211652_close_icon
views-count6483 դիտում article-date 18:19 12-11-2019

«Նուբարաշեն»-ում դատապարտյալի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրամիջոց. ՖՈՏՈՌԵԽՈՐՏԱԺ

Նոյեմբերի 12-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի հանձնուքների ընդունման սենյակում աշխատակիցները զննության են ենթարկել քաղաքացի Ե. Կ.-ի կողմից բերված և դատապարտյալ Ս. Մ.-ին հասցեագրված հանձնուքը: Զննության արդյունքում հանձնուքում առկա մոտ 100 գր քաշով սուրճի մեջ նկատել են մանրացված, մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող կասկածելի զանգված: Վերոնշյալ փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր