Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

ՍԴ գործունեությունը պետք է ստանա իրավաքաղաքական գնահատական, առանց դրա գործընթացը բովանդակազուրկ է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը:

Ինչո՞ւ բանը հասավ հանրաքվեի:

– Հանրաքվե նշանակելու մասին որոշումը նախևառաջ քաղաքական որոշում է, բայց մինչ այդ որոշմանն անցնելը ուզում եմ շատ կարևոր, անկյունաքարային հարցի վերաբերյալ խոսել՝ Սահմանադրական դատարանի ճգնաժամի հանգուցալուծման համատեքստում, և կուզեի, որ քաղաքական գործիչներն այս հանգամանքի վրա հատուկ ուշադրություն դարձնեն: Եթե ՍԴ ճգնաժամի հանգուցալուծման նպատակը ժողովրդավարության պաշտպանությունը չէ Հայաստանում, որևէ այլ նպատակ չի կարող արդարացնել այս ճգնաժամի հանգուցալուծման նման կտրուկ միջոցները: Պետք է հասկանանք, որ ՍԴ ճգնաժամի հանգուցալուծման համար նման միջոցների գնալը, այսինքն՝ ՍԴ անդամների լիազորությունների դադարեցման հարցով հանրաքվե անցկացնելը ուղղված է ժողովրդավարության պաշտպանությանը Հայաստանում: Սա պետք է ունենա նախապատմություն: Եվ ես կարծում եմ, որ մենք արդեն շատ մոտեցել ենք այն կարևոր հանգրվանային կետին, որ ՍԴ գործունեությունը պետք է ստանա իրավաքաղաքական պատշաճ գնահատական, առանց այդ գնահատականի՝ գործընթացը բովանդակազուրկ է դառնում, այն զրկվում է սահմանադրաիրավական և նաև քաղաքական բովանդակությունից:

– Այդ դեպքում ինչո՞ւ է այդ գնահատականն այսքան ուշանում:

– Սա կրկին քաղաքական որոշման խնդիր է: Կարծում եմ՝ դա անհրաժեշտություն է, այսպես թե այնպես որևէ պահի, մինչև հարցը քաղաքացիների քվեի որոշմանը հասնելը, այս գնահատականը պետք է տրվի, հակառակ դեպքում գործընթացը բովանդակազուրկ է դառնում: Ինչ վտանգ կա դրանում. խնդրի ձևակերպումը թերի է լինելու, և մենք ոչինչ չենք ավելացնելու Հայաստանի ժողովրդավարության, ոչ էլ սահմանադրականության վրա: Եթե խնդիրը ամբողջական ձևակերպված չեղավ, մենք ոչինչ չենք ավելացնելու հաջորդ դատարանի գործունեության համար՝ լինելու ավելի արդյունավետ, լինելու ավելի կայուն պաշտպան ժողովրդավարության և անհատական իրավունքների: Այլ խոսքով՝ եթե մենք չենք ասում, թե ինչն է, որ մեզ բերել է այս հանգրվանին, այդպես էլ չենք ունենալու այն պատասխանը, թե ինչպիսին պիտի լինի Հայաստանի նոր Սահմանադրական դատարանը: Դա վտանագավոր է:

– Հարգելի՛ Վահե, ձեր ընդդիմախոսները ՍԴ ճգնաժամը գնահատելիս ասում էին, որ այդ ճգնաժամին նպաստող հանգամանքներից մեկը եղել է հենց Ձեր ելույթն ԱԺ-ում:

– Շատ կան նման քննադատություններ: Մենք եկել և արդեն մոտեցել ենք այդ ելույթում հնչած մի շարք անկյունաքարային մտքերին, մասնավորապես ՍԴ անդամների և դատավորների միջև հավասարության իսպառ բացակայության մասին, ինչը նշանակում է, որ ՍԴ անդամները Սահմանադրության 213-րդ հոդվածի ուժով չէին կարող պաշտոնավարել դատավորի կարգավիճակով, և դա արտացոլված է նաև ԱԺ կողմից Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու որոշման հիմնավորումներում: Հաջորդը է՛լ ավելի կարևոր անկյունաքարային դրույթ է. սա այս ճգնաժամի հետ ուղիղ կապ չունի, ավելի խորքային հարց է. եթե հիշում եք իմ երդումը տալուց առաջ բացատրեցի, թե ինչու ՍԴ դատավորը իր երդումը պիտի տա հայ ժողովրդին, և շատերը դա դիտարկեցին որպես լիրիկա, բայց սա բացարձակապես պրագմատիկ, սահմանադրաիրավական նպատակներ հետապնդող արտահայտություն էր, և մենք հիմա կանգնել ենք այդ իրողության առջև: Երբ որ քաղաքական միջավայրում մասնագիտական համայնքում քննարկումներ են այն կապակցությամբ, թե ինչպես կարող է ՍԴ-ն ստուգել յուրաքանչյուր սահմանադրական փոփոխության նախագծի սահմանադրականությունը՝ մտքում ունենալով այն, որ ցանկացած փոփոխության նախագիծ ինքնին եթե չի հակասում, ապա առնվազն չի համապատասխանում Սահմանադրության փոփոխվող դրույթներին, և իմ տված բացատրությունն ուղղված էր նրան, որ ՍԴ դատավորի խնդիրը Սահմանադրության նախաբանի, Սահմանադրության անփոփոխ հոդվածների, ինչպես նաև մարդու իրավունքների ստանդարտներին վերաբերող դրույթների պաշտպանությունն է, և դրանք մի բան են, որոնք հաստատված են եղել նախնական, առաջնային սահմանադրի՝ հայ ժողովրդի կողմից, ինչպես որ արձանագրված է Սահմանադրության նախաբանում: Այսինքն՝ հիմա գալիս ենք այն դաշտ, որտեղ պետք է քննարկվի, թե որքանով էր ողջամիտ Սահմանադրության ցանկացած փոփոխության նախագծի նախնական սահմանադրականության ստուգումը ՍԴ-ի կողմից Սահմանադրության թելադրանքով. արդյո՞ք նպատակահարմար էր, թե՞ ոչ, որ 2015թ. սահմանադրական փոփոխություններով սա մտավ Սահմանադրության տեքստ: Նպատակահարմար է և պարտադիր է, որ ՍԴ դատավորը ընդամենը պետք է ստուգի նախագծի համապատասխանությունը Սահմանադրության նախաբանին, անփոփոխ հոդվածներին և մարդու իրավունքների ստանդարտներին վերաբերող դրույթներին:

– Իշխանությունն ասում է՝ իրավական տեսանկյունից հանրաքվեի անցկացումը անթերի է, ընդդիմախոսները ճիշտ հակառակն են ասում, ավելին՝ համարում են, որ սա կործանիչ ազդեցություն կարող է ունենալ հետագայի համար: Ո՞րն է օբյեկտիվ ճշմարտությունը:

– Եթե ՍԴ ճգնաժամի հանգուցալուծումը պիտի լինի Սահմանադրության 213-րդ հոդվածի փոփոխությունների միջոցով, առանց որևէ կասկածի, Սահմանադրության փոփոխությունները հանրաքվեի միջոցով ընդունելու տարբերակը անհամեմատ ավելի նախընտրելի է, քան եթե դա կատարվեր ԱԺ-ի կողմից՝ ԱԺ 2/3-ի քվեարկությամբ… Հանրաքվեն շատ ավելի բարձր լեգիտիմության աստիճան է ապահովում, երկրորդ՝ ոչ մի դեպքում սա չի դիտարկվի որպես մեկ քաղաքական ուժի կողմից դատարանի ճգնաժամը հանգուցալուծելու փորձ:

– Մինչդեռ շատ է ասվում, որ սա կարող է վատ նախադեպ լինել հետագայի համար:

– Բոլոր նման պնդումներին, որ սա վտանգավոր կամ արատավոր նախադեպ է, իմ պատասխանն է՝ սա հրաշալի նախադեպ է Հայաստանի ժողովրդավարության համար: Եթե որևէ Սահմանադրական դատարան հասել է այնպիսի հանգրվանի, որ իր կազմի մեծամասնությունը իր դեմոկրատական լեգիտիմության և սահմանադրականության հետ կապված նման խոր ճեղքեր ունի, ապա սա շատ լավ նախադեպ է, որ նման խնդիրները այսպիսի կտրուկ հանգուցալուծում ստանան: Եվ երկրորդ՝ սա պետք է լինի ուղերձ բոլոր ապագա ՍԴ դատավորներին, որ Սահմանադրության բարձրացրած այդ բարձր և հաստ պատնեշները իրենց չեն պատնեշելու Հայաստանի ժողովրդավարության նկատմամբ իրենց դրսևորած բացասական վերաբերմունքի և այդ ժողովրդավարությունը անպաշտպան թողնելու համար. բոլորս պետք է ականջներիս օղ անենք սա: Սա հրաշալի նախադեպ է, որ քաղաքական հասունություն ունեցող ազգը չի կանգնում ֆորմալ ձևականությունների առջև՝ անպաշտպան թողնելով մանուկ ժողովրդավարությանը: Երրորդ՝ սա հրաշալի նախադեպ է, երբ քաղաքական մարմինների միջև անհամաձայնության դեպքում հարցը դրվել է հանրաքվեի: Այսինքն՝ խնդրի լուծումը դրվել է քաղաքացու քվեի առջև, այն սուբյեկտի առջև, որի իրավունքների և ազատությունների և կամքի պաշտպանն է այն ատյանը, որի վերաբերյալ ճգնաժամը պիտի հանգուցալուծվի: Իսկ ավելի վտանագավոր չի՞ լինի այն, որ այս ճգնաժամը չհանգուցալուծվի, և մեր ժողովրդավարությունը լցվի գետը, գնա:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում