1981 դիտում
15:49 13-08-2019
Հասարակություն-ոստիկանություն կապի ամրապնդմանն ուղղված միջոցառումներ Արմավիրի մարզում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր, առվել քան երբևէ, քաղաքացին պահանջում է, որ իրեն արհեստավարժ և արդյունավետ ոստիկանական ծառայություն մատուցվի, ինչին լիարժեք կարելի է հասնել միայն ոստիկանության ու համայնքի միջև համագործակցության դեպքում: Այդ իսկ նպատակով օպերատիվ իրավիճակը վերահսկելու, սպասարկվող տեղամասի բնակչությանը հանցավոր ոտնձգություններից զերծ պահելու համար, ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանի հանձնարարականի համաձայն՝ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են բակային հանդիպումները բնակիչների հետ։
Հերթականն իրականացրել են ոստիկանության Արմավիր բաժնի ծառայողները։ Զրույց-հանդիպումների ընթացքում ոստիկանները բնակիչներին տվել են համապատասխան խորհուրդներ` բնակարանային գողությունների դեպքերը կանխելու ուղղությամբ, իսկ դրանց կատարվելու դեպքում հորդորել են անմիջապես դիմել ոստիկանություն, քանի որ հանցագործությունների զգալի մասը հնարավոր է թարմ հետքերով բացահայտել նախևառաջ արագ արձագանքման շնորհիվ։
Իրավապահները խորհուրդ են տվել տնից երկարատև բացակայելու դեպքում տեղյակ պահել տարածքը սպասարկող համայնքային ոստիկանին, որպեսզի համապատասխան միջոցներ ձեռնարկվեն քաղաքացիների գույքը հանցավոր ոտնձգություններից պաշտպանելու համար։ Հանդիպումների ընթացքում ոստիկանները լսել են նաև քաղաքացիների առաջարկությունները, դրանք դարձրել քննարկման առարկա։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1688 դիտում
23:37 05-08-2019
Հասարակություն-ոստիկանություն կապի ամրապնդմանն ուղղված միջոցառումներ Սյունիքի մարզում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1509 դիտում
21:56 16-08-2019
Հասարակություն-ոստիկանություն կապի ամրապնդմանն ուղղված միջոցառումներ Լոռու մարզում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2120 դիտում
17:40 25-07-2018
Կանանց դերի ամրապնդմանն ուղղված քննարկում Գեղարքունիքի մարզում
Այս բաժնից
322 դիտում
18:50 23-04-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն
520 դիտում
18:38 23-04-2024
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
427 դիտում
18:35 23-04-2024
Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ