211652_close_icon
views-count23313 դիտում article-date 23:00 16-09-2020

Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. BMW-ն մխրճվել է ոչխարի հոտի մեջ. 3-ը սատկել են, մեկը՝ վիրավոր է. հավաքվածներն էլ ասում էին.«Կարևորը՝ «Զոզո» ավանակին բան չի եղել». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:45-ի սահմաններում BMW մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աբովյան –Նոր Հաճն ճանապարհին՝ Աբովյանի կամրջի մոտ, մխրճվել է ոչխարի հոտի մեջ: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար, մարդկային կորուստներ չկան, սակայն 3 ոչխար սատկել է, մեկն էլ՝ վիրավոր է: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ավագ տեսուչ Գևորգ Մարտիրոսյանն ու տեսուչ Վարազդատ Գրիգորյանը: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Կառլեն Բաղյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդի և ոչխարների տիրոջ ինքնությունը: Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր ներկայացան ոչխարի հոտի տիրոջ բարեկամներ ու ընկերներ, ասում էին, որ կարևորը մարդի չի տուժել, ու, որ ամենկարևորն է, «Զոզո» ավանակին բան չի եղել, մնացածը կյանք ա, ոնց որ Թումանյանն էր ասում՝ օրեր են, կմթնեն ու անց կկենան: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 47+
47+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր