ ՀԱՊԿ-ը մեծ հեռանկարներ ունի։ Բայց ամեն դեպքում պետք է շեշտել, որ ՀԱՊԿ-ը հիմնված է չորս երկրների՝ Բելառուսի, Հայաստանի, Ռուսաստանի և Ղազախստանի փոխգործակցության վրա։ ՀԱՊԿ-ի հիմքում այս չորս երկրներն են, որոնք ամենածանր ժամանակներում (իսկ ժամանակները շատ տարբեր են եղել) մնացել են դաշնակիցներ և այսպես կամ այնպես աջակցել են միմյանց: Հետևաբար, ՀԱՊԿ-ի ներուժի ամրապնդումը, իմ կարծիքով, առաջին հերթին պիտի դիտարկվի ՀԱՊԿ-ի անդամ երկրների փոխգործակցության, երկրորդն էլ՝ ՀԱՊԿ-ի աշխարհագրական ընդլայնման համատեքստում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Կոնովալովը՝ ավելացնելով նաև ՀԱՊԿ-ի հետ կապված երրորդ կարևոր հանգամանքը՝ կազմակերպության ներսում առկա տարաձայնություններն ու հակասությունները։

«Պետք է խոստովանել, որ հակասություններ, այո՛, կան և պետք չէ դրանք անտեսել։ Հակասություններ կան, օրինակ, Ռուսաստանի և Բելառուսի, Ռուսաստանի և Հայաստանի, Ռուսաստանի և Ղազախստանի միջև։ Դրանց պատճառները տարբեր են, բայց դա չէ խնդիրը։ Խնդիրն այն է, որ ավելի ճիշտ կլինի դրանք «չթաքցնել գորգի տակ», քանի որ ՀԱՊԿ-ի պես կազմակերպությունը կարող է գոյություն ունենալ միայն փոխհամաձայնության հիման վրա։ Ոչ ոք չի կարող այնտեղ գլխավոր թելադրողը լինել։ Իսկ կոնսենսուսային պայմանը ենթադրում է ոչ միայն փոխհարաբերությունների դրական տարրերի, այլև հակասությունների քննարկում։ Իսկ եթե հաշվի առնենք, որ կազմակերպության անդամները անկախ երկրներ են, որոնցից յուրաքանչյուրն ունի իր ներքին ու արտաքին քաղաքականությունը, ապա պարզ է, որ խորդուբորդեր համագործակցության մեջ միշտ էլ լինելու են»,- ասում է Կոնովալովը։

«Անիվ՝ առանց անվահեցի» եվրասիական կառույցների առանձնահատկությունը

Ինչպես տեսնում ենք, ռուսաստանցի մասնագետը փորձում է այլ տեսանկյունից հարցին նայել՝ ասելով, թե ՀԱՊԿ-ում չպետք է լինի «թելադրող» և այլն, բայց փաստը մնում է փաստ, որ կազմակերպության անդամ պետություններից մեկը՝ Ռուսաստանի Դաշնությունը, իր քաղաքական, տնտեսական, ռազմական կշռով պարզապես անհամեմատելի է մյուս երկրների հետ։ Եվ հենց ռուսական գործոնով է պայմանավորված ՀԱՊԿ-ի և առհասարակ հետխորհրդային տարածքում գործող ինտեգրացիոն կառույցների, այդ թվում՝ ԵԱՏՄ-ի կարևոր առանձնահատկություններից մեկը։ Իրականում ինտեգրացիոն այս կառույցներում մյուս անդամ երկրների գլխավոր հետաքրքրությունը Ռուսաստանի հետ հարաբերություններն են, և նույն Բելառուսը, Հայաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը օգտագործում են ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի, ԱՊՀ-ի ձևաչափերը՝ Մոսկվայի հետ իրենց երկկողմ հարաբերություններն ամրապնդելու և զարգացնելու նպատակով։

Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն ասում է, որ եվրասիական ինտեգրացիոն տարածությունում տիրող այս իրավիճակը նման է անիվի՝ առանց անվահեցի։

«Մոսկվան փորձում է հարթել իրավիճակը»

Ռազմական փորձագետ Իվան Կոնովալովն էլ համաձայն է այս տեսակետին։

«Այո՛, իրոք այդպես է այն իմաստով, որ նշված տարածքը Ռուսաստանի համար մնացել է որպես հետաքրքրությունների գոտի։ Այս ամենը, անշուշտ, մնացել է, բայց Ռուսաստանը ԽՍՀՄ չէ։ Դա նույնպես պետք է հիշել։ Իսկապես, նախկին ԽՍՀՄ-ի ցանկացած երկրի համար, որը չի ուզում դուրս մնալ այն տարածությունից, որը մեր նախագահը մի առիթով բնորոշել է որպես «ռուսական աշխարհի տարածություն», բոլոր պայմանավորվածություններն անցնելու են Մոսկվայով։ Այդ պատճառով էլ Մոսկվան շատ բարդ վիճակում է, քանի նրա համար շատ կարևոր է նախկին ԽՍՀՄ-ի տարբեր ռեգիոններում պահպանել ուժերի հավասարակշռությունը։ Ես հասկանում եմ, որ մեր ամենամոտ դաշնակիցները երբեմն շատ դժգոհում են նրանից, որ Մոսկվան փորձում է հարթել իրավիճակը, եթե խոսում ենք, օրինակ, Երևանի և Բաքվի հակամարտության մասին։ Նման իրավիճակներում Մոսկվայի շահերը պահանջում են պահպանել ուժերի հավասարակշռություն։ Բայց ես հասկանում եմ, որ այն մարդիկ, ովքեր անմիջականորեն գտնվում են ռազմական թատերաբեմում, նման մոտեցումը որպես դրական գործոն չեն գնահատում։ Ցավոք, մենք հետագայում էլ ենք շարունակելու ականատես լինել այս իրավիճակին։ Եվ Ռուսաստանի ու Ադրբեջանի ռազմատեխնիկական համագործակցությունը շարունակվելու է հենց այն պատճառով, որ ուժերի հավասարակշռությունը հակամարտության գոտում պահպանվի: Ընդ որում, բոլորս էլ հասկանում ենք, որ Հայաստանը, միևնույն է, ստանալու է այն ամենը, ինչ անհրաժեշտ է այդ հավասարակշռությունը պահպանելու համար»,- ասաց Իվան Կոնովալովը՝ իր միտքը եզրափակելով հետևյալ խոսքերով․ «Մենք չենք կարող ստեղծել իդեալական աշխարհ, բայց, ցավոք, հետխորհրդային տարածությունը բոլորիս վրա էլ ազդում է»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում