Երևանում մեկնարկեց «Ոսկե ծիրան» ֆիլմերի միջազգային փառատոնը: Այս տարի այն անցկացվում է 15-րդ անգամ:
Խաղարկային ֆիլմերի ժյուրին նախագահում է իրանցի օսկարակիր ռեժիսոր Ասղար Ֆարհադին: Ժյուրիի կազմում են անգլիացի կինոռեժիսոր և օպերատոր Լարի Սմիթը, ով երկար տարիներ աշխատել է հանրահայտ ռեժիսոր Սթենլի Կուբրիկի հետ և Բեքի Փրոբստը, ով 2014-ից Եվրոպական կինոշուկայի նախագահն է:
Փառատոնը բացվեց Ռոբեր Կետիկյանի «Առանձնատունը» ֆիլմով: Փակման ֆիլմը Թերի Գիլիամի «Դոն Կիխոտին սպանողը»-ն է: