Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հայ փրկարարները Մոլդովայում կմասնակցեն դաշտային վարժանքի

Հայ փրկարարները Մոլդովայում կմասնակցեն դաշտային վարժանքի

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնում (ՀՆՓԱԻԿ) սեպտեմբերի 14-ին տեղի է ունեցել «MOLDEX-2017» միջազգային վարժանքի մասնակից անձնակազմի ստուգատեսը: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից։

Հաողրդագրության մեջ նաև նշված է. «Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Մ. Ղազարյանը հանդիպեց 26 փրկարար ծառայողից կազմված թիմին, որը շուտով կմեկնի Մոլդովայի Հանրապետություն: Հայկական պատվիրակության կազմում ընդգրկված են ինչպես քաղաքային որոնողափրկարարական, այնպես էլ՝ քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային (CBRN) պատահարներին արձագանքող թիմի փրկարարներ:

Սեպտեմբերի 18-21-ը ԵՄ «Տարերային և տեխնածին աղետների կանխարգելում, պատրաստվածություն և արձագանքում արևելյան տարածքում» (PPRD East 2) ծրագրի շրջանակում Մոլդովայում անցկացվելու է «MOLDEX-2017» խորագրով լայնամասշտաբ դաշտային վարժանք:

Հիմնական նպատակն է ամփոփել PPRD East 2 ծրագրի շրջանակներում կատարած աշխատանքը, ինչպես նաև՝ բարելավել տարբեր երկրների թիմերի միջև համագործակցության արդյունավետությունը:

Շարային ստուգատեսի ժամանակ ՓԾ տնօրեն Մ. Ղազարյանը, ՀՀ ԱԻ նախարարի և իր անունից բարի ճանապարհ մաղթեց վարժանքին մասնակցող փրկարարներին՝ նշելով, որ հայ փրկարարը միշտ բարձր է պահել իր պետության պատիվը և, կասկած չկա, որ այս դաշտային վարժանքին ևս նրանք լավագույնս կցուցադրեն իրենց բարձր մասնագիտական որակներն ու պատրաստվածությունը:

Վարժանքին ընդգրկված են Արևելյան համագործակցության 6 երկրների (Հայաստան, Բելառուս, Մոլդովա, Ադրբեջան, Ուկրաինա, Վրաստան), ինչպես նաև՝ ԵՄ Քաղաքացիան պաշտպանության մեխանիզմին (EUCPM) անդամակցող երեք պետությունների (Չեխիա, Դանիա, Ռումինիա) փրկարարական թիմեր:

Սցենարի համաձայն՝ մասնակից թիմերի հիմնական խնդիրը լինելու է 3 տեսակի աղետներին արձագանքումը (երկրաշարժ, ջրհեղեղ և քիմիական վթար):

Հայ փրկարարները Մոլդովա են մեկնում տեխնիկական լուրջ հագեցվածությամբ: Նրանք կիրականացնեն որոնողական աշխատանքներ՝ հատուկ որոնման սարքերով, փլատակների քանդում-կտրում, պարանային աշխատանքներ, տուժածների որոնում և դուրսբերում, ինչպես նաև՝ կկիրառեն քիմիական վթարի արձագանքման միջոցներ:

Վարժանքին կհետևեն քաղաքացիական պաշտպանության միջազգային փորձագետները, ԵՄ քաղաքացիական պաշտպանության թիմը, ինչպես նաև գործընկեր երկրներից, ԵՄ անդամ պետություններից և երրորդ երկրներից ժամանած փորձագետներ ու դիտորդներ»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]