Հայկական ընկերությունը բաց տարածման է դրել կորոնավիրուսից թոքաբորբն ախտորոշող Al համակարգը

Հայկական ընկերությունը բաց տարածման է դրել կորոնավիրուսից թոքաբորբն ախտորոշող Al համակարգը

PanARMENIAN.Net - Հայկական SmartClick ընկերությունը ազատ տարածման է դրել կորոնավիրուսի հետևանքով առաջացող թոքաբորբն ախտորոշող համակարգը, որն աշխատում է արհեստական բանականությամբ:

SmartClick-ի ղեկավար Ռեմ Դարբինյանն այս մասին հայտնել է ֆեյսբուքյան իր էջում՝ նշելով, որ արհեստական բանականությամբ աշխատող համակարգը կարող է խնայել բժիշկների ժամանակն ու օգնել թոքաբորբի ախտորոշման հարցում:

«Մենք հուսով ենք, որ ավտոմատացված այս տեխնոլոգիան կարող է լավացնել բուժօգնությունը՝ վիրուսի տարածման պարագայում»,- գրել է նա:

Տվյալները հասանելի են github-ում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ SmartClick ընկերությունը մշակել է նոր ալգորիթմ, որը կորոնավիրուսի հետևանքով առաջացող թոքաբորբը կարող է ախտորոշել վայրկյանների ընթացքում: Դարբինյանը պատմել էր PanARMENIAN.Net ին, որ նոր ալգորիթմի լիարժեք գործարկման պարագայում հնարավոր է հասնել մինչև 95% ճշգրտությամբ ախտորոշման ու միաժամանակ հետազոտել մի քանի տասնյակ պացիենտների:

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 21-ի առավոտվա դրությամբ երկրում վարակի 160 հաստատված դեպք կա, մեկն առողջացել է:

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---